Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Վարպետի մարգարեական խոսքը

Մարտի 25, 2022
Մշակույթ
Վարպետի մարգարեական խոսքը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
376
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գավառի կենտրոնի հրապարակում սեւ քարից կառուցած մի հին մեծ շենք էր ակումբ-թատրոնը` հարեւանությամբ Գավառի նշանավոր եկեղեցու եւ 19-րդ դարի վերջերին կառուցված մի քանի շինությունների։ Գավառն ուներ իր ուրույն ոճը, մանավանդ հետաքրքիր կառույց էր Գավառի նշանավոր բերդը։

Պապին Հայրապետյանենց տունը ակումբից հեռու չէր, մի հինգ րոպեի ճամփա։ Մեր խումբը բավական բազմամարդ էր, եւ ճամփին էլ շատերը միացան։ Ակումբի մուտքի մոտ հյուրերին ծաղկեփնջերով սպասում էին երեխաները։ Մինչեւ դահլիճ մտնելը Վարպետի ոտքերի տակ ծաղիկներ էին նետում։ Ակումբ-դահլիճը բավական մեծ էր, մի երեք հարյուր մարդ կտեղավորեր։ Հավաքվածները, երբ Վարպետն իր ընկեր գրողների հետ դահլիճ մտավ, բոլորը մեկ մարդու պես ոտքի ելան ու սկսեցին վանկարկել՝ Իսահակյան, Իսահակյան։ Վարպետը սրտանց ողջունեց ժողովրդին, կանգնեց մի պահ, լուռ ունկնդրեց, եւ դահլիճն ավելի թնդաց. «Վարպե՛տ, Վարպե՛տ»։

Անկարելի էր դադարեցնել ծափերը։ Վարպետը մոտեցավ առաջին շարքում գրողների համար տեղադրված աթոռներին, սակայն չնստեց, ձեռքը սրտին սեղմած խոնարհվեց հավաքվածներին եւ ապա ձեռքը բարձրացնելով` փորձեց հանգստացնել ժողովրդին.

-Հավատացեք,- ուղղվեց Վարպետը,- չկա ավելի մեծ բախտավորություն, քան ժողովրդի սերը, այդ սերն ինձ Ադրիատիկից բերել է Սեւանի ափերը, Փարիզից՝ Գավառ, այդ սերը ապրեցնում է ինձ, հավատ ներշնչում կյանքի հանդեպ։

Ծափերն ու բացականչություններն ավելի թեժացան։ Պապինը խնդրեց.

-Վարպետ ջան, ուրիշ ճար չկա, բեմ բարձրացեք ու մի բան ասեք, ժողովուրդն ուզում է Ձեզ լսել։

Պապինի եւ երիտասարդ համերգավարուհու ուղեկցությամբ Վարպետը բեմ բարձրացավ, ձեռնափայտը թողել էր տատիկիս մոտ։ Նրա կարիքը չէր զգացել։

Ես նայում էի մեծ հորս, մազերը սեւ, դեմքը զվարթ, տրամադրությունը շատ բարձր, ասես ջահելացած։ Ու այդպես, ծափերի տակ նա սկսեց իր խոսքը.

«Իմ սիրելի հայրենակիցներ, գավառեցիք, բայազետցիք, մարտունեցիք, սեւանցիք, իմ պաշտելի հայ ժողովուրդ։

Լավ է լինելու։ Տարին՝ 1953 թիվը, լավ սկսվեց, «սեւ-մութ ամպեր» էլ չեն դիզվի մեր ժողովրդի հպարտ ճամփին։ Էլ մեր լեռները դուման չեն հագնի։ Ապրե՛ք ազատ, լավ է լինելու։ Հավատում եմ, հայ ժողովուրդը կշնչի ազատ ու հոգ կտանի, թե ինչպես փրկել Սեւանը։ Նրան էլ թելադրող չի լինի Սեւանը չորացնել։ Հիմա շա՜տ բան մեր ձեռքում կլինի։

Սիրելինե՛րս, քանի որ ես այստեղ եմ` Սեւանի ափին, ուզում եմ ձեզ մի շա՜տ հին իտալական լեգենդ պատմել։ Սրանից դարեր առաջ, Իտալիո ալպիական լեռներում մի բարձրադիր չքնաղ լիճ է եղել, անունը կարծես Gerda, լավ չեմ հիշում։ Այդ բարձրադիր լեռնային լճից իր բնական հունով մի գետ է ելել եւ դարեր շարունակ կանաչ պահել շրջապատը, մադկանց պարգեւել ճոխ պարտեզներ եւ հարուստ բուսականություն։ Եվ ահա մի օր հայտնվում են ինչ-որ գիտակներ, որ իրենց իմաստուն են համարում եւ այդ նահանգի իշխանի գլուխը մտցնում մի հանցագործ ծրագիր, որ եթե այդ ջրառատ լճի ջրերը մենք բաց թողնենք ավելի լայն նոր ճամփով, այն ավելի հորդ կհոսի եւ ավելի մեծ տարածքներ կոռոգի, եւ դուք էլ կունենաք ավելի շատ պարտեզներ եւ ավելի շատ բերք։ Եվ քանի որ իշխանը երիտասարդ էր, անփորձ, իսկ նրա շրջապատի մեծավորները ընչաքաղց, հաջողվում է համոզել նրան՝ իրականացնելու այդ խենթ ծրագիրը։ Եվ գործի են անցնում, ջարդում են լճի շրջապատի ժայռոտ կողերը եւ ավելի մեծ քանակի ջուր բաց թողնում լեռներից՝ դաշտավայր։ Հիացած իրենց հայտնությամբ՝ որոշում են ու կատարում։ Եվ ջուրը լճից այդ անբնական ճամփով ավելի հորդառատ է հոսում, ու նախնական շրջանում ավելի է բարելավվում շրջապատը։ Բերքը շատացել է, ցորենն առատացել։ Մարդիկ մեծարել են ու փառաբանել այդ եկվոր «իմաստուններին» ու իրենց իշխանին։ Բայց, ավաղ, որոշ ժամանակ անց` լիճը սկսել է դատարկվել, ափերը ցամաքել, ջրի պաշարները հետզհետե սպառվել են, եւ մի օր էլ լիճը չորացել է։ Լճի հետ միասին ոչնչացել են ողջ բուսական եւ կենդանական աշխարհը, հազվագյուտ ձկները։ Չորս բոլորն ամայացել է, ու անապատի վերածվել այդ երբեմնի դրախտավայրը»։

Երկար ժամանակ դահլիճում հավաքված ժողովուրդը լուռ էր։ Վարպետը շարունակեց. «Սա ինձ Վենետիկում մի ծերունի ձկնորս է պատմել…»։ Եվ երբ Վարպետը իր խոսքն ավարտեց, դահլիճում ոչ մի ձայն չէր լսվում։

Բանաստեղծը տխուր հոգոց քաշեց ու եզրափակեց. «Դարեր են անցել, նկատեց ծերունի ձկնորսը, բայց մենք՝ իտալացիներս, այս երկրամասի բնակիչներս, չենք ներում մեր նախնիներին, մեր տխմար իշխանին եւ մինչեւ հիմա էլ նզովում ենք նրանց»։

Վարպետի մարգարեական խոսքը, իհարկե, տեղ հասավ։ Դահլիճը մեկեն ասես լրջացավ։ Ու ծափերն այլեւս ուրիշ իմաստ ունեցան։

Հետո մայրիկս ասաց. «Սա հայրիկի առաջին ելույթն էր ժողովրդի առաջ ա՛յս տարի, ա՛յս տարի, երբ չկան արդեն ոչ Ստալինը, ոչ Բերիան»։

Եվ այսպես, բնականորեն, ժողովրդի պահանջով, հուլիսյան երեկույթը Գավառում վերածվեց Ավետիք Իսահակյանի երեկույթի։ Պապին Հայրապետյանն էլ հավատացրեց, որ մյուս տարի հուլիսին Գավառում կանցկացնի ծրագրած հանդիպումը հայ գրողների հետ։

Գավառի թատրոնի դերասանները լավ ծրագիր էին պատրաստել, հիմնականում Վարպետի տեքստերի հիման վրա արտասանություն «Աբու Լալա Մահարի» պոեմից, «Հավերժական սերը», «Մոր սիրտը», «Մեծ հաղթանակի օրը» եւ, իհարկե, մի շարք երգեր, որ կատարեցին տեղացի երգիչներ։ Համերգը հայտարարվեց վերջացած, երբ Պապին Հայրապետյանը բեմ բարձրացավ ու ասաց. «Այժմ մեր բնակչությանը մի փոքր նվեր կմատուցի Վարպետի հարսը՝ կինոյի ճանաչված դերասանուհի Բելլա Իսահակյանը»։

Ժողովուրդը ծափերով ողջունեց մորս, ես գիտեի, որ երբեմն պապիկի ծննդյան օրերին մայրս նրանից որեւէ բանաստեղծություն էր արտասանում, սակայն բեմահարթակից ես նրան չէի լսել։ Մայրս ծափերից շատ հուզված էր.

-Ես կարտասանեմ Վարպետի «Պանդուխտ որդին» բանաստեղծությունը, ես այն նվիրում եմ դահլիճում նստած բոլոր մայրերին, մանավանդ նրանց, ովքեր Մեծ հայրենականում զավակ են կորցրել, ուրեմն՝ նաեւ իմ մայրիկին։

Հազիվ արտասուքը զսպելով` մայրս ասաց այս խոսքերը եւ մեկեն, շատ հմտորեն ինքն իրեն տիրապետելով, անցավ Վարպետի նշանավոր երկի ասմունքին։ Եվ երբ հասավ երկի եզրափակիչ տողին՝ «Ա՛խ, բալա ջան, ղարիբ բալա՜, էդ դո՞ւն ես…», այն այնպիսի անկեղծ, սրտագին հուզմունքով արտասանեց, որ դահլիճի մեծ մասը, մանավանդ կանայք, չկարողացան զսպել իրենց արցունքները։

Իսկ հայրս մորս ասաց. «Բելլա, դու այնքա՜ն գեղեցիկ էիր, որ ժողովուրդը քեզ ավելի շատ նայում էր, քան լսում»։ Մայրս վրա բերեց. «Եթե միայն լսեին, շատ բան չէին հասկանա, դերասանին առաջին հերթին պետք է դիտել»։

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

2022 թ. հունվար

Թեգեր: Ավետիք ԻսահակյանԱվիկ Իսահակյանգրողմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Եթե միայն կինը ցանկանա, ապա օվկիանոսն էլ… կարող է սանձել

Եթե միայն կինը ցանկանա, ապա օվկիանոսն էլ… կարող է սանձել

Երջանկաբեր արցունքների անզուգական երգիչն ու դերասանը

Երջանկաբեր արցունքների անզուգական երգիչն ու դերասանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist