Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Վերնատան» տաք իրիկուններին կարոտող Շանթը

«Ի՜նչ արեւմտահայ, ի՜նչ արեւելահայ, միայն հա՛յը բավարար չէ՞…»

Նոյեմբերի 18, 2022
Մշակույթ
«Վերնատան» տաք իրիկուններին կարոտող Շանթը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես 11 տարեկան էի, սաստիկ ցանկություն ունեի ուսում առնելու, մեծ մարդ դառնալու: Մայրս ալ կուզեր ինձ կրթության տալ: Ես կենթադրեմ, որ շատ կտառապեր, որ միջոց չուներ ինձ կրթության տալու: Այս պայմաններու մեջ լրատվության եւ հասարակության մեջ Գեւորգյան ճեմարանի շուրջ պտտող լուրը հարց առաջ բերավ, որ ես ալ երթամ ճեմարան: Միշտ խորին հուզումով կհիշեմ, որ քալել չկրցող, ոչինչ չունեցող մայրս, որի միակ մխիթարությունը ես էի, վճռեց զիս Գեւորգյան ճեմարան ղրկել: Ղրկեց եւ քանի մը ամիս վերջ մեռավ: Իր մահը երկար տարիներ ծածկեր էին ինձմե…»:

Լեւոն ՇԱՆԹ

Բայց Պոլսում ծնված ապագա գրողը լուսաշխարհ չէր եկել խեղճ ու թշվառ ընտանիքում. նրա հայրը մեծահարուստ գորգավաճառ էր, որի մահից հետո, սակայն, մայրն անկարող էր եղել վարել տնտեսությունը, եւ ամեն ինչ շրջվել էր գլխիվայր: Ամեն դեպքում՝ փոքրիկին գոնե նախնական կրթություն պետք էր. սովորում է Սկյուտարի ճեմարանում, այնուհետեւ, ինչպես ինքն է նշում, բախտ է վիճակվում հասնել Էջմիածնի Գեւորգյան ճեմարան: Հետո՝ քսանն անց տարիքում, նրա առջեւ բացվելու էին եվրոպական բարձրակարգ կրթօջախների՝ Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարանների դռները: Այս հաստատություններում ուսանելիս խորանում է մանկավարժության եւ հոգեբանության մեջ. «Գրվեցա ուսանող մանկավարժության, կենդանաբանություն, բնագիտություն եւ տարրագիտություն սորվելու, որոնց մեջ հետզհետե խորանալով՝ ամբողջ աշխարհայացքս կզգայի, որ նոր ձեւ կառներ»: Եվրոպական կրթությամբ Անդրկովկաս վերադարձած լուսավորյալ մտավորականը տասը տարի դասավանդում է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց եւ Երեւանի թեմական դպրոցներում: Վրաց մայրաքաղաքում հանգրվանած տարիներին ակտիվորեն մասնակցում է «Վերնատան» հավաքույթներին, մտերմանում Թումանյանի, Իսահակյանի, Աղայանի, Դեմիճյանի հետ. «Մինչեւ հիմա սիրով ու կարոտով կհիշեմ իմ գրական ընկերներուս հետ անցուցած տաք իրիկունները»: Խորապես կարեւորելով կրթության դերը՝ Թումանյանի եւ Ստեփան Լիսիցյանի հետ կազմում է «Լուսաբեր» խորագրով հայոց լեզվի դասագիրքը: «Տգիտությունն է բոլոր չարիքների արմատը,- գրում է Շանթը,- գիտության լույսը պետք է տարածել զանգվածների մեջ, պետք է լուսավորել նրանց միտքն ու հոգին, որովհետեւ ինչ որ չար է մարդու մեջ, չի կարող դիմանալ գիտության լույսին…»:

1911 թ. գրողը երեք տարով հանգրվանում է Պոլսում՝ շարունակելով մանկավարժի լուսավորչական աշխատանքը Կեդրոնական եւ Եսայան վարժարաններում, սերտ կապեր հաստատում պոլսաբնակ հայ անվանի մտավորականների հետ, որոնք ընդամենը մի քանի տարի անց թուրքական յաթաղանի զոհն էին դառնալու: 1913-ին, բարեբախտաբար, լքում է ոճրագործների այս որջը եւ անցնում Եվրոպա:

1918-ի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումով երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունն իր ձեռքն է վերցնում ՀՅԴ կուսակցությունը, որի անդամներից էր նաեւ Լեւոն Շանթը: Նույն թվականին նա զբաղեցնում է Հայաստանի խորհրդի փոխնախագահի պաշտոնը, 1919-ի դեկտեմբերի 26-ին ստորագրում հայերենը պետական լեզու ճանաչելու մասին օրենքը: Հաջորդ տարվա մայիսին ՀՀ պատվիրակությունը Շանթի գլխավորությամբ մեկնում է Մոսկվա՝ վարելու հայ-ռուսական բանակցությունները: Այցի նպատակը Ռուսաստանի հետ բարեկամական պայմանագրի կնքումն ու այդ երկրի կողմից Հայաստանի անկախության ճանաչումն էր: Բանակցությունները, սակայն, սպասված արդյունքի չհասցրեցին. ռուսները կհամաձայնեին պայմանագիր ստորագրել միայն այն դեպքում, եթե հայերը տարածքային որոշ զիջումներ անեին Թուրքիային եւ արդեն խորհրդայնացած Ադրբեջանին: Հայաստանը մերժում է նման հայադավ առաջարկները, եւ դադարեցվում են բանակցությունները:

Ազգային ճակատագրով մտահոգ գրողի ստեղծագործական ուղին տեւել է վեց տասնամյակ: 1890-ականներից սկսած՝ հրատարակել է բանաստեղծություններ եւ «Լեռան աղջիկը» պոեմը, վիպակների մի ամբողջ շարք՝ «Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», գործեր, որոնցում արծարծվում են հասարակական պարտքի եւ անձնական ձգտումների հակադրության հարցեր: Այսուհանդերձ, գրողը մեր գրականության պատմության մեջ առանձնանում է որպես խոշոր դրամատուրգ: Նրա պատմական դրամաները, մանավանդ «Հին աստվածներն» ու «Կայսրը» հայ գրականության եւ թատրոնի պատմության մեջ եզակի երեւույթներ են: «Հին աստվածներ» դրամայում գեղարվեստական հզոր գրչով բարձրացվում են աշխարհիկ եւ հոգեւոր հավերժական հակադրության, անհատի զգացմունքների եւ գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր: Ժամանակին այս ստեղծագործության շուրջ բուռն վեճեր են ծավալվել: Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ եւ այսօր էլ շարունակում է մնալ թատերական լավագույն ներկայացումների ցանկում:

Շանթի լավագույն դրամաներից հիշատակենք «Շղթայվածը», «Ինկած բերդի իշխանուհին», «Օշին Պայլը», որոնք իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների հետ, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության:

Մեծանուն դրամատուրգը նաեւ թարգմանիչ է. նա է հայացրել Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Վոյնիչի «Բոռ» վեպը: Գեղարվեստական գործերին զուգահեռ՝ հրատարակել քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի աշխատություններ: Բազմաբեղուն մտավորական, ով կարող էր հաստատվել նաեւ որպես տաղանդավոր բանաստեղծ: Հիշենք «Հին աստվածներում» մեծն Վահրամ Փափազյանի շութերից հնչող սրտամոտ տողերը.

Իջե՜ք, իջե՜ք, երազներ,

Իջե՜ք զգու՛յշ, երազներ,

Շոյո՜ղ, անու՜շ երազներ,

Իջե՜ք, քնքու՛շ երազներ…

Իր ժողովրդի պատմությանը, նրա բաժան-բաժան ու ցիրուցան, նաեւ պառակտված վիճակին քաջատեղյակ գրողի այս տողերի թանաքն ասես դեռ չի չորացել. «Ինչ որ մեր թշնամիները ստեղծել են մեր մեջ՝ առաջ բերելով բաժանումներ, պետք չէ, որ մեր կողմից էլ օրինականացվի: Ի՜նչ արեւմտահայ, ի՜նչ արեւելահայ, միայն հա՛յը բավական չէ՞… Մա՛րդը փնտրեցեք, անհատի արժեքը՝ գործի համար եւ ոչ թե ծննդավայր…»:

Մեծերը, հիրավի, ապրում են բոլոր ժամանակներում, եւ նրանց պատգամներն անժամկետանց են: Մնում է ունկերիս մեջ փտող բամբակից ազատվել կարողանանք…

Թեգեր: Լեւոն Շանթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist