Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ճարտարապետությունը` մշակույթի դեմք ու յուրօրինակ ձեռագիր

Մարտի 22, 2022
Մշակույթ
Ճարտարապետությունը` մշակույթի դեմք ու յուրօրինակ ձեռագիր
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
800
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ինձ համար նրա կերպարի հիմնական բնութագրող գիծը ամբողջականությունն է։ Նա չէր լինում այսպիսին կամ այնպիսին ո՛չ ժամանակից կախված, ո՛չ տեղից եւ ո՛չ էլ գործունեության բնույթից։ Ինչպես էլ որ նրան վերաբերվեին ժամանակակիցները՝ լավ, վատ, անտարբեր, սիրեին, թե ատեին, նա վայելում էր բոլորի հարգանքը, որովհետեւ նա երբեք չէր դադարում լինել Մարտին Միքայելյան»:

Աշոտ ԿԱՆԱՅԱՆ, ճարտարապետ

Ճարտարապետությունը մշակույթի դեմքն է եւ աչքի ընկնողը, չափազանց կարեւոր հանգամանք` մարդու հոգեւոր ներդաշնակության, տրամադրության համար։ Այն ծախսեր պահանջող, ժամանակատար աշխատանքի արդյունք է, իսկ ճարտարապետական խոտանը ոչ միայն խլում է մարդու էներգիան, այլեւ կարող է լուրջ սպառնալիք լինել առողջության ու կյանքի համար, որի բացատրության անհրաժեշտությունը, կարծում եմ, չկա. բոլորս բազմիցս զգացել ենք այդ տխուր երեւույթի հետեւանքները, սակայն այսօր էլ, առավել քան երբեւէ, հարկ է այդ մասին խոսել եւ խոսել լրջորեն, քանզի, թվում է, թե ներկայում ճարտարապետության ու շինարարության ասպարեզում ոչ այնքան պրոֆեսիոնալներն են, որքան բախտախնդիր փողատերերը, ովքեր դարձել են թելադրող ու այսպես կոչված` «կառուցապատող»։ Այս բառ-արտահայտությունը, հավանաբար, հենց այնպես չի մտել շրջանառության մեջ, քանզի այն դարձել է գերակա՛ ճարտարապետի, շինարար-ինժեների համեմատությամբ, որոնց չեն էլ հիշում. կարծես, դրա կարիքը չկա էլ. ամեն մեկն ինքն է որոշում` որտեղ, ինչ եւ ինչպես կառուցի, որքան էլ այդ կառույցը լինի անգրագետ ու վնասակար։ Սա այն դեպքում, երբ հայկական ճարտարապետությունը ոչ միայն խոր արմատներ, ավանդույթներ ու առանձնակի ձեռագիր ունի, որոնց հավատարիմ է մնացել մեր ճարտարապետների աստղաբույլը, այլեւ գիտելիքներն ու փորձը ջանադրաբար փոխանցել է սերունդներին` կարեւորելով կառույցի հետ կապված յուրաքանչյուր մանրամասն` սկսած արտաքին տեսքից մինչեւ հարմարավետություն, միջավայրի հետ ներդաշնակություն, գրունտային ու կլիմայական պայմաններ եւ այլն։

Հենց այս հանգամանքն էլ կարեւորելով, մեր անվանի ճարտարապետներն զբաղվել են ոչ միայն ստեղծագործական աշխատանքով, այլեւ մանկավարժությամբ, նոր սերունդ կրթել-դաստիարակելով։ Իր գործի նվիրյալն էր նաեւ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր, գիտական աշխատող, գիտական պրոբլեմային լաբորատորիայի ղեկավար, բազմաթիվ ճարտարապետական կառույցների, աշխատությունների, գեղանկարների, անգամ բանաստեղծությունների հեղինակ Մարտին Միքայելյանը` բազմակողմանի զարգացած, բազմազբաղ անձնավորություն, ում թողած ժառանգությունը կարող է դաս լինել ներկայիս սերնդի համար, հատկապես նրանց, ով մատների արանքով է նայում ճարտարապետական մշակույթին։ Լինելով լայն մտահորիզոնի տեր, միաժամանակ համեստ հավակնություններով անձնավորություն, Միքայելյանը արվեստը միշտ գերադասել է կատարողից եւ երկրորդ պլան մղել արվեստում անձնավորման հանգամանքը. նա, ինչպես եւ Թամանյանը, հայկական ճարտարապետական ավանդույթների շարունակողն էր` բառիս դրական իմաստով, քանզի ճարտարապետությունը ոչ միայն զուտ անհատի, այլեւ դարերով մշակված ու առանձնակիորեն հաստատված ինքնատիպ ոճ է, ինչպես լեզուն, երաժշտական հնչյունը, ինչպես ծնողից զավակին փոխանցվող գենը։ Սրանով հանդերձ, Միքայելյանը կարողանում էր ներդաշնակել տեղանքի բնական, կլիմայական պայմաններից բխող թելադրանքը շինության ավանդական ոճի հետ` չխուսափելով նորամուծություններից։ Այսպես, 1976 թ. Հայաստանի շոգ-ցամաքային կլիմային համապատասխան` նա մշակեց բնակարանի «մուտք-պատշգամբ» տիպը, ինչը չենք կարող ասել ետխորհրդային շրջանի, այլեւս ոչ հայկական շինությունների մասին, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում մեր ճարտարապետական համալիր մտածողության շրջանակում, ավելին` Հայաստանում մեկը մյուսի ետեւից բարձրացան այդ մտածողությունը փլուզող եւ աղավաղող բազմաթիվ կառույցներ, որոնք սեպի, իսկ ավելի ճիշտ` դաշույնի պես խրվեցին մեր ճարտարապետության` արդեն իսկ ձեւավորված մարմնի սիրտը։

Դա նույնն է, թե հայոց լեզվում ներմուծենք հայերենի հնչողությանը չհամապատասխանող, այն աղավաղող օտարահունչ բառեր, որին, ցավոք, տուրք է տրվում վերջին տասնամյակներին, հատկապես թարգմանական գրականության մեջ, երբ որոշ թարգմանիչներ` արհամարհելով արդեն իսկ գրությամբ ավանդաբար հաստատված բառերը, դրանք փոխարինում են մեր լեզվին անհարիր անգլիական հնչողությամբ, անգամ` տարվելով այն աստիճան, որ ֆրանսերեն, իտալերեն, նույնիսկ ռուսերեն բառերը անգլիական հնչողությամբ են վերարտադրում։ Այս նույն շփոթն ու քաոսն է ճարտարապետության մեջ, բայց եթե լեզուն կարելի է կարճ ժամանակի ընթացքում կամ նոր հրամաններով շտկել, ճարտարապետական խոտանը վերացնելն առավել ցավալի ու բարդ գործ է եւ լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Այնպիսի ճարտարապետից, հայրենասեր ու ազգանվեր գործչից, որպիսին Մարտին Միքայելյանն է, ով բծախնդիր պահանջկոտությամբ էր վերաբերվում սեփական մասնագիտությանը ու նույն բծախնդրությամբ պահանջում իր ուսանողներից, շատ բան կարելի է սովորել, եւ դա կլինի միայն ի նպաստ թե՛ ճարտարապետի, թե՛ նրա կառույցի, քանզի Մարտին Միքայելյանը ոչ միայն բազում կառույցների ու համալիրների հեղինակ է, այլեւ բազմաթիվ աշխատությունների, որոնցում պարզ ու հասկանալի շարադրել է մտքերը` սերունդներին թողնելով շատ կարեւոր ժառանգություն։

Մարտի 22-ը Մարտին Գրիգորի Միքայելյանի ծննդյան օրն է. ծնվել է Երեւանում 1926 թ., վախճանվել` 1997 թ. նոյեմբերի 9-ին։ Մարտին Միքայելյանի հիշատակը հավերժացնում են իր իսկ գործերը, այն կառույցները, որոնք կառուցել են Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում։

Թեգեր: ճարտարապետՄարտին Միքայելյանմշակույթ
Կիսվել3Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հոգեւոր արմատ. ի՞նչ է այն

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist