Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մեկտեղել մեր ուժերը՝ հանուն մայր հայրենիքի…»

Նոյեմբերի 10, 2022
Մշակույթ
«Մեկտեղել մեր ուժերը՝ հանուն մայր հայրենիքի…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
547
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարբեր առիթներով մայր հայրենիք են այցելում բազմաթիվ սփյուռքահայեր: Ոմանց կարոտն է բերում, ոմանց՝ իրենց մասնակցությամբ ինչ-ինչ միջոցառումներ: Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ վերջերս կայացած համահայկական համաժողովին հրավիրյալներից է, Հոլանդիայում գործող «Աբովյան» մշակութային միության եւ հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հիմնադիրներից մեկն ու նախագահը:

-Պարոն Հախվերդյան, զրույցն սկսենք Հաագայում նաեւ Ձեր ջանքերով կյանք առած մշակութային միությունից: Ո՞րն էր միության ստեղծման բուն նպատակը» եւ ինչո՞ւ հենց «Աբովյան»:

-Մեզ մտահոգող հիմնական խնդիրը հայապահպանությունն է, կապերը հայ եւ հոլանդական մշակույթների միջեւ, եւ պատշաճ էր, որ մեր մեծ գրողի ու լուսավորչի անունը, որպես կամուրջ, խորհրդանշեր Եվրոպա-Հայաստան հարաբերությունները: Միության գործունեությունը զերծ է քաղաքականությունից եւ բացարձակապես ազգային-մշակութային է՝ երգ, պար, գրական-հայրենասիրական միջոցառումներ: Ասեմ, որ հաճախակի են մեզ մոտ հյուրընկալվել հայրենիքից ժամանած անվանի արվեստագետներ՝ Ռուբեն Մաթեւոսյան, Վլադիմիր Աբաջյան, այլք: Միության նպատակներից մեկն էլ համայնքի տաղանդավոր երեխաների, երիտասարդների հայտնաբերումը, նրանց ասպարեզ բերելն ու նրանց միջոցով մեր մշակույթն օտար միջավայրում ճանաչելի դարձնելն է եղել:

-Մշակութային միություն ասելով՝ ենթադրում ենք, որ դրա կազմում գործում են առանձին խմբեր, խմբակներ, այո՞:

-Անշուշտ. ունենք մանկապատանեկան երգչախումբ, երիտասարդներից կազմված պարախումբ, անցկացվում են հայոց լեզվի, գրականության, հայոց պատմության դասընթացներ թե փոքրահասակների եւ թե հոլանդախոս մեր հայրենակից մեծահասակների համար, ովքեր ուզում են սովորել իրենց մայրենին: Գործում են ասեղնագործության, շախմատի խմբակներ: Անպայման ուզում եմ շեշտել, որ միությունը սփյուռքում գործող այն եզակի կառույցներից է, որտեղ չկա ոչ կուսակցական, ոչ անհատական կամ խմբակային, ոչ էլ արեւելահայ-արեւմտահայ ընկալում ու այլախոհ մոտեցում: Սա, իրոք, բացառիկ իրողություն է, ընդօրինակելի իրողություն սփյուռքահայության կյանքում:

-Կարծում եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ինչ թիվ է կազմում հոլանդահայությունը…

-Անկեղծորեն՝ դժվար է ստույգ ասել, թեեւ մենք, որպես ֆեդերացիա, ժամանակին՝ մոտ տասը տարի առաջ, գիտական մակարդակով, հարցաթերթիկներով  ուսումնասիրություններ ենք կատարել հայության թվաքանակի մասին, փորձել ենք ճշտել այն: Ամեն դեպքում, կարծում եմ, այսօր շուրջ 30 հազար հայ է ապրում Հոլանդիայում՝ անցյալ դարի 90-ականների 3 հազարի փոխարեն:

-Եվ ո՞ր երկրներից է եղել առատ այդ ներհոսքը:

-Հիմնականում Հայաստանից, ապա՝ նախկին Միության հանրապետություններից, Սիրիայից, իրաքյան պատերազմից հետո՝ այս երկրից: Սակայն գաղութի մեծացումը առավելապես մայր հայրենիքից եկածների հաշվին է:

-Կարո՞ղ ենք առանձնացնել առավել հայաշատ քաղաքները Հոլանդիայում:

-Ամենախիտը Գերմանիայի սահմանին մոտ գտնվող Ալնելո քաղաքն է, դրան հաջորդում է Ամստերդամը, որտեղ հայության արմատներն ավելի հին են: Բավական թվով հայրենակիցներ ունենք Հաագայում, դրա շրջակայքում: Նշեմ նաեւ այն առանձնահատկությունը, որ ունի Հոլանդիան. այս երկրում ամեն ինչ է արվում  քաղաքի եւ այլ բնակավայրերի միջեւ հարմարավետության պայմանները գրեթե հավասար դարձնելու համար, ինչի շնորհիվ օտարազգիների ինտեգրումն ավելի է հեշտանում: Այսինքն՝ արագանում է ձուլման գործընթացը, որը սպառնում է բոլոր օտարներին:

-Եվ դրան էապես նպաստում են խառն ամուսնությունները: Մեր բարեկամ Իրանում այդպես չէ՝ հայերն իրավունք չունեն ընտանիք կազմելու օտարի հետ: Իսկ Հոլանդիայու՞մ…

-Իրանում հասկանալի է՝ կրոնների տարբերությունը, ազգային սովորույթներն ու ավանդույթները բոլորովին տարբեր են, մինչդեռ եվրոպական այս երկրում ամենակարեւորը՝ կրոնը նույնն է, իսկ մնացածները՝ ավանդույթ, սովորույթ, բնավ չեն խանգարում խառն ամուսնություններին, ինչը, ցավոք, շատ է հայության պարագայում:

-Խոսենք նաեւ Ձեր ղեկավարած ֆեդերացիայի մասին, որը, ինչ խոսք, պիտի որ ներկայանալի կառույց լինի այս երկրում:

-Արդեն նշեցի, որ ֆեդերացիան ապակուսակցական կառույց է, ազգանվեր համախոհների ուժերով համալրված ու նպատակամետ կառույց, որն ընդգրկում է ազգային տարբեր կազմակերպություններ: Այն պատշաճ հարաբերություններ ունի հոլանդական իշխանությունների, Ազգային ժողովի, ղեկավար տարբեր մարմինների հետ: Մեծ է ֆեդերացիայի, նաեւ «Աբովյան» միության քարտուղար տիկին Ինգա Դրոզդի դերակատարումը: Ինդոնեզական ծագումով այս հայուհին մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ բարձր պաշտոններ է վարել սոցապ նախարարությունում. հենց նրա միջոցով են հաստատվում, համակարգվում փոխադարձ կապերը ֆեդերացիայի եւ իշխանությունների միջեւ: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ նախեւառաջ մեր կազմակերպության լոբբիստական աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ էր, որ եվրոպական այս երկրի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. մենք ունենք «Ապրիլի 24» հանձնախումբ, որն հատուկ զբաղվում է այդ հարցերով: Սա մեր առաջին նվաճումն էր: Նվաճում էր նաեւ այն, որ կարողացանք բացահայտել ազգությամբ թուրք պատգամավորության այն թեկնածուներին, ովքեր բացահայտորեն եւ ամենուրեք ժխտում էին հայոց մեծ ողբերգության իրողությունը, որն ընդունել էր Հոլանդիան: Հասկանալով, թե ովքեր են ուզում պատգամավորներ դառնալ, նրանց դուրս շպրտեցին ցուցակներից: Տեղաբնակ թուրքերը մեծ աղմուկ բարձրացրին, մամուլով, հեռուստատեսությամբ մեկնաբանվեց ամեն ինչ, եւ մենք հաղթեցինք…

-Իսկ թուրքերը շա՞տ են այդտեղ:

-Շատ՝ մոտ 440 հազար: Սրանք չունեն մեծ համարում ունեցող մշակութային որեւէ կառույց: Եթե որեւէ միջոցառում է լինում, հոլանդացիները շատ հաճախ մեզ են դիմում, որ հանդես գանք ելույթներով: Թուրքերն այդ դաշտում գոյություն չունեն:

-Կլինեն նաեւ թուրք-ադրբեջանցիներ, այո՞…

-Կան եւ ունեն թուրք-ադրբեջանական մշակութային ինչ-որ միություն Հաագայում: Այն ղեկավարում է Իլհամ Աշկին անունով մեկը, ով Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ ցույց էր կազմակերպել՝ բորբոքելով արյունակիցների բորենիական բնազդը: Իր ելույթում այս ողորմելին խոսեց Արցախի մասին՝ շեշտելով, որ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»: Մենք մեր բողոքը ներկայացրինք իշխանություններին՝ թուրքի խոսքը ներկայացնելով որպես ատելության, նոր ցեղասպանության կոչ: Դատավարություն եղավ, որի դեմ թուրքերն ըմբոստացան, բայց իզուր. ծնունդով իգդիրցի թուրքը ստացավ իր արժանի պատիժը, եւ մենք հաղթեցինք: Հավելեմ, որ այժմ մեր դեսպանատան հետ համագործակցությամբ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի Հոլանդիայի խորհրդարանը բանաձեւեր ընդունի մեր անկախ երկրի տարածք ադրբեջանական վերջին ներխուժումների վերաբերյալ: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ անընդհատ ցույցեր էինք կազմակերպում խորհրդարանի դիմաց, զրուցում պատգամավորների հետ, տեղեկացնում իրադարձությունների մասին: Արդյունքում Հոլանդիայի խորհրդարանն ընդունեց շուրջ 18 բանաձեւ՝ ի նպաստ հայերի: Այժմ էլ սերտ կապեր ունենք մի քանի պատգամավորների հետ, որոնց հանդիպում ենք անհրաժեշտության դեպքում: Համագործակցում ենք նաեւ տարբեր երկրներում գործող հայկական ոչ կուսակցական կազմակերպությունների, միությունների հետ, փորձում մեկտեղել մեր կարեւոր անելիքները: Մեկտեղել՝ հանուն դժվարին մարտահրավերների դիմակայող մեր մայր հայրենիքի:

Թեգեր: Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արտադրել որակով, արտահանել եւ լինել մրցակցային

Արտադրել որակով, արտահանել եւ լինել մրցակցային

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist