Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ճարտարապետը, որ նաեւ նկարիչ էր ու … բանաստեղծ

Նորարարական ոճ, անշփոթելի ձեռագիր, մնայուն վաստակ

Նոյեմբերի 7, 2022
Մշակույթ
Ճարտարապետը, որ նաեւ նկարիչ էր ու … բանաստեղծ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
624
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Իմ սրտին ոչ պակաս մոտ է եղել նաեւ գրելը, գրել ճարտարապետության մասին, փորձել մեկնաբանել այս կամ այն երեւույթը, նախագիծը, ուսումնասիրության եւ գիտական ընդհանրացումների միջոցով պարզել ու վերլուծել մեզ հուզող պրոբլեմը: Այս մտորումները որոշ չափով ամփոփված են իմ գիտական աշխատանքներում, հոդվածներում, ելույթներում…»:

Մարտին ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Առաջին անգամ նրա գեղանկարչական աշխատանքներին ծանոթացող ցանկացած մեկի կարող է այնպես թվալ, թե գործ ունի ճակատագրով վրձնի նվիրյալ անհատականության հետ, ով իր ողջ կյանքն անցկացրել է մոլբերտի ու կտավի առջեւ՝ երկնելով վարպետորեն կերտած հայրենի չքնաղ բնապատկերներ, վաղնջական ժամանակներում հառնած եկեղեցիներ ու պատմական հուշարձաններ, քաղաքային տեսարաններ ու առանձին շենքեր, նատյուրմորտներ, խոսուն դիմանկարներ: Իսկ դրանց թիվը բնավ քիչ չէ՝ շուրջ երեք հարյուր: Իհարկե, նա կարող էր հայտնի դառնալ նաեւ որպես տաղանդավոր նկարիչ, եթե բնատուր տաղանդը չտաներ մեկ այլ ասպարեզ՝ ճարտարապետության խտաբնակ աշխարհը, որտեղ իր վրանն էր խփելու իբրեւ երախտավոր՝ Մարտին Միքայելյան անուն-ազգանունով:

Հայկական բարձր մոդեռնիզմի գիտահենք ճարտարապետության վարպետներից ու հենասյուներից մեկը. այսպես են բնութագրել նրան այս արվեստի խորագիտակ մասնագետները՝ նկատի ունենալով ճարտարապետի բազմաշերտ ստեղծագործության ինքնատիպ ոճն ու տասնամյակների ստեղծագործական առատ հունձքը:

Երեւանում է ծնվել ապագա անվանի ճարտարապետը, դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին: Տակավին երիտասարդ էր, երբ հոր եւ հորեղբոր հետ կյանքի են կոչում իր նախագծով կառուցվող հարազատ տունը: Հետո այդ նախագիծն ընդունվելու էր որպես դիպլոմային աշխատանք, եւ սկսնակ ճարտարապետն սկսելու էր լավագույն նախագծերով մասնակցել ու հաղթել տարբեր մրցույթներում:

Մարտին Միքայելյանը 29 տարեկանում աշխատում է արվեստի ինստիտուտում, ապա դառնում արվեստանոցի ղեկավար: Նրա նախագծերով Հայաստանում կառուցվել են վարչական շենքեր, հյուրանոցներ, ինքնատիպ լուծումներով  առողջարաններ Արզնիում, Հանքավանում, Սեւանում, Ջերմուկում, հանրապետության այլ քաղաքներում: Բնակելի շենքեր, մշակութային օջախներ, «Հայճարտշին» գիտահետազոտական ինստիտուտի համալիրը մայրաքաղաքում, Եղեռնի զոհերի հուշարձանը Նոր Խարբերդում: Մանավանդ այս հուշարձանի ստեղծումը ոչ այլ ինչ էր, քան չափազանց համարձակ ձեռնարկում՝ եթե չմոռանանք ժամանակի պատուհաս «կարմիր գաղափարախոսության» զսպաշապիկը եւ Հայոց եղեռնը բարձրաձայնելու արգելանքն ու քարացած տաբուն:

Մշակութային, մարզական, հանգստի բազմաթիվ կենտրոններ նախագծած ճարտարապետը հեղինակ է Մեծամոր ավանի, Հրազդանի կենտրոնի, 1988-ի աշխարհացունց երկրաշարժից հետո՝ Նոր Ախուրյանի ու նշյալ քաղաքների գլխավոր հատակագծերի: Նա զբաղվել է Հայաստանի առողջավայրերի կառուցապատման տեսական եւ գործնական խնդիրներով, բնակելի շենքերի տիպաբանությամբ՝ մշակել է մեր երկրի շոգ-ցամաքային կլիմայի համար բնակարանի «մուտք-պատշգամբ» կոչված տիպը: Նա այն «անհանգիստ» ճարտարապետներից էր, առանց որի շինարար վարպետները չէին սկսում իրենց աշխատանքը՝ գիտեին, որ ամեն քարը տեղադրելիս նախագծի հեղինակի ներկայությունը պարտադիր է: Նա հետեւում էր շինարարության ընթացքին մեկնարկից մինչեւ ավարտը: Անցնում էր երկրի տարածքով մեկ եւ վերահսկում իր կառույցները, որպեսզի դրանք հառնեն ճշգրիտ եւ ամենափայլուն տեսքով: Ճարտարապետի ճշգրտությանը ոչ ոք չէր կասկածում: «Եթե մի բան գիտի,- ասում էին,- ուրեմն անառարկելի է ու ճիշտ»: Երբեմնի իր սան- արվեստագետին բարձր էր գնահատում հայ նոր ճարտարապետության նահապետ Վարազդատ Հարությունյանը, որին հայ եւ համաշխարհային դասական ճարտարապետության գաղտնիքներն էր ուսուցանել ինքը: Իսկ իր անվանի գործընկերները պատեհ առիթներով բարձրաձայնում էին. «Նա անսահման նվիրված էր հայկական ճարտարապետությանը եւ թամանյանական ժառանգությանը: Մարտին Միքայելյանն իր յուրաքանչյուր աշխատանքում արտահայտել է այդ ժառանգության պահպանման եւ շարունակելիության գաղափարն ու տարրերը: Եվ չնայած նրա յուրաքանչյուր աշխատանքում զգացվում էր թամանյանական ընկալումը, ոճի պահպանումը, նա նաեւ փորձում էր հասնել «օրգանիզմի» ֆունկցիոնալ կատարելագործմանը, ինչը, անկասկած, հաջողվում էր նրան»:

Բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող ճարտարապետը, որ հեղինակ է նաեւ մի շարք գիտական աշխատությունների ու 200-ի հասնող բանաստեղծությունների, մեծ վաստակ ունի սերնդակրթման գործում. եղել է խստապահանջ դասախոս, տանել չի կարողացել ծուլությունը, ճարտարապետների սերունդներ է կրթել: Գերազանցապես տիրապետել է համաշխարհային արվեստի պատմությանը, եղել է նկարչության, քանդակագործության ու երաժշտության խորագիտակ անձնավորություն: Եվ այդ ամբողջով սնուցել իր սաների հոգին: Նախանձելի աշխատասիրությամբ իր անձը զարդարած նորարար արվեստագետը ստեղծագործել է հայկական ավանդական ճարտարապետությանը բնորոշ էսթետիկայի տոնայնության մեջ եւ ջանացել խիստ ու լակոնիկ մոդեռնիստական կառույցներին հաղորդել ավանդականի արդիականացված ոգով արված գեղարվեստական մոտիվներ: Եվ հաջողել է՝ դաջելով սեփական ոճն ու անշփոթելի ձեռագիրը հայոց բազմադարյա ու բազմահարուստ ճարտարապետական արվեստի պատմության չխամրող էջերում: 

Թեգեր: բանաստեղծճարտարապետՄարտին Միքայելյաննկարիչ
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist