Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բարեկամության փորձաշրջա՞ն, թե՞ հացուջրի պարտք

Նոյեմբերի 4, 2022
Մշակույթ
Բարեկամության փորձաշրջա՞ն, թե՞ հացուջրի պարտք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ապրելով մեկ խորհրդային պետության կազմում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միութենական հանրապետությունները պետք է համագործակցեին։ Նախքան Լեռնային Ղարաբաղում անջատողականության վերելքը, երկու երկրների արվեստագետները փոխադարձ այցելություններ եւ հյուրախաղեր են կատարել։ Դրա համար նրանք արժանացել են գրական կոչումների ու մրցանակների։ Միեւնույն ժամանակ, դեռեւս կան բազմաթիվ հայ անշնորհակալ արվեստագետներ, ովքեր եկել են Ադրբեջան, խմել մեր ջրից, կերել մեր հացից եւ ստացել «Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի» պատվավոր կոչում»։

Վուգար Իսմայիլովի այս խոսքերին հետեւում է տասնյոթ հոգանոց հայ արվեստագետների ցուցակը, ովքեր Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում են ստացել, որոնց թվում՝ Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Արամ Խաչատուրյանը եւ այլ տաղանդավոր հայորդիներ, ովքեր ոչ միայն ԱԽՍՀ, այլեւ ՀԽՍՀ, ԽՍՀՄ եւ միութենական այլ հանրապետությունների ժողովրդական կոչումներ են ստացել, բայց այդ հանրապետություններից որեւէ մեկը տրամաբանությունից զուրկ նման «տրամաբանական» հետեւություն չի արել հիշյալ երեւույթների մասին, ինչպես ադրբեջանցին։ Ադրբեջանը առնվազն հպարտանալու տեղ պիտի ունենար, որ այնպիսի մեծություններ, ովքեր ընդգրկված են ԱԽՍՀ բարձրագույն կոչում ստացողների ցուցակում, երբեւէ հանդես են եկել նաեւ Ադրբեջանում եւ մշակութային ներդրում ունեցել այդ երկրում, մեծություններ, որոնցով աշխարհն է հպարտանում ու սնվում նրանց բարձր մշակույթով։ Հաց ու ջրով անհանգստացած ադրբեջանցուն հարկ է հիշեցնել, որ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհվել է նաեւ ադրբեջանցիների՝ Նիյազի Հաջիբեկովին եւ Զեյնաբ Խանլարովային, եւ, ի հատուցումն հայկական «հացուջրի», Զեյնաբ Խանլարովան 2017 թ. փետրվարի 25-ին Միլլի մեջլիսում Արցախի դեմ պատերազմելու կոչ է արել՝ այն նույն իրավունքի դեմ, որից օգտվելով՝ իր երկիրն անջատվել է ԽՍՀՄ-ից… Հետեւությունները թողնենք նրանց, ովքեր պայքարում են հանուն նման «արդարության» եւ «հացուջրի» ու մշակույթի հարաբերական կշռի…

Ինչեւէ, խոսքը բացվեց Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրվա կապակցությամբ, երբ նրա մասին փորձեցի տեղեկություն ստանալ նաեւ ադրբեջանական կայքից, որտեղ նրա մասին սուղ տեղեկությունների տողատակում հանդիպեցի վերոհիշյալ հղմանը, մինչդեռ արժեր, որ սույն կայքը առավել դրական  տրամադրված լիներ ժողովուրդների միջեւ իսկապես բարեկամությանը նպաստող երեւույթներին եւ ոչ թե այն օգտագործեր եւս մի անգամ թշնամանքի հող ստեղծելուն։ Իսկ «Modern.az»-ի ցուցակում ներկայացված բոլոր հայ գործիչները աշխատել ու ստեղծագործել, ելույթներ են ունեցել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում, Վրաստանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, շրջագայել աշխարհի մայրցամաքներով, եւ նրանց ճանաչողների շրջանակն առավել ընդգրկուն է, քան որեւէ ցանկացած հանրապետության…

Հովհաննես Հարությունի Աբելյանը ծնվել է 1865 թ. նոյեմբերի 4-ին Շամախիում՝ արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո Հովհաննեսը ուսումը շարունակում է Բաքվի ծխական դպրոցում, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին, Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին, Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբում» դասեր առել Պետրոս Ադամյանից, բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882 թ.։ Տաղանդավոր դերասանի խաղացանկը հարուստ ու բազմազան էր, որոնց մեջ ոչ միայն հայ դասականների, այլեւ ռուսական, եվրոպական, համաշխարհային գլուխգործոցների գունեղ դերակատարումներ էին։ Ասում են, դերասանի գնահատականը շեքսպիրյան խաղացանկն է, այն բարձունքը, որին ձգտում է թատերական աշխարհի ստեղծագործող անհատը։ Հովհաննես Աբելյանը մարմնավորել է Շեքսպիրի տասնմեկ հերոսների, որոնց թվում՝ Օթելլո, Պետրուչչիո, Լիր արքա։ Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կերտել է շուրջ 500 դեր. նրա յուրաքանչյուր դեր աբելյանական մեկնաբանության կնիքն էր կրում եւ, ըստ այդմ, ուրույն էր ու անգերազանցելի։ Ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, Աբելյանն է բեմադրել  «Օթելլո»-ն (1904)։ Տաղանդավոր դերասանը նաեւ մարդկային բարձր հատկանիշների մարմնավորում էր. Վ. Գունիայի, Ն. Գարոնիա-Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիեւի, Ա. Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական եւ հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատեւմանը, ինչը, ցավոք, ոմանք այսօր դարձրել են շահարկման առարկա…

Աբելյան-Արմենյան թատերախումբը 1913 թ. ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում։ Իրանի շահն Աբելյանին պարգեւատրել է Առյուծի եւ Արեւի առաջին աստիճանի շքանշանով։ Աբելյանն ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ, հիմնել թատերախմբեր։ 1920 թ. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ 1925 թ. հրավիրվել է Երեւանի Առաջին պետթատրոն, 1926-ից՝ վերսկսել շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում, Միջին Ասիայում։ Հովհաննես Աբելյանը նկարահանվել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմում՝ կատարելով Բարխուդարի դերը «Նամուսում»։ Նրա խաղընկերներն էին այնպիսի մեծություններ, ինչպես Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Օլգա Մայսուրյանը եւ հայ բեմի այլ նշանավոր դեմքեր։ 1932 թ. Աբելյանին շնորհվել է ՀԽՍՀ Աշխատանքի հերոսի կոչում, իսկ Վանաձորի դրամատիկական թատրոնը 1936-ից կոչվել նրա անունով։ Նրա մասին է հիշեցնում Երեւանի Աջափնյակ թաղամասի փողոցներից մեկը։ 

Հովհաննես Աբելյանը վախճանվել է 1936 թ. հուլիսի 1-ին Երեւանում։ Մահից հետո էլ տաղանդավոր վարպետի անհատականությամբ կնքված ռեալիստական արվեստն ազդել է բեմարվեստի ազգային ոճի ձեւավորման վրա։

Թեգեր: դերասանՀովհաննես Աբելյանմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արցախի ավագ դպրոցի աշակերտների համար

Արցախի ավագ դպրոցի աշակերտների համար

Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist