Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ատում եմ տաճիկներին եւ բոլշեւիկներին հավասար ատելությամբ…»

«Գնա, այ մարդ, քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ է ծաղրելու…»

Նոյեմբերի 22, 2022
Մշակույթ
«Ատում եմ տաճիկներին եւ բոլշեւիկներին հավասար ատելությամբ…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
160
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել: Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները եւ այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում: Մի անակնկալ քամի պատուհանը բաց անելով հանկարծ մարեց մեր ճրագը, եւ մենք այլեւս ոչինչ չտեսանք: Ու սա կես դար է համարյա, որ մենք աչքը փակ դիտում ենք մեր կորցրած դրախտը մեր հոգու աչքերով:

Իմ կյանքի երկրորդ դժբախտ օրն այն էր, երբ օրը ցերեկով երկու չեկիստ եկան տունս խուզարկեցին, բաժանեցին ինձ իմ կնոջից ու երեք սիրասուն զավակներից, տարան չեկա ու երկաթե դուռը ետեւիցս փակեցին: Ես զրկված էի ապրելու համար երկու անհրաժեշտ բանից՝ Հայրենիքից ու Ազատությունից: Եվ որովհետեւ չգիտեմ, թե այդ երկու բաներից որին առաջին տեղը պետք է տալ, որին երկրորդական, այդ պատճառով էլ ատում եմ տաճիկներին ու բոլշեւիկներին հավասար ատելությամբ…»:

Լեռ ԿԱՄՍԱՐ

Լեռ Կամսարը՝ Արամ Թովմասյան ծննդյան վկայականով, հայ երգիծական գրականության երեք գագաթներից մեկն է եւ արժանիորեն է շարունակել Հակոբ Պարոնյանին եւ Երվանդ Օտյանին: Արմատներով վանեցի, որ լուսաշխարհ էր եկել հոգեւորականի ընտանիքում, եւ եթե ընթանար հոր նախանշած ճանապարհով, ապա Գեւորգյան ճեմարանն ավարտելուց հետո ինքն էլ էր դառնալու հոգեւորական՝ գուցեեւ մոռանալով ի վերուստ տրված գրողական տաղանդի մասին: Բայց լինելու էր հակառակը՝ վերադառնալու էր Վան, աշխատելու էր նախ որպես դերասան, ապա՝ հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետեւ` Վանի մասնավոր Երեմյան վարժարանում եւ գրելու էր ֆելիետոններ: Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրվում է «Աշխատանք» թերթում, որով անմիջապես մեծ ճանաչում է ձեռք բերում հարազատ միջավայրում: Եվ այդ ճանաչվածության արդյունք է դառնում նրա գրական անունը. մի անգամ Վանում հայտնի մարդկանցից մեկը նրան տեսնում է փողոցում քայլելիս եւ գովեստի խոսքն ուժգնացնելու համար ասում է. «Կամսար չէ՝ մեծ Կամսար կամ լեռ Կամսար»: Եվ այդպես մկրտվում է երգիծաբանի գրական անունը: Բայց կյանքն այլ ընթացք էր ունենալու՝ 1915 թվական. եղեռն, կոտորածներ: Շատ բնակավայրեր անցնում են ինքնապաշտպանության: Լեռ Կամսարը զինվորագրվում է Վան-Այգեստանի ինքնապաշտպանական կռիվներին: Հայտնի է, որ երբ փլուզվում է պաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի դիրքը, նա գալիս եւ միանում է Լեռ Կամսարին: 1917-ին գրողը հավաքագրվում է Վանի 4-րդ գնդում: Մեկ տարի անց արդեն Սարիղամիշի կամավորների մեջ էր, բայց Դրոն արգելում է նրան մասնակցել կռվին՝ ասելով. «Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ է ծաղրելու: Գնա, այ մարդ, քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղվի…»:

Երգիծաբանը Երեւան գաղթելուց հետո սկսում է թղթակցել կովկասյան հայատառ թերթերին, պարբերականներին, դառնում «Խորհրդային Հայաստանի» երգիծական բաժնի աշխատակիցը: Բայց սովորական հունով չէր ընթանալու տաղանդավոր անհատի ստեղծագործական կյանքը. սկսված հալածանքները պարտադրում են ամենօրյա մաքառման, կռվի՝ ընդդեմ կեղծիքի, ստի, մարդահալած ռեժիմի: Ազատությունը Լեռ Կամսարի գերագույն ձգտումն էր՝ անթաքույց արտահայտված իր գործերում՝ «մարդը երջանիկ է այն ժամանակ միայն, երբ ազատ է մտածում»: Իսկ նրա ազատությունը բռնադատվելու էր երկու տասնամյակ շարունակ՝ սկզբում Երեւանյան բանտ, այնուհետեւ՝ Վորկուտա եւ Բասարգեչար:

Բեղուն է Լեռ Կամսարի գրիչը: Չնայած, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, նրա արխիվը երկու անգամ բռնագրավվել եւ ոչնչացվել է Չեկայի չարագործ ձեռքով, 1946-ին մեծ վնաս է հասցրել հայտնի ջրհեղեղը, այդուհանդերձ, ծանրակշիռ է նրա ժառանգությունը, անունը՝ մեծերի կողքին: Մեկ-երկու պարբերությամբ հաղորդակցվենք մարդկանց ծիծաղ պարգեւած, բայց հալածանքն ու տառապանքները ցմրուր ճաշակած մտավորականին: «Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երեւակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի,- գրել է երգիծաբանը,- այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»: Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը, ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում: Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է»:

Չափազանց հետաքրքիր եւ ինքնատիպ է հայոց դառն ճակատագրի լեռկամսարյանական ընկալումը. «Ամեն անգամ, երբ հիշում եմ թուրքահայ աղետը, լցվում եմ վրեժխնդրությամբ եւ մեկն եմ փնտրում, որ թույնս վրան թափեմ: Չեմ մեղադրում թուրքերին. ինչպես գայլը ոչխար տեսնելիս պիտի հոշոտի, այնպես էլ թուրքը հայ տեսնելիս պիտի կոտորի: Կարո՞ղ ենք գայլին մեղադրել գազանության մեջ: Ոչ: Նա բերանը կբանա ու կասի.- Այսպիսի ատամնաշար ունեցողը չի կարող խոտ ուտել, նա մեկին պիտի հոշոտի: Ես այսօր բարկացած եմ Քրիստոսի վրա…»:

Այո, գայլը պիտի հոշոտի, ինչպես իր ու իր նմանների հոգիները հոշոտեց կարմիր գաղափարախոսությունը, ինչպես իր ժողովրդին՝ թուրք բորենին: Ասել է, թե բորենու դեմ կռվելու համար նույն ատամնաշարով ինքդ էլ պիտի լինես զինված: Լինես ուժեղ եւ երկիրդ հզորացնես՝ քո մեծ հերոսներին այնտեղ «տեղավորելու» համար…

Սա է նաեւ Լեռ Կամսարի հավատամքն ու ուղերձը՝ հասցեագրված սերունդներին:

Թեգեր: Լեռ ԿԱՄՍԱՐ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Հանդիպումներ ֆրանսիական քաղաքներում

Հանդիպումներ ֆրանսիական քաղաքներում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist