Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Չարենցը՝ դեպի արեւը, դեպի լույսը, դեպի անհուն տիեզերքը

Գրողի տուն-թանգարանի հարեւանությամբ նրան նվիրված հուշատախտակ բացվեց

Նոյեմբերի 29, 2022
Մշակույթ
Չարենցը՝ դեպի արեւը, դեպի լույսը, դեպի անհուն տիեզերքը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
141
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի եւ մահվան 85-րդ տարելիցի շրջանակում նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ) գրողի հիշատակի հուշատախտակ բացվեց:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն ընդգծեց, որ հուշատախտակը այն շենքի պատին է, որտեղ Չարենցն ապրել է կյանքի վերջին երկու տարին: «Չարենցը Երեւան եկավ 1919 թվականի աշնանը: Ապրել է տարբեր տներում. երբեմն ուղղակի մի անկյուն է զբաղեցրել: Երկար ժամանակ ապրել է նախկին «Ինտուրիստ», իսկ այժմ՝ «Երեւան» հյուրանոցում: Մի օր այս փողոցով անցնելիս տեսնում է այս շենքը, որը կառուցման փուլում է լինում, եւ իրեն հատուկ անմիջականությամբ ասում է, որ մի բնակարան պետք է  խնդրի այս կարմիր տանը: Ինչո՞ւ կարմիր, քանի որ շենքը կարմիր տուֆից է: Նա խնդրում է բնակարանը: Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ շենքի երրորդ հարկի երեք սենյականոց թիվ 12 բնակարանը տրվում է Եղիշե Չարենցին»,- պատմեց Ժաննա Մանուկյանն ու հավելեց՝ ըստ Արփենիկ Չարենցի հուշերի՝ այդ տանն են ծնվել գրողի «Նավզիկե» եւ մի շարք այլ հայտնի ստեղծագործություններ:

Նրա խոսքով՝ 1937 թ. հուլիսի 26-ին անվտանգության աշխատակիցները ձերբակալում են Չարենցին եւ հենց այս շենքի մուտքից դուրս բերելով՝ բանտ տանում: Այդ օրվանից հետո նա այլեւս երբեք մուտք չի գործել իր տուն: Որոշ ժամանակ անց դատապարտվել է Եղիշե Չարենցի կինը՝ Իզաբելլան, որբացել են նրանց երեխաները: Հետագայում այդ տանը բնակվել են տարբեր ընտանիքներ, իսկ 1954 թ. Ստալինի մահից հետո Չարենցն արդարացվել է: Մինչ այդ արգելված է եղել նրա մասին խոսել, նրա ձեռագրերը պահված են եղել նկուղներում: 1954-ից հետո ձեռագրերը դարձել են ժողովրդի սեփականությունը, իսկ 1964 թ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը, որի նախագահն Անտոն Քոչինյանն է եղել, որոշել է Չարենցի տունը վերածել մոմերիալ բնակարանի: Մինչեւ 1975 թ. այդ բնակարանի աշխատակիցները զբաղվել են հավաքչական աշխատանքներով՝ ի մի բերելով  Չարենցի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող փաստաթղթերը:

1975-ին մեմորիալ բնակարանը պատրաստ էր այցելուներ ընդունելու: Հենց այդ շրջանում այդտեղ բացվել է հուշատախտակ, սակայն տարիներ առաջ հանվել է, քանի որ տարեթվերը սխալ են եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ շեշտեց՝ Չարենցը, որպես արեւի պոետ, որպես կրակի, լույսի պաշտամունք ունեցող բանաստեղծ, մեր աշնան մեջ շատ արեւ ու լույս է բերել:

«Հոբելյանական միջոցառումների ընթացքում բազմիցս խոսել եմ նրա դերի, նշանակության մասին, մեր օրերում նրա կերպարի, նրա՝ որպես գոյաբանական կողմնորոշչի մասին: Իսկ հոբելյանական տարին հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով. մենք մի քանի անգամ ներկայացրինք երաժշտադրամատիկական հանդիսությունը՝ ճշգրիտ, փայլուն եւ հանրային հստակ ուղերձներով: Այս ընթացքում լույս են տեսել եւ դեռ հրատարակվելու են մի շարք գրքեր: Ուշադրություն է դարձվում Չարենցի ստեղծագործական ժառանգության թարգմանության խնդրին»,- շեշտեց Խզմալյանն ու ուրախությամբ  փաստեց, որ միջոցառումներ տեղի են ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Տավուշի, Լոռու մարզերում:

Հուշատախտակի հեղինակն Արմենակ Վարդանյանն է: Նրա մտահղացման հիմքում ընկած է Չարենցի՝ դեպի արեւ, դեպի լույս, դեպի անհուն տիեզերք ձգտելու գաղափարը: Հուշատախտակի վերնամասում հարթաքանդակային լուծում է տրված. քարի մակերեսից դուրս եկող արեւի ճառագայթներ, որոնք խորհրդանշում են Չարենցի մեծությունը, որը, չտեղավորվելով իր ժամանակի ու միջավայրի հեղձուկ սահմաններում, չհասցրեց  իրագործել իր բոլոր մտահղացումները: Մեջտեղում գունդ է, որը խորհրդանշում է արեւը՝ Չարենցի հոգու լույսը: Նա հեռացավ, բայց ստեղծեց անեզր տիեզերական հայրենիք, իսկ իր ժառանգությունը ճառագեց որպես լույս՝ հարստացնելով հայ եւ համաշխարհային գրականությունը:

Թեգեր: Եղիշե Չարենց
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Անլռելի զանգակատան» նկարազարդումները եղան իմ ստեղծագործական կյանքի ամենաերջանիկ տարիները…»

«Անլռելի զանգակատան» նկարազարդումները եղան իմ ստեղծագործական կյանքի ամենաերջանիկ տարիները…»

… Ու նա ընտրեց իր ծննդյան օրը

... Ու նա ընտրեց իր ծննդյան օրը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist