Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոներին

Դեկտեմբերի 27, 2022
Մշակույթ
Համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոներին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
536
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 25-ին Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում, կայացավ տոնական երաժշտական երեկո՝ նվիրված Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին։ Համերգը կազմակերպվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության կողմից։ Ներկա էին արվեստասերներ, ինչպես նաև՝ ՀՀ-ում Սիրիայի Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանը։ Երեկոյի ողջ ընթացում հանդիսատեսն ունկնդրեց հրաշալի երգ ու երաժշտություն, որոնք հնչեցրեցին արհեստավարժ երգիչ-երաժիշտները։

Հաղորդավարը նրեկայացրեց համերգի մեներգիչներ Մագրուհի Խաչատրյանին ու Արամ Ճապաղջուրեանին, ովքեր դաշնակահարներ Թերեզա Ոսկանյանի, Սարգիս Ադամյանի, Ռաֆֆի Պալեանի նվագակցությամբ կատարեցին հայ ու համաշխարհային հայտնի երգահանների ստեղծագործություններ, ժողովրդական ու աշուղական երգեր՝ դասական կատարումներով։ Քեռուբինիի «Ave Maria» երգով սկսեց համերգը Մ․ Խաչատրյանը՝ Թերեզա Ոսկանյանի՝ դաշնամուրի նվագակցությամբ։ Հենց առաջին կատարումից արդեն մեծ ոգևորություն էր դահլիճում։ Նույն զույգի կատարմամբ առանձնակի հնչեղությամբ հանդիսատեսն ունկնդրեց աշուղ Ջիվանու «Պաղ աղբյուրի մոտ» հայտնի երգը։ Արամ Ճապաղջուրեանը դաշնակահար Ռաֆֆի Պալեանի նվագակցությամբ կատարեց առաջին երգը՝ Ալեքսանդրո Սդրատելլայի՝ մշտապես ունկնդրին հմայող «Pieta Signore»-ն։ Նույն երգիչը դաշնակահար Սարգիս Ադամյանի մշակմամբ ու նվագակցությամբ կատարեց Դևի խոսքերով և Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ գրված «Դու նորից եկելես․․․» երգը, որը մշտապես է գերել հայ ունկնդրին։ Այս անգամ էլ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց։ Երբեմն երգիչները հանդես էին գալիս զուգերգերով։ Ն․ Ռոդայի «Parla Piu Piano» երգը Մ․ Խաչատրյանի և Ա․ Ճապաղջուրեանի կատարմամբ հնչեց դաշնակահար Ռ․ Պալեանի մշակմամբ ու նվագակցությամբ։ Հանդես եկան նաև թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը և ջութակահար Շանթ Դանիէլեանը։ Ջ․ Նասիֆի արաբերեն ռոմանս զուգերգ «Վարդը» հնչեց Ա․ Ճապաղաջուրեանի և կիթառահար Սարօ Հայրապետեանի կատարմամբ՝ մշակումը և դաշնամուրային նվագակցությունը Ռ․ Պալեանի, ջութակահար Շ․ Դանիէլեան։ Մեծ սիրով ունկնդրեց հանդիսատեսն այդ զուգերգը։ Երգացանկում հնչեց նաև Սայաթ-Նովա։ «Դուն էն հուրին իս» երգը կատարեց մեներգչուհի Մ․ Խաչատրյանը՝ Թերեզա Ոսկանյանի՝ դաշնամուրի հիանալի նվագակցությամբ։ Հնչեցին նաև ժողովրդական երգեր՝ «Նուբար-Նուբար»-ը, «Սարի աղջիկ»-ը։ Նման համերգներում չհնչեցնել Առնո Բաբաջանյան, հնարավոր չէ։ Հայ մեծ երգահանի «Նոկտյուր»-ը կատարվեց մենակատարների զուգերգով՝ դաշնակահար՝ Ռ․ Պալեան, թավջութակահար՝ Ա․ Աղաջանյան, ջութակահար՝ Շ․ Դանիէլեան։ Համերգն ավարտվեց «Սուրբծննդյան երգերի շարան»-ով՝ մեներգիչների ու նվագակցողների կատարմամբ։ Մեծ էր ոգևորությունը դահլիճում ու բեմում։ Անընդհատ հնչող ծափերն ունեին հասցեատեր։ Երեկոն Տերունական աղոթքով ու բարեխոսությամբ ամփոփեց  Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Հայր Մաշտոց վարդապետ Զահթէրեանը։ Ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնելով երգիչ-երաժիշտներին, որ երեկոյի ողջ ընթացքում մեծ ոգևորություն պարգևեցին հանդիսատեսին՝ Հայր Մաշտոցը դիմեց առ Աստված, որ Տերը զորավիգ լինի հայ ժաղովրդին, որ օգնի Արցախի շրջափակված հայությանը՝ դուրս գալու այս նեղ պայմաններից։ Ընթերցեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ թաղման և հարության» տողերից՝ նվիրված Կոմիտասին՝

«Դո՜ւ – Վարդապե՞տ:

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի․․․»

 Հավելեց՝ պատահական չի ընտրվել այս դահլիճը, որտեղ Մեծն Կոմիտասի ոգին է։ «Անկրկնելի է Կոմիտասը, և մեր երաժիշտները, ովքեր անում են այս աշխատանքը բարձր մակարդակով ամբողջ Հայաստանում, դաստիարակում են մեր ոգին։ Եվ այս գաղափարն է, որ մենք ուզեցինք իրականացնել», -ասացՀայր Մաշտոցը և կարևորեց, որ հայը մնա և գործի հայրենիքում, որ ամուր դրձնենք մեր սահմանները։ Երեկոյի վերջում հայ խորհրդային բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի զարմիկը՝ Վահան Մելիք-Օհանջանյանը, Հայր Մաշտոցին նվիրեց գրքույկ՝ ակադեմիկոսի հայտնի հոդվածը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Արմին Թեոֆիլ Վեգների մասին, որը ժամանակին տպագրվել է Բեյրութի «Զարթոնք» և Կահիրեի «Արև» թերթերում։ Գրքույկում տպագրված են նաև Վեգների 4 նամակները՝ Կ․ Մելիք-Օհանջանյանին։ Վեգները, հետագայում իմանալով Կարապետի մահվան մասին, գրել է նաև մահախոսական, որը նույնպես տպագրված այս գրքույկում։ Զրույցի ընթացքում Հայր Մաշտոցը տեղեկացրեց՝ Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետությունը 20 տարուց ավելի է, ինչ գործում է Մայր հայրենիքում։ Դուրս գալով դահլիճից, որտեղ կոմիտասական ոգին է տիրում, զգացի՝ մեզ շատ են պետք նման համերգներ, և ցանկալի է՝ այդ երգերը հաճախ հնչեն մեր հեռուստաալիքներով, որ մեր մատաղ սերուննդը, հատկապես, դաստիարակվի իսկական արվեստով․․․

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Արցախն արմատն է հայկական աշխարհի»…

«Արցախն արմատն է հայկական աշխարհի»…

Սյունյաց աշխարհի ճարտարապետական հրաշալիքը եւ «Փղոսկրյա Ավետարանը» «Սյունյաց մշակութայինի» հայաբույր էջերում

Սյունյաց աշխարհի ճարտարապետական հրաշալիքը եւ «Փղոսկրյա Ավետարանը» «Սյունյաց մշակութայինի» հայաբույր էջերում

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքիր է իմանալ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist