Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երբ գրականությունն ավելին է, քան ենթադրվում է…

Դեկտեմբերի 1, 2022
Մշակույթ
Երբ գրականությունն ավելին է, քան ենթադրվում է…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովուրդը կորցրեց Արեւմտյան Հայաստանը, պատմական հայրենիքը, այն  տարածքը, որտեղ ապրում էր դարեր ի վեր, սակայն պահպանեց մշակույթն ու լեզուն, ազգային ոգին, կենցաղավարությունը, գոյատեւման իր իրավունքը…

Ժողովրդի ինքնության առաջին ու կարեւոր նախապայմանը լեզուն է, լեզվի  շտեմարանը՝ գրականությունը, իսկ գրականությունը կյանքի են կոչում գրողն ու ընթերցողը։ Արեւելահայ ընթերցողին ծանոթ է արեւմտահայ գրականությունը, հատկապես դասագրքերից, սակայն շատ պերճախոս անուններ, մանավանդ վերջին շրջանի, մնացել են դասագրքային շրջանակներից դուրս, ովքեր ոչ պակաս լեզվամտածողություն ու գրական շնորհներ ունեն։ Նրանցից մեկն է Զարեհ Որբունին, ով քաջ հայտնի լինելով գրական շրջանակներում` պակաս հայտնի է արեւելահայ  զանգվածային ընթերցողին։ Որբունի գրական անունով Զարեհ Էոքսյուզյանը ծնվել է 1902 թ. մայիսի 24-ին՝ Տրապիզոնի վիլայեթի Օրդու քաղաքում, Սեւ ծովի հարավարեւելյան ափին, որտեղից բացվող հրաշագեղ տեսարանը խաղաղ տրամադրության, հիացմունքի ու երեւակայության անսպառ աղբյուր է մարդու համար, բայց ոչ երբեք նրա թուրք տեսակի, ում պատկերացմամբ ծովը միայն արյան գույն ունի։ Շատ բախտակիցների նման Զարեհին էլ չվիճակվեց ապրել ծննդավայրում։ Մինչեւ Առաջին աշխարհամարտը նա հասցրեց հաճախել Մովսիսյան վարժարան։ Մեծ եղեռնի ժամանակ սպանվեց հայրը։ Չորս երեխաների հետ՝ մորը հաջողվեց առագաստանավով փախչել Ղրիմ՝ Սեւաստոպոլ։ Մեկ տարի անց տեղափոխվեցին Պոլիս։ 1919-1922 թթ. Զարեհը ուսանեց Պերպերյան վարժարանում։ 1922 թ. ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ եւ մշտական բնակություն հաստատեց. տարբեր ժամանակ՝ տարբեր քաղաքներում։ Զարեհի գրական ճանապարհը բացվեց բուռն ընթերցանությամբ. եվրոպական մտածողությունը գրավում էր պատանուն. սիրահար էր հատկապես ֆրանսիական գրականության, նախընտրում էր Մարսել Պրուստին։

Հաց վաստակելու համար ստիպված էր զանազան աշխատանքներ անել, բայց եւ ակտիվորեն մասնակցում էր ֆրանսահայ մշակութային կյանքին. հրատարակում  հանդեսներ, աշխատակցում առաջադիմական մամուլին։ Առաջին հրապարակված ստեղծագործությունը «Գարունն» էր։ Զարեհ Որբունու գրիչը հարուստ է արեւմտահայերենին բնորոշ նրբերանգներով՝ հրապուրիչ ոճական ելեւէջներ, նկարագրման վարպետություն, հեգնանք ու սատիրա, կենցաղային մանրուքներից փիլիսոփայական մտքի դուրս բերում, սոցիալականից հոգեւոր անցում… Որբունու գրչի զորության մասին փաստաբանական պատկերացում կազմելու համար բավական է մի պարբերություն, որ հաստատվի վերոնշյալը, ահավասիկ. «Հաւատացէք, Պրն. Բասգալ, եթէ այս տեղի հարուստները տեսնեն իմ խաղողի տերեւի ձեւ ոսկեզօծ կանթերս եւ Վան Տիքեան խաչերս, տեղն ու տեղը մեռնելու բուռն փափաք պիտի ունենան, նոյնիսկ առանց մեռնելու եղանակին սպասելու, պարզապէս այս գլուխ֊գործոց խաչերովս թաղուելու հաճոյքը ունենալու համար» («Դագաղագործ մը որպէս մեռելներու համարատու»)։ Այնուհետեւ ո՞ւմ չի գրավի Որբունու գրական ժառանգությունն ու հայոց լեզվի գոհարներն ըմբոշխնելու հաճույքը։ Փոքրիկ, կենցաղային մի պատմություն. դագաղագործ փնտրող հերոսն ամեն կերպ ցանկանում է վաճառել դագաղի կանթերն ու խաչերը, եւ դագաղագործ, որ ոչ մի կերպ չի ցանկանում գնել դրանք՝ պատճառաբանելով, որ մեռնելու եղանակը չէ, որ աղքատները այնպիսի մի դագաղի հնարավորությունը չունեն, որ դրանք զարդարեն առաջարկված կանթերով ու խաչերով, իսկ հարուստներն էլ հազվադեպ են մեռնում, այն էլ՝ ոչ ձմռանը, նախընտրելով ամառը՝ աղքատներին չխառնվելու համար, իսկ վաճառականը՝ ամեն տեսակ լեզու թափելով, ի վերջո, վաճառում է ապրանքն ու գնում իր բանին…

Կարեւորը սյուժեն չէ, այլ նրա մատուցման համեմունքը, որ առատորեն կիրառում է գրողն ու գրավում ընթերցողին, մտածել տալիս ապրելու ու մեռնելու փիլիսոփայության մասին… «Երեւանցիին լացը» պատմվածքում, որ թվում է պարզ խոսակցության շարադրանք, Որբունին վարպետորեն նկարագրում է հայրենիքը լքած մարդու կարոտն ու ցավը, դրսում ապրելու կսկիծը եւ անհաջողության պատճառը, իսկ պատճառը անունն է, որը ոչ միայն չափազանց հայեցի է, այլեւ հիշեցնում է շատ որոշակի տեղանուններ, որ չեն կարող օտարների սրտով լինել։ Հերոսը, որ Անուշավանն է, իր անվան վերջին վանկով հիշեցնում է մեր կորցրած Վանը, որ հանգիստ կարող է ասոցացվել նաեւ Արեւելյան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ, էլ չասած՝ «անուշը», որ միայն հայերին կարող է հասկանալի լինել, ուստի հաջողության հասնելու համար Երեւանից ժամանածը Անուշավանին խորհուրդ է տալիս փոխել անունը, դե իսկ Որբունի գրական անունն էլ, կարծում եմ, պերճախոս է այնպիսի կենսագրություն ունեցող գրողի համար, որպիսին Զարեհ  Էոքսյուզյանն է։

Արեւմտահայ արձակագիր, խմբագիր Զարեհ Որբունին վախճանվել է 1980 թ.՝ Ֆրանսիայի Ալյե գավառի Բանյո համայնքում. դեկտեմբերի 1-ը նրա հիշատակի օրն է… Չմոռանանք գրականություն ընթերցելու հաճույքը եւ այն ստեղծողներին…

Թեգեր: գրողԶարեհ Որբունի
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Քեզ լավ ես զգում, երբ գնահատվում ես նաեւ դրսում…»

«Քեզ լավ ես զգում, երբ գնահատվում ես նաեւ դրսում…»

Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ մարզադպրոցի բակում

Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ մարզադպրոցի բակում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist