Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ինչպես գրողի շախմատային դաշտում սկսեցին «արածել» այլ ձիեր

Դեկտեմբերի 6, 2022
Մշակույթ
Ինչպես գրողի շախմատային դաշտում սկսեցին «արածել» այլ ձիեր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եթե Այվազովսկին սաղ է, կարող է գերեզման մտնել, եթե գերեզմանում է, կարող է շուռ գալ մյուս կողքի»:

Դերենիկ Դեմիրճյան

Հիշյալ մակագրությունը մի նկարի վրա է, որ Ավետիք Իսահակյանին հղված նամակում արել է Դեմիրճյանը՝ հեգնանքով համեմատվելով Այվազովսկու հետ։ Հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանը բազմաշնորհ անձնավորություն էր, եւ դժվար է ասել, թե ինչու ընտրեց հատկապես գրականությունը։ Բացի այն, որ նկարում էր, նաեւ հրաշալի ջութակ էր նվագում. Ժնեւի համալսարանում ուսանելուն զուգահեռ որպես ազատ ունկնդիր հաճախում էր նաեւ կոնսերվատորիայի ջութակի դասերին։ Իր՝ առանց այն էլ սուղ միջոցները խնայելով, կարողացել էր ձեռք բերել 1797 թ. արտադրության իտալական «Կրեմոնա» ջութակը, որից անբաժան էր ողջ կյանքում, ու թեեւ ջութակով բեմ չէր բարձրացել, ամենայն լրջությամբ ու անգամ բեմազգեստով՝ ֆրակով, նվագում էր ընտանեկան հավաքույթներին։

Սակայն՝ 1921 թ. Հայաստանից Թիֆլիս տեղափոխվելիս, քիչ էր մնում բաժանվեր թանկագին գործիքից, քանի որ թույլ չէին տալիս սահմանն անցկացնել։ Դիմեց Չարենցին, ով այդ ժամանակ Լուսժողկոմատի բաժնի վարիչն էր. դե, որպես պաշտոնյա, Չարենցն իր տեղում էր եւ անմիջապես արձագանքեց խնդրանքին՝ տեղեկանքի վրա մակագրելով. «Նա պրոֆեսիոնալ ջութակահար է, եւ նրան թույլատրվում է Հայաստանի սահմաններից իր հետ դուրս հանել իրեն պատկանող ջութակը՝ պատյանով»: Դեմիրճյանը սրտալի վերաբերմունք ուներ իրերի հանդեպ ու խնամքով էր պահպանում դրանք։ Բացի նվագելուց ու նկարելուց, տարված էր եւ շախմատով. վկայում են, որ տնային առաջնություններին հիմնականում հաղթում էր։ Մի օր էլ նկատում է, որ նվեր ստացած շախմատից պակասում են ձիերը. դե, իսկ առանց ձիու՝ ի՜նչ շախմատ. ինչպես ասում են՝ ցեցն ընկնում է ջանը։ Բախտի բերմամբ, մի օր ծանոթի տանը շախմատ խաղալիս, նկատում է, որ նրա խաղաքարերը ճիշտ իրենի նման են. կարիք կա՞ ասելու, թե դրանից հետո ի՞նչ եղան ծանոթի ձիերը… Այո, նրանք սկսեցին «արածել» Դեմիրճյանի շախմատային դաշտում. մեծ գրողի համար խորթ չէին մարդկային թուլությունները։

Դեմիրճյանի ներաշխարհում երաժշտության, գույների, բառերի, հաշվարկների, անգամ կենցաղավարության համանվագ էր, որ քաղում էր կյանքի ծաղկաբույլերից եւ, որպես աշխատավոր ու տքնաջան մեղու, շռայլորեն վերադարձնում նրանց, ումից կամ ինչից «գողանում» էր նեկտարը։ Իր բազում շնորհներից Դեմիրճյանն ընտրեց բառերի աշխարհը՝ որպես արտահայտման առավել նպատակային միջոց՝ ի տարբերություն մյուս շնորհների, որ պահեց սեփական հաճույքի ու ծանոթների նեղ շրջանակի համար, թեեւ այդ ամենն արտացոլվեց նրա գրական տաղանդի վրա, որով հիացած էր նաեւ մեծերին գնահատող մեծն Իսահակյանը. «Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թեւավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ»։ Ինչպես որ ընդհանրապես էր բազմաշնորհ, այնպես էլ բազմաշնորհ էր Դեմիրճյանը գրական ժանրերում. նրա գրչի անհատականությունն արտացոլված է թե՛ չափածոյի, թե՛ կարճ արձակի, թե՛ վիպական, թե՛ հրապարակախոսական գործերում։

Նրա ստեղծագործությունները վայել են բոլոր տարիքի ու բազմազան ընթերցողների գրասեղաններին տեղ գրավելու։ Նմանատիպ գործերից է՝ 1923 թ. գրված, հինգ արարով «Քաջ Նազար» պիեսը, ժողովրդական հեքիաթի այնպիսի փայլուն մշակում, որ նրա քաղաքական աստառը՝ որքան էլ ցայտուն ու բնորոշ բոլոր ժամանակների համար, դիմացել է իշխող ուժերի գրաքննություններին, մանավանդ ԽՍՀՄ կազմավորման քաոսային օրերի, երբ ամեն չնչին ակնարկ անգամ խիստ կասկածների ու պատիժների առիթ էր դառնում, սակայն՝ ի զարմանս սպասվածի, պիեսը 1924 թ. բեմադրվում է Երեւանում, Թիֆլիսում, Բաքվում, 1935 թ.՝ պիեսի մոտիվներով օպերան՝ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, 1937 թ. լույս է տեսնում ռուսերեն՝ Վերա Զվյագինցեւայի թարգմանությամբ, 1940 թ. էլ՝ «Երեւան» կինոստուդիայում նկարահանվում համանուն ֆիլմը։ Դե, իսկ, «Վարդանանքի» մասին էլ խոսքը տանք Համո Սահյանին. «Դու եկել էիր հին// Ավարայրից, // Քո ձեռքերի մեջ թուրն էր // Վարդանանց, // Դու եկել էիր հինգերորդ // դարից, // Ավանդում էիր մեր // փառքն անանց»։

Դեկտեմբերի 6-ին Դերենիկ Դեմիրճյանի հիշատակի օրն է։

Թեգեր: Դերենիկ Դեմիրճյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արժանի ներկայություն իսպանական հողում

Արժանի ներկայություն իսպանական հողում

«Երկրաշարժից րոպեներ առաջ ձեռքերս դողում էին…»

«Երկրաշարժից րոպեներ առաջ ձեռքերս դողում էին…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist