Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նավի վրա ծնված հայ գրողի տխուր վախճանը

Դեկտեմբերի 21, 2022
Մշակույթ
Նավի վրա ծնված հայ գրողի տխուր վախճանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արդարեւ, Արփիարեան 57 տարեկան էր, երբ 12 փետրուար 1908-ին, Գահիրէի մէջ, իբրեւ նախկին հնչակեան ղեկավար եւ նորաստեղծ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութեան հիմնադիր` զոհ գնաց գաղափարական մաքրագործումի` խորհրդանշելով նախադէպը հայոց նորագոյն պատմութեան ծանր, այլ տխուր եւ վարկաբեկիչ «ժառանգութեան» մը»:

Նազարեթ Պերպերեան

Արփիարը ծնվել է նավի վրա՝ 1851 թ. դեկտեմբերի 21-ին, երբ ծնողները Անատոլիական Սամսունից տեղափոխվում էին Կոստանդնուպոլիս։ Այդ առթիվ Գրիգոր Զոհրապը նկատում է, թե «ծովու ալեկոծումներուն հետ լոյս աշխարհ գալը իր շեշտակի դրոշմը դրաւ Արփիարեանի թէ՛ ազգային-հասարակական գործունէութեան, թէ՛ գրական-գեղարուեստական ստեղծագործութեան վրայ` վերելքի ու անկումի ալեկոծումները, երերանքն ու վերիվայրումները բաժին հանելով մեծ գրողին»: Եվ իրավ, արեւմտահայ մեր շատ երեւելիների հանգույն, Արփիարյանն էլ ժամանակի լավագույնս կրթված անձերից էր եւ չէր կարող անտարբեր լինել մարդկային կյանքի, հատկապես ազգային խնդիրների հանդեպ. սոցիալական եւ իրավական անարդարություններն զբաղեցնում էին նրա միտքը թե՛ որպես լրագրողի ու գրողի, թե՛ որպես ակտիվ հասարակական գործչի։ Նախնական կրթությունն ստացել էր մայրաքաղաքի արվարձան Օրթագյուղի «Թարգմանչաց» վարժարանում։ 1867 թ. Արփիարը մեկնում է Վենետիկ՝ Սուրբ Ղազար հայ կաթողիկե վանք, ուսումնասիրում հայոց լեզու, պատմություն, աշակերտում Ղեւոնդ Ալիշանին, վարակվում նրա ազգային-ազատագրական գաղափարախոսությամբ, որն այնուհետեւ արտահայտվում է ինչպես հասարակական-կուսակցական գործունեության, այնպես էլ ստեղծագործության մեջ։

Տիրապետելով ինքնուրույն համոզմունքների՝ հաճախ է բախումներ ունենում յուրայինների հետ, արժանանում անգամ թշնամական վերաբերմունքի։ Տարակարծություններն ու յուրայինների կողմից հետապնդումները, սակայն, չկարողացան ընկճել Արփիարյանի ոգին. նա շարունակում էր կռվել ու պաշտպանել սեփական համոզմունքները, թեեւ երեք անգամ ենթարկվում է մահափորձի, ինչը, ի վերջո, ավարտվում է գրողի վախճանով։ Կարծիք կա, որ մահափորձն իրականացրել է դաշնակցական գործիչը։ Տարօրինակ ու աններելի երեւույթ, մանավանդ այն դեպքում, երբ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող գրողը ջանք չի խնայել ազգային-ազատագրական գաղափարներ տարածելու, արեւմտահայության համար դպրոցական-կրթական ցանց հիմնելու, աճող սերնդի մեջ հայրենասիրական դաստիարակություն սերմանելու։ Հրապարակային հոդվածներով ու գրական արձակով Արփիարյանը շուտով գրավեց հասարակության ուշադրությունը։ Թե՛ Պոլսում՝ աշխատակցելով «Մասիսին», թե՛ Թիֆլիսում՝ «Մշակին», նրա հոգածության առարկան հայության համեստ ու կեղեքված խավն էր, որ մուտք էր գործում նրա գրական աշխարհ։ Նա համոզված էր, որ հանուն արդարության եւ ազգային-ազատագրական պայքարի հաջող ելքը ոչ միայն խոսքն ու քարոզն են, այլեւ հեղափոխական գործունեությունը, որի մասին գրում է. «Յեղափոխութիւնը կրնայ քանի մը ճակատամարտ կորսնցնել, բայց վերջնական յաղթանակը իրեն պիտի մնայ»:

Այս համոզումով էլ իրական պայքարի ճանապարհն Արփիարյանը համարում է կուսակցության անդամ լինելը եւ 1899 թ. անդամագրվում Հնչակյան կուսակցությանը։ Սակայն այդ առումով նրա հույսերը չարդարացան։ Հնչակյան կուսակցությունը ներքին պառակտումների, տարակարծությունների, հակամարտությունների, ընդհանուր կասկածանքի ու անվստահության, հեղափոխության դավաճանների քայքայիչ մթնոլորտում էր գործում։ Այդ մթնոլորտում հեշտությամբ թիրախ դարձավ եւ Արփիարյանը, թեեւ 1890 թ. որպես ղեկավար մասնակցեց հնչակյանների կազմակերպած Գում-Գափուի ցույցին եւ բանտարկվեց։ Հեղափոխության դավաճանության մեջ իսկույն մեղադրանքներ տարածվեցին նրա հասցեին, ինչը, սակայն, չընկճեց Արփիարյանին՝ շարունակելու հեղափոխական գործունեությունը. 1891 թ.՝ ընդհանուր համաներումով բանտից դուրս գալուց հետո հիմնեց «Հայրենիք» օրաթերթը, իսկ երբ սկսվեցին համիդյան բռնությունները, նա տեղափոխվեց Թիֆլիս, այնուհետեւ Բաքու՝ հնչակյան ֆիդայինների համար զենք-զինամթերք հայթայթելու։ Այդ ժամանակ էլ նրա հասցեին սկսվեցին չարախոսությունները հեղափոխության սուրբ գործի գումարները յուրացնելու մեջ։

Այնուամենայնիվ, համիդյան հալածանքների պատճառով՝ 1896-ից ի վեր, նա այլեւս չէր կարող մնալ Պոլսում եւ ստիպված էր իր գործունեությունը ծավալել Լոնդոնում, Փարիզում, Վենետիկում, Կահիրեում։ Հենց այստեղ էլ նրան գտավ ոչ թե թշնամու, այլ յուրայինի մահացու գնդակը, որին պատասխանեց «Հա՜յ եմ» ճիչով… Այդ դաժան իրողությանն անդրադարձ արեց Վահան Թեքեյանը՝ սեպելով. «Իր մէջ երկու մարդ կար` հայրենասէրը եւ սկեպտիկը. առաջինը զինք սպաննեց…»:

Թեգեր: Արփիար Արփիարյանգրող
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երկիրը ծառայում է մարդուն, ով ծառայում է Աստծուն

Թումանյանը՝ երգերում

Թումանյանը՝ երգերում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist