Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երջանկաբեր արցունքների անզուգական երգիչն ու դերասանը

Իսկ ով է այնքան սիրված երգի հեղինակը

Մարտի 25, 2022
Մշակույթ
Երջանկաբեր արցունքների անզուգական երգիչն ու դերասանը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
926
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կա՞ աշխարհում արդյոք մայրենախոս ու ազնվարյուն մի հայ, որի սիրտն ու հոգին հմայված չլինեն «Երջանկության արցունքները» հուզառատ, քնարաշունչ երգով, երգ, որը շատերն են կատարել, այն նաեւ այսօր են հնչեցնում: Հին ու նոր ժամանակների երգիչները գուցեեւ լավ են երգում, բայց կա մեկը, որի շուրթերից հնչեցրածի հետ դժվար թե կարողանան համեմատվել անգամ շատ տիտղոսավոր անուններ: Եվ այդ մեկը դեռեւս անցյալ դարի վաթսունական թվականներից Ֆրանսիայում մեծ ճանաչման արժանացած դերասան, երգիչ Մանուել (Էմանուել) Մենենկիչյանն է, ով հաճախել է ամերիկացի մեծանուն դերասան Դուգլաս Սքոթի եւ անմահ շանսոնիեի՝ Շառլ Ազնավուրի դասերին:

Երգիչը ծնվել է 1941 թվականին, Բեյրութում հաստատված արեւմտահայ գաղթականների ընտանիքում: Երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռ մանկուց: Դա հասկացել էին ծնողները, եւ պատահական չէր, որ տեղափոխվելով Փարիզ, շնորհառատ իրենց զավակին ուսման են տալիս տեղի երաժշտական դպրոցում:

Էմանուելը քսանչորս տարեկանում է ստանում իր առաջին մրցանակը: Դա երիտասարդ էստրադային կատարողների մրցույթին մասնակցության թեւավորող արդյունքն էր: Իսկ հետո համերգային ելույթներով շրջագայությունն էր լինելու ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Վերադառնալով Փարիզ, ձեռնամուխ է լինում իր երգերի թողարկմանը՝ ֆրանսերենով: 1967-1968 թվականներին տալիս է շուրջ 75 համերգ՝ ելույթների անհավանական թվացող պատկառելի քանակ: Պատկառելի էր նաեւ նրա ֆրանսալեզու երգերի՝ նախկին Միությունում երկու միլիոն ձայնապնակների արագընթաց վաճառքը: Այնուհետ երգի սիրահարներին էին հասնելու մենենկիչյանական նոր ձայնասկավառակները՝ երգերի հայերեն, անգլերեն կատարումներով:

Մեկ քառատողի մեջբերումով նորից գանք հանրահայտ ու ամենուր սիրված երգին.

Երջանկության արցունքները

Խոստումներովդ ինձ տվիր

Ու ինձ տալով ուրախ հույսեր՝

Դու ինձ երջանիկ դարձուցիր…

Իսկ ո՞վ է զմայլիչ այս երգի տեքստի եւ երաժշտության հեղինակը. բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ, ռեժիսոր, հեռուստալրագրող Սաքի (Սարգիս) Մուրադյանը, ով, ցավոք, մահկանացուն կնքեց վերջերս… Արժի, որ առաջիկայում անդրադառնանք բազմաշնորհ այս հայորդուն եւս, նրա ստեղծագործական վաստակին, իսկ առայժմ տեղեկացնենք, որ նա նույնպես ծնվել է Լիբանանի մայրաքաղաքում 1931-ին, Մեծ եղեռնից մազապուրծ ծնողների ընտանիքում. հայրը Ադանայից էր, մայրը՝ Մարաշից: Նրանք այն 30 հազար հայերի թվում էին, որոնց Լիբանանի կառավարությունն ընդունել էր մարդասիրաբար եւ անմիջապես տվել քաղաքացիություն: Ինչեւէ:

Տաղանդավոր արվեստագետը նկարահանել է բազմաթիվ կինոնկարներ, որոնցից առաջինը «Արյունապարտն» է, երկրորդը՝ «Երջանկության արցունքները»: Այս ֆիլմում գլխավոր հերոսը եւ երգերի կատարողը Էմանուել Մենենկիչյանն է, ով մինչեւ նկարահանվելը առավելապես երգում էր անգլերենով եւ ֆրանսերենով: Կինոնկարն է առիթ դառնում, որ Էմանուելը սկսի երգել նաեւ իր մայրենի լեզվով: Ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի է ունենում Բեւեռլի Հիլզի մի կինոթատրոնում, այնուհետեւ երկու շաբաթ՝ Հոլիվուդի կինոթատրոններից մեկում՝ օրական երկու անգամ, հանգստյան օրերին՝ երեք: Իսկ Բեյրութում այն միաժամանակ ցուցադրվում է երեք կինոթատրոններում՝ նվաճելով մեծ լսարան: Ֆիլմը ներկայացվում է նաեւ Իրանում, Արգենտինայում, այլ երկրներում:

Համանուն կինոնկարի բոլոր երգերը՝ «Երջանկության արցունքները», «Ալիքները կկանչեն», «Առանց քեզ ժպիտ չունիմ», «Երգիր, մոռացիր», «Մոռացար զիս, դու մոռացար», «Սպասիր», «Սիլվա, վերադարձիր» եւ եւս մի քանի երգերի կատարումները նորոգ հեղինակություն ու համբավ են բերում հայ սփյուռքի մեր ամենասիրված երգիչներից մեկին, ով այժմ ապրում, ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: Երկարակեցություն մաղթենք 8 տասնամյակը բոլորած Էմանուել Մենենկիչյանին եւ շարունակենք զմայլվել նրա հոգեհմա երգարվեստով, մանավանդ՝ «Երջանկության արցունքներով»…

Թեգեր: երաժշտություներգիչՄանուել (Էմանուել) ՄենենկիչյանմշակույթՇառլ Ազնավուր
Կիսվել4Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ձգտումն առ Աստված

Գիտական հիմնարար աշխատանքներ` ընդդեմ կեղծարարության

Գիտական հիմնարար աշխատանքներ` ընդդեմ կեղծարարության

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist