Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Եթե նա ստեղծած լիներ թեկուզ միայն «Տժվժիկը»…

Թե ինչպես ծնվեց սքանչելի այս ֆիլմը, եւ խոշտանգվեց «Արտիստը»

Դեկտեմբերի 15, 2022
Մշակույթ
Եթե նա ստեղծած լիներ թեկուզ միայն «Տժվժիկը»…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
134
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Հիմա այն ժամանակն է, երբ ռեժիսորները քծնում են իշխանություններին ու իրենց կեղծավորությամբ գումար շորթում կինո նկարելու համար: Իսկ Մանարյանի նմանները մոռացության են մատնվում: Զարմանալու ոչինչ չկա: Սա առաջին դեպքը չէ…Դմիտրի Քյոսայանցը՝ մեր հրաշալի ռեժիսորներից մեկը, նույնպես նման ճակատագրի արժանացավ: Նրան նույնիսկ հետմահու չպարգեւատրեցին: Նա ոչ ոքի պետք չէր…

Ու եթե նա պրոբլեմատիկ անձնավորություն լիներ, կարելի էր ամեն ինչ դրա վրա բարդել: Սակայն նա, ընդհակառակը, հանգիստ, չափազանց բարի մարդ էր, ով սիրում էր երեխաներին ու փողոցում շոյում կատուներին…»:

Լեւոն ԱԹԱՅԱՆՑ

Վաստակաշատ կինոօպերատորի խոսքը հայ կինոյի երախտավորներից մեկի՝ Արման Մանարյանի մասին է, որի նկարահանած կինոնկարներով սքանչացել ենք ոչ միայն մենք, այլեւ օտարները: Իսկ ամերիկյան կինոարվեստի մեծանուն դեմքերից մեկը՝ Ռուբեն Մամուլյանը, դիտելով մանարյանական «Կարինե» մյուզիքլը, այն համարել է միջազգային մակարդակի երաժշտական ֆիլմ: Նույնքան մեծ է եղել Վիլյամ Սարոյանի հիացումը ոչ միայն նշյալ մյուզիքլով, այլ նաեւ կարժամետրաժ հանրահայտ «Տժվժիկով»:

Հավանաբար, քչերն են տեղյակ, որ դասական այս կինոժապավենն Արման Մանարյան ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Շատերը կարող են զարմանալ՝ մի՞թե: Այո: Բայց նախ համառոտ անդրադառնանք նրա կենսագրությանը. ծնվել է 1929-ին, Թեհրանում: 1946-ին ներգաղթել է Հայաստան, երաժշտական կրթություն է ստացել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել պետական կոնսերվատորիան: Այնուհետեւ սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Ահա այս հաստատության ավարտականի՝ «դիպլոմայինի» ծնունդ է ամենքիս հոգեհարազատ դարձած «Տժվժիկը»: Հետաքրքիր է դրա ստեղծման պատմությունը. դիպլոմային գրելու նպատակով Մոսկվայից Երեւան է գալիս երիտասարդ Մանարյանը, հանդիպում այն ժամանակվա «Հայկինոյի» տնօրեն Մխիթար Դավթյանին: Վերջինի հարցին, թե արդյոք սցենար ունի՞՝ նկարահանելու համար՝ պատասխանը լինում է բացասական: Հուսաբեկ ուսանողը որոշում է հանդիպել Գորիսի թատրոնում աշխատող եղբորը՝ սիրված դերասան Երվանդ Մանարյանն եւ վերադառնալ Մոսկվա: Եղբայրը, որ արդեն տեղյակ էր առաջացած խնդրին, հորդորում է գիշերել իր մոտ եւ մեկնել առավոտյան: Բարեբեր գիշեր, որի ընթացքում Երվանդը սցենարի է վերածում Ատրպետի «Տժվժիկ» պատմվածքը՝ եղբորը հանելով անելանելի վիճակից: Երբեւէ չխունացող այս ժապավենն ստեղծվում է 1961-ին. հեղինակային մտահղացման կատարյալ իրականացում՝ հայ բեմի եւ կինոյի հզոր դերասանների՝ Հրաչյա Ներսիսյանի, Ցոլակ Ամերիկյանի, Արման Կոթիկյանի կախարդիչ, ցնցող խաղով: Սա երիտասարդ ռեժիսորի հաղթական մուտքն էր կինոարվեստի խտաբնակ աշխարհ: Ազգային այս ֆիլմին հաջորդելու էր Շիրվանզադեի «Արտիստը», նկարահանվելու էր այն, բայց այդպես էլ չէր հասնելու հանդիսատեսին, որովհետեւ ռեժիսորի անունն արդեն հայտնվել էր խորհրդային նեղմիտ ու ճղճիմ կինոգաղափարախոսների «սեւ ցուցակում»: Եվ, ինչպես վկայում են կինոգետները, ոչնչացվելու էր՝ դեռ ավարտին չհասած: Թեեւ դա ծանրագույն հարված էր արդեն մեծ հեղինակություն վայելող արվեստագետին, բայց ոչ թեւաթափ անող. որոշ ժամանակ անց ծնվում է հայկական, նաեւ խորհրդային երկրի առաջին մյուզիքլը՝ «Կարինեն»: Ինքը՝ ռեժիսորը, նույնպես խաղալու էր այս եւ այլ ֆիլմերում՝ որպես դերասան նույնպես շահելով ակնդիրի համակրանքն ու սերը:

Մանարյանական կինոարարումների ցանկում իրենց մնայուն տեղն ունեն «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուրը», «Սպիտակ ափերը», «Ընկեր Փանջունին», «Հող եւ ոսկի», «Կապիտան Առաքելը» ու էլի ֆիլմեր՝ կյանքի կոչված ռեժիսորական ուրույն տաղանդով ու կնիքով անշփոթելի ձեռագրի:

Արման Մանարյանը նաեւ «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է: Մուլտֆիլմի սցենարը թեեւ գոյություն է ունեցել 1995-ից, սակայն նկարահանումներն սկսվել են 2001-ից միայն եւ շարունակվել շուրջ ութը տարի. տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված: Էպոսի հերոսների ձայները հնչյունավորել են հայտնի դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը: Մուլտֆիլմում հնչում է նաեւ Խորեն Աբրահամյանի ձայնը: Սա ռեժիսորի ստեղծագործական վերջին արարն էր՝ հաղթական արարը՝ հագեցած էպոսային շնչառությամբ: Այս առիթով հիշատակելի է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի նկատառումը. «Մանարյանի համար չափազանց կարեւոր էր էպոսի բնագրային տեքստին հավատարիմ մնալը: Նա անվերջ ֆիլմի հետ կապված խնդիրների կենտրոնում էր՝ ֆինանսավորման քրոնիկ բացակայության, տեխնիկական միջոցների անբավարարության եւ բազմաթիվ այլ դժվարությունների ֆոնին: Մանարյանը, այնուամենայնիվ, կարողացավ ավարտին հասցնել հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը նրա տարիների երազանքն էր…»:

Իրանում ծնված հայորդին հայրենիք էր եկել անկանխատեսելի առաքելությամբ, բայց դժվարին ժամանակների հոլովույթում իր ասպետական խոսքն ասելու հայ կինոարվեստում: Եկել էր եւ ասաց ասպետորեն…

Թեգեր: Արման ՄանարյանԼեւոն ԱԹԱՅԱՆՑ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ժամանակի վկան» գրքի շնորհանդեսը

«Ժամանակի վկան» գրքի շնորհանդեսը

Ժամանակի փորձության միջով

Ժամանակի փորձության միջով

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist