Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ի՞նչ կանեիր, եթե քեզ տրվեր մի կղզի…

Նոյեմբերի 11, 2022
Մշակույթ
Ի՞նչ կանեիր, եթե քեզ տրվեր մի կղզի…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
215
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսկապես, ի՞նչ կանեիր, եթե քեզ տրվեր մի կղզի, մեկուսի մի վայր՝ ամենակուլ ջրով շրջափակված… Եվ իսկապես, մեր օրերում կան մարդիկ, ովքեր երազում են այդ մասին, եւ կան մարդիկ, ովքեր էլ ի վիճակի են գնել նման մի բան՝ ճոխության ու պատկերացրած երջանկության համար՝ սեփական նավով կամ ինքնաթիռով այնտեղ մեկնելու՝ ծովի կամ օվկիանոսի ափին վայելելու հանգիստը առանձնության մեջ… Ճակատագրի բերումով, 1704 թ. այդպիսի մի կղզի նետվեց շոտլանդացի բոցման Սելկիրկը, ով այնտեղ անցկացրեց շուրջ հինգ տարի եւ, մինչեւ փրկության նավի հայտնվելը, վայրենացավ։ Սելկիրկը դարձավ Ռոբինզոնի նախատիպը, ով կղզում անցկացրած 28 տարիների ընթացքում ժամանակ ունեցավ բարոյապես վերածնվելու, բայց, դե, նա գրական հերոս էր՝ ռոմանտիկայի շղարշով պարուրված…

Օտար ջրերում հայացեալ Կղզի

Հայոց հին լույսն է քեզնով նորանում…

Գիտեմ տքնում ես, այս է դարեց-դար,

Հայրենիքից դուրս՝ հայրենեաց համար։

Հովհաննես Շիրազի տողերն են Սուրբ Ղազար կղզու մասին, կղզի, որ, մեկուսացված լինելով վենետիկյան այլ կղզիներից, հարմար կայարան էր կարանտինի  համար, այնուհետեւ՝ բորոտների հովանավոր սուրբ Ղազարի մասնագիտացված բուժական-պրոֆիլակտիկ հաստատություն։ 16-րդ դարում մարդիկ լքեցին այս կղզին։ 1717 թ. Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Ս. Ղազար կղզին շնորհեց հայ միաբանությանը, ովքեր թուրքական հարձակումներից խուսափելու համար ստիպված էին տեղից տեղ փոխադրվել։ Այստեղ միաբանության հայրերը՝ աբբահայր Մխիթար Սեբաստացու առաջնորդությամբ, բացեցին դպրոց, հիմնեցին եկեղեցի ու գրադարան, պատրաստեցին միաբան գործիչներ։ Կղզին այլեւս ո՛չ բորոտանոց էր, ո՛չ էլ մարդկանցից լքված ամայի տարածք. Մխիթարյան հայրերը այն դարձրին Վերին ոլորտների՝ Մտքի ու Աստծու հետ հաղորդակցվելու սրբազան վայր, որտեղից չկար մի ռոբինզոն, որ երազեր այլ աշխարհ փոխադրվելու մասին, հատկապես այնտեղ, ուր արյան հոտ, հալածանքի սարսափ, տառապանքի ճիչ է տիրում։

Այստեղ հաճախ էր հանգրվանում Ջորջ Բայրոնը՝ «աստվածների լեզուն» սովորելու, ուսումնասիրելու համար, եւ ոչ միայն նա. կղզին աշխարհի տարբեր ծագերից մագնիսի պես ձգում է գիտության նվիրյալների, ովքեր ժամանում են այստեղ՝ ուսումնասիրելու պատմության ու բանասիրության, փիլիսոփայության ու աստվածաբանության հնագույն գանձերը։ Երբ Նապոլեոն Բոնապարտը գրավեց Վենետիկն ու փակեց գրեթե բոլոր վանքերը, Ս. Ղազարը դասակարգեց որպես գրական ակադեմիա եւ ձեռք չբարձրացրեց նրա վրա։ Նապոլեոնից հետո տիրեց ավստրիական իշխանությունը։ Այդ ժամանակ վանքի տարածքը 3 հա-ից հասել էր 7-8 հա-ի, որը բավարար չէր մի ողջ մենաստանի գործունեության համար։ 1815 թ. Ֆրանցիսկ 1-ինը թույլատրեց այն կրկնապատկել մինչեւ 14 հա-ի, որի արդյունքում ընդարձակվեցին մի շարք շինություններ, այդ թվում՝ տպագրատունը, գրադարանը։ Հետագայում այն կրկին քանիցս ընդարձակվեց. այժմ այն զբաղեցնում է 30 հա տարածք։ Այսպես հայերն ստեղծեցին իրենց կղզին՝ Մտքի ու Խաղաղության օրրանը…

1774 թ. Ս. Ղազար կղզում է հանգրվանել նաեւ աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ Մկրտիչ Հայրապետի Ավգերյանը (Ավգերեան), ով շուրջ 30 տարի եղել է Մխիթարյան միաբանության խորհրդական եւ շուրջ 20 տարի՝ ընդհանուր աթոռակալ։ Ավգերյանը ծնվել է Անկարայում (Օսմանյան կայսրություն) 1762 թ. նոյեմբերի 11-ին։ Այս տարի լրանում է հայր Մկրտիչ Ավգերյանի ծննդյան 260-ամյակը։ Մխիթարյան միաբանությունում նա ձեռնադրվել է հոգեւորական, զբաղվել գիտական, մշակութային բեղուն գործունեությամբ, հրատարակել մի շարք աստվածաբանական աշխատություններ։ «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1-12, 1810-15 թթ.) կոթողական աշխատության մեջ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիրական վերլուծություններ, ճշգրտումներ։ Վերջին՝ 12-րդ հատորը այբբենական սկզբունքով կազմված՝ հարուստ ու հավելյալ տվյալներով սրբանունների բառարան է, որ վերնագրված է՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս եւ Յունաց եւ Լատինացւոց», որից պարզ է դառնում, որ բառարանում՝ ի թիվս հայերի, տեղ են գտել նաեւ հույն ու լատին սրբանուններ։

Բառարանային գլուխգործոց է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» ծավալուն ու ծանրակշիռ աշխատությունը, որը հայր Մկրտիչ Ավգերյանն իրականացրել է հայր Գաբրիել Ավետիքյանի եւ հայր Խաչատուր Սյուրմելյանի համահեղինակությամբ, իսկ հայր Գրիգոր Ջալալյանի (Ճէլալեանի) համահեղինակությամբ հրատարակել «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»-ն, բառարաններ, որոնք անգնահատելի գանձ են հայոց լեզվի ճոխությունն ու հնարավորություններն ըմբռնելու, նրանցով աշխատելու եւ հայտնություններ անելու, ինչպես, ասենք, դադար, հանգիստ բառերն են հնարավոր երբեմն փոխարինել բառարանում «քնած» րահաթ բառով՝ թեկուզ հանգուվանկի, շեշտադրության անհրաժեշտությունից ելնելով կամ բնակարան, տեղ, բույն, գոմ բառերը՝ դադարք բառով, սաստիկ անձրեւ-ը՝ ջաղբ-ով եւ այլն։ Բավական է երբեմն-երբեմն թերթել բառարանը, որպեսզի զգալ բառերի լույսն ու ջերմությունը, նրանցից բխող կենաց աղբյուրը…

Թեգեր: Մկրտիչ Ավգերյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Թշնամու դեմ մենք էլ ենք պայքարում մեր կարողությունների սահմաններում…»

«Թշնամու դեմ մենք էլ ենք պայքարում մեր կարողությունների սահմաններում…»

«Օդապարիկ արեւը» գրքի շնորհանդեսը

«Օդապարիկ արեւը» գրքի շնորհանդեսը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist