Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես ջանացի ճանաչել իմ արմատները…»

Երբ ճշմարիտ ազգայինը ձուլվում է համամարդկայինին

Մարտի 16, 2022
Մշակույթ
«Ես ջանացի ճանաչել իմ արմատները…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
478
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես շատ էի գծագրում, երբեմն մինչեւ կեսգիշեր: Գիտակցում էի, որ ինքնաճանաչումն այն լավագույն միջոցն է, որն ինձ պետք է առաջնորդեր դեպի իմ ներքին աշխարհը, իմ արմատը, ինչպես գրաբարում ասվում էր՝ «ծանիր զքեզ»: Եվ դա ինձ օգնեց հստակ նշմարել միջազգային եւ արմատներիցս եկող ազգային թեմաների տարբերությունները: Ամեն անգամ, երբ աշխատում էի ազգային թեմաների մոտիվներով, զգում էի, թե ինչպես է հոգիս ջերմանում, ինչպես է անշունչ նյութը ձեռքիս մեջ կենդանանում, հնազանդվում եւ օգնում ինձ արարելու: Ես հասկանում էի, որ ճիշտ ճանապարհի վրա եմ եւ կարող եմ ավելի հեշտությամբ թափանցել խորքերը, որտեղ ճշմարիտ ազգայինը ձուլվում է կատարյալի հետ եւ դառնում համաշխարհայինի մաս…»:

Րաֆֆի ՍԱՐԿԻՍՅԱՆ

Ֆրանսահայ քանդակագործ

Հենց սկզբից ասենք, որ տաղանդավոր այս արվեստագետին մայր հայրենիքում սոսկ սակավաթիվ մարդիկ կարող են ճանաչել, մինչդեռ արվեստների մայրաքաղաք Փարիզում նա հայտնի անուն է, ճանաչված ու հեղինակավոր: Բավական է միայն փաստել, որ հայ քանդակագործի շատ ու շատ ստեղծագործություններ իրենց մնայուն ու պատվավոր տեղն են գտել այնպիսի մարդկանց մասնավոր հավաքածուներում, ինչպիսիք են Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը, այս երկրի մշակույթի նախարար Ֆրանսուա Լեոտարը, աշխարհահռչակ երգչուհի Միրեյ Մաթյոն, մեր ազգի մեծերից մեկը՝ Գառզուն, այլ երեւելիներ: Նրա գործերից կան նաեւ Փարիզի հայկական թանգարանում, մշակութային տարբեր օջախներում՝ Սորբոնի համալսարանում, Բրիանսոն քաղաքում, այլուր: Մեծ է Րաֆֆի Սարկիսյանի անհատական ցուցահանդեսների աշխարհագրությունը՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներ ու նրա սահմաններից դուրս՝ Ցյուրիխ, Բրյուսել, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, աշխարհի այլ հորիզոնականներ: Նրա ստեղծագործական վաստակին էջեր են տրամադրել ֆրանսիական այնպիսի հեղինակավոր պարբերականներ, տարածաշրջանային այլ լրատվամիջոցներ, ինչպես «Ֆրանկո Մարիա Ռիչին», «Լե Պուանը», «Լ՛Օյլը», «Լե Ֆիգարոն», «Լե Մոնդը» , «Լա Քռուան» «Ֆրանս-2»-ը (մշակութային հաղորդում քանդակագործի չափազանց ինքնատիպ մի ստեղծագործության` հայոց այբուբենի մասին), ռեպորտաժ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ 2017 թ.: Քանդակագործը բախտ է ունեցել լինել մայր հայրենիքում, սակայն, ցավոք, մինչ օրս ցուցահանդես բացելը հայրենիքի սրտում՝ մնում է բաղձալի երազանք…

Իսկ ո՞ւր են ձգվում Րաֆֆի Սարկիսյանի արմատները. հայրը՝ Բաղդասարը, Ուրֆայից է (Եդեսիա), մայր Անաիսը՝ Խարբերդից: Երկուսի ծնողներն էլ զոհ են գնացել թուրքական յաթաղանին: Երկու որբուկներն էլ հայտնվել են «Թռչնոց բույն» որբանոցում: Հարյուրավոր հայ որբուկների եւ նրանց համար գթառատ մայր է եղել դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսոնը: Ինքը՝ անվանի քանդակագործը, ծնվել է Բեյրութում, ուսանել հայկական ճեմարանում, ապա՝ Բեյրութի արվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնում: Այդուհետ նրան բախտ էր վիճակվելու մասնագիտության մեջ առավել խորանալու՝ ուսումը շարունակելով Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում՝ մեծանուն քանդակագործ Սեզարի արվեստանոցում: Բացի Սեզարից, նրա ստեղծագործական կյանքում անուրանալի դերակատարում է ունեցել գծագրության բարձրակարգ ուսուցիչ եւ քանդակագործ Ռոժե Պլեն. «Լավ ստեղծագործելու համար պետք է ունենաս լավ տեխնիկա, միայն ակադեմիական գծագրությունը բավարար չէ, հարկավոր է ունենալ նաեւ կլասիկ գծագրություն». սիրելի ուսուցչի այս խոսքերը երբեւէ չեն դադարել հնչել երախտագետ երբեմնի ուսանող արվեստագետի ունկերում:

Պատշաճ ուսումնառություն, անվանի եւ մեծավաստակ ուսուցիչներ, ավելացրած ի վերուստ տրված տաղանդը, շնորհիվ որոնց այսօր ունենք փարիզաբնակ տաղանդավոր քանդակագործի, որի արվեստի վտակները բխում են ազգային ակունքներից եւ շաղախվում համամարդկային արժեքներին:

Րաֆֆի Սարկիսյանի քանդակաշարերում առանձնանում են հատկապես այն արարումները, որոնք առնչվում են հային ու հայոց ճակատագրին, նրա եղերական անցյալին՝ բայց հույսի ու լույսի շողարձակումներով: Նրա քանդակած քամանչաները, Խարբերդը, խնձորը, Կոմիտասը, նուռը, եղեռնի զոհեր հոգեւորականների խմբաքանդակը, Մաշտոցին նվիրված գիրք-ալբոմն ու հայաշունչ այլ գործեր խոսում են արվեստագետի երեւակայական բարձր թռիչքի, նրա հայեցի ու հայաշունչ ստեղծագործական նվաճումների մասին: Հուսանք, որ 75-ամյա քանդակագործը հայրենաբնակ արվեստասերին երջանիկ բախտ կընձեռի իր կերտումների հունձքը ցուցադրելու այստեղ՝ հայոց մայրաքաղաքում:

Ապրենք այդ սպասումով եւ նոր արարումներ մաղթենք փարիզաբնակ տաղանդաշատ մեր հայրենակցին…

Թեգեր: Րաֆֆի ՍԱՐԿԻՍՅԱՆքանդակագործ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist