Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մարդկանց աչքերը ազատության լույսի դեմ բացող «հանճարի դեւը»

Դեկտեմբերի 2, 2022
Մշակույթ
Մարդկանց աչքերը ազատության լույսի դեմ բացող «հանճարի դեւը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«1816 թ. այցելելով Վենետիկ, ինչպես ինձ վրա, այնպես էլ մնացած ճանապարհորդների, մեծ տպավորություն թողեց Սբ Ղազարի համայնքը, որը թվում է, միավորում է իր մեջ վանքային հաստատության բոլոր առավելությունները՝ զերծ լինելով բոլոր թերություններից. մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ Աստվածասիրություն: Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունը ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք՝ հենց այս կյանքում, հենց այս աշխարհում: Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգեւոր դեմքերն են, ազգ, որը ենթարկվել է աքսորի եւ հալածանքի՝ հրեաների եւ հույների հետ հավասար, բայց չի չարացել առաջինների պես եւ չի դարձել ստրկաքարշ՝ երկրորդների նման: Այս ազգը ձեռք է բերել հարստություն՝ առանց վաշխառության…»:

Ջորջ ԲԱՅՐՈՆ

Հանճարներից շատերի պարագայում ասես չարտոնված ճակատագիր է՝ չհասնել խոր ծերության: Չհասնել, բայց կարճատեւ կյանքում ճառագել այնպես, որ իրենց շողարձակ լույսը շարունակի ճեղքել ժամանակների խավարը՝ չենթարկվելով մոռացության հողմերին, ու մարդկության հետ ընթանա դեպի անհանգրվան հավերժություն: Այդ փառավորյալների դասում է մեծն անգլիացին՝ մեր ժողովրդով ու մեր ոսկեղենիկով սքանչացած Բայրոնը: Չանդրադառնալով նրա փոթորկուն, առեղծվածներով լեցուն կյանքին ու գործունեությանը, ասենք, որ, անկախ կաղ լինելուն, եղել է կենսախինդ, ըմբոստ եւ կրակոտ անձնավորություն, զբաղվել լողով, թիավարությամբ, ձիավարությամբ: Այն բանից հետո, երբ առաջին ճանապարհորդության ժամանակ լողալով անցել է Դարդանելի նեղուցը, ընկերներն սկսել են նրան «անգլիացի ձուկ» անվանել: Իսկ դպրոցահասակ տարիքում առանձնացել է անասելի չարաճճիությամբ, անսովոր արարքներով՝ փորձել է դասի տանել նաեւ իր շանը, արջի քոթոթին…

Ազատատենչ ու ըմբոստ բանաստեղծը, ով իր ստեղծագործություններով արդեն կամարել էր ողջ եվրոպական պոեզիայի, գրականության երկնակամարը, մեկնում է Հունաստան եւ սեփական միջոցներով զինելով համակիրների ջոկատը` միանում է թուրք բարբարոս-նվաճողների դեմ բռնկած ապստամբությանը: Նա այդ ժամանակ ընդամենը 36 տարեկան էր: Արշավներից մեկի ընթացքում վարակվում է մալարիարով, եւ ավարտվում է բանաստեղծի խելահեղ կյանքի վերջին արարը: Իսկ դրանից երկու տասնամյակ առաջ՝ 1816-ի դեկտեմբերի 2-ին, Վենետիկի աշխարհիկ բուռն կյանքից հոգնած-ձանձրացած բանաստեղծը, զուտ հետաքրքրությունից դրդված, մեկնել էր Սուրբ Ղազար կղզի, որտեղ նրան ուրախությամբ ու սրտաբաց էին ընդունել միաբանության իմաստուն հայրերը, հարմարավետ պայմաններով ապահովել մեծանուն հյուրին. «Զբաղվելու համար ես ամեն օր հայկական միաբանությունում ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հասկացա, որ պետք է ուղեղս ինչ-որ բարդ բանով զբաղեցնեմ, ահա եւ ընտրեցի ամենաբարդը եւ ստիպեցի ինձ կենտրոնանալ: Ճոխ է հայոց լեզուն, եւ առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում…»:

Բանաստեղծին հայերեն է ուսուցանում ականավոր գիտնական, բառարանագիր եւ թարգմանիչ Հարություն Ավգերյանը: Բայրոնը կղզում գրաբարի վեցամսյա «ուսումնառությունից» հետո Ավգերյանի հետ հրատարակում է «Անգլերենի եւ հայերենի քերականությունը», դրանում նմուշներ զետեղում հայ հին եւ միջնադարյան գրականությունից: Օգնում է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը՝ իր նշանավոր առաջաբանով, որում արծարծում է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու խնդիրները: Հայերենից անգլերեն է թարգմանում երկու թուղթ «Նոր կտակարան»-ից, երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից, «Աստվածաշնչի» այն մասերը, որոնք պակասում էին անգլերեն թարգմանության մեջ:

Մեր ոսկեղենիկով որքա՜ն մեծ պիտի լիներ մեծն քերթողի հիացումը, որպեսզի ի լուր մարդկության՝ մագաղաթեր. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է…Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»:

Ջորջ Բայրոնը ոչ միայն յուրացրել էր մեսրոպյան ոսկեբառ մեր լեզուն, այլեւ քաջատեղյակ էր պատմության քառուղիներով անցած ու մաքառումներով, հերոսական էջերով իր բազմադարյա կենսագրությունը կերտած հայոց անցյալին. «Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ: Բայց ինչպիսին էլ որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչեւ այս շատ տխուր է, ինչ էլ որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքիրներից մեկը աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել: Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրապներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով ու նմանությամբ…»:

Ահռելի ու ներգործող է եղել բայրոնյան գրական արարումների ներուժը համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներում. ֆիլմեր են ստեղծվել նրա ստեղծագործությունների հիման վրա՝ «Լեդի Կարոլինա Լեմ», «Գոթիկա», երաժշտարվեստում՝ «Կորսար»՝ օպերա եւ բալետ, «Հեդա»՝ օպերա, սիմֆոնիաներ՝ «Մանֆրեդ», «Հարոլդը Իտալիայում»: Բանաստեղծի ստեղծագործություններով են ներշնչված աշխարհահռչակ Էժեն Դելեկրաուայի մի շարք գեղանկարչական աշխատանքներ, որոնցից ամենահայտնին «Սարդանապալոսի մահը» կտավն է…

Ամփոփենք Բայրոնի «Գյավուր» պոեմի թարգմանության առիթով Վահագն Դավթյանի «Նա մեռավ նաեւ Հայաստանի համար» գրախոսականից սեղմ մի հատվածով.«…Նրա դիվային ուժը… Հավանաբար, այդ ուժը զգալով է, որ թշնամիները նրա մասին առասպելներ էին տարածում, թե դա մարդ չէ, այլ չարության դեւ, թե դա հենց ինքը՝ աստվածաշնչյան սատանան է, որ գայթակղեց Եվային: Ավելացնենք. եթե հիրավի դեւ էր, ապա՝ հանճարի դեւ: Եթե սատանա էր, ապա զորավոր խոսքի արգելված պտուղով մարդկանց աչքերը ազատության լույսի դեմ բացող սատանա…»:

Թեգեր: Ջորջ ԲԱՅՐՈՆ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist