Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նվիրված «Հորովելի» հիմնադրման 50-ամյակին

Նոյեմբերի 12, 2022
Մշակույթ
Նվիրված «Հորովելի» հիմնադրման 50-ամյակին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
215
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված «Հորովել» երգի-պարի համույթի հիմնադրման 50-ամյակին:

«Հորովելը» որպես ինքնագործ խումբ գործել է 1958-ից, սակայն պետական գրանցում ստացել է 1972-ին: Առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը, հետո համույթը ղեկավարել են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, կոմպոզիտոր Վաղարշակ Կոտոյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը, արդեն 10 տարի «Հորովելի» տնօրենն ու գեղղեկավարը մեներգիչ Արմեն Ներսիսյանն է, գործիքային մասի ղեկավարը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը՝ Արայիկ Գրիգորյանը: Համույթը համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 25 երկրում:

Տոնի կապակցությամբ Լոռու մարզպետի շնորհակալագրերով, Վանաձորի քաղաքապետարանի պատվոգրերով, «Հորովել-50» հոբելյանական հուշամեդալով պարգեւատրվեցին մի խումբ երգիչներ, պարողներ: Համերգը հագեցած էր ժողովրդական երգով ու պարով, մենակատարները հանդես եկան ժողովրդական եւ գուսանական երգերի կատարումներով, առաջին անգամ կատարվեց «Լոռվա հարսներ» պարը (երաժշտությունը՝ Գագիկ Աղաբաբյանի):  Համույթի ստեղծագործական կազմը հյուրընկալվել է Հայաստանի հանրային ռադիոյի տաղավարում, հանդես եկել պարային համարներով եւ երգերով, «Հորովելը» համերգային ծրագրով հանդես եկավ նաեւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ արժանացավ ջերմ ընդունելության:

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը հիմնադրման 50-ամյակին նվիրված համերգաշրջանը կեզրափակի երեւանյան համերգով: Այն տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: «Հորովել» երգի-պարի համույթպարՎանաձոր
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Տեղեկատվական անզիջում պայքարի առաջնագծում

Տեղեկատվական անզիջում պայքարի առաջնագծում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist