Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երկու մասունք

(Մորս՝ Իզաբելլա Իսահակյանի պատմածի հիման վրա)

Հունվարի 11, 2023
Մշակույթ
Երկու մասունք
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
303
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1937 թվի հունիսի կեսերին էր։ Վարպետն ընտանիքով 1937 թ. ապրիլի սկզբին «Ինտուրիստ» հյուրանոցից մշտական բնակության էր տեղափոխվել նոր բնակարան՝ Ղ. Ղուկասյան, տուն 12 հասցեով։ Առավոտ կանուխ լսվեց պատին ամրացված հեռախոսի զանգը։ Մոտենում եմ հեռախոսին.

-Լսում եմ։

-Բելլա ջան, դո՞ւ ես,- լսվում է Չարենցի մի քիչ խռպոտ ձայնը։

-Այո՛, ես եմ, ընկեր Չարենց։

-Շատ լավ է, ես էլ քեզ էի ուզում։ Կարո՞ղ ես հիմա մեր տուն գալ, մի փոքր բան ունեմ Ավետիքին փոխանցելու։

-Շատ լավ, ես շուտով կգամ…

Մայրիկս դիմում է տիկին Սոֆյային.

-Մամա, հենց նոր ինձ զանգահարեց Չարենցը, խնդրեց, որ գնամ իրենց տուն, ինչ-որ բան ունի փոխանցելու հայրիկին։

-Դե լավ, գնա՛, գնա՛, Ավետիքը դեռ քնած է։

Բակով մի հինգ րոպեի ճանապարհ էր մինչեւ Չարենցի տուն։ Այնպես որ, ես շատ շուտ հասա եւ րոպեներ անց Չարենցի բնակարանի մուտքի առաջ էի։ Չարենցն ինքը դուռը բացեց։

-Վայ, ինչ շուտ եկար, Բելլա ջան, արի՛, արի,- ու հրավիրեց իր աշխատասենյակ, մոտեցավ գրասեղանին, վերցրեց այնտեղ դրված Բուդդայի բավականին մեծ, շատ գեղեցիկ արձանիկը, փաթաթեց այն մի կտորի մեջ ու մեկնեց ինձ.- Սա կտաս Ավետիքին, ավելի ճիշտ կլինի, որ այն պահվի Ավետիքի մոտ, թե չէ ինչ գիտես՝ ինչ կարող է պատահել… Ախր իմ մեջ առաջինն Ավետիքն է հետաքրքրություն առաջացրել Բուդդայի հանդեպ։

Ես վերցրի Բուդդայի բրոնզե արձանիկն ու սեղմեցի կրծքիս.

-Ի՜նչ գեղեցիկ է, ընկեր Չարենց…

-Այո՛, հազվագյուտ գեղեցիկ… Կտաս Ավետիքին որպես հուշ ինձնից։ Սա սովորական արձանիկ չէ։

Ես դեռ սենյակից դուրս չէի եկել, երբ Չարենցը մոտեցավ պահարանին, այնտեղից հանեց արեւելյան զարդանախշերով բրոնզե մի փոքր ծաղկաման ու մեկնեց ինձ.

-Այս էլ, Բելլա ջան, քեզ, էլի հիշատակ, ամեն գարունքին մի փունջ ձնծաղիկ կդնես ու ինձ կհիշես։

Այս վերջին խոսքերը հազիվ լսելի նա շշնջաց ու վառ փայլող աչքերը կարծես մշուշվեցին, հայացքը մի քիչ սովորականից երկար հառեց ինձ։ Ես ազատ ձեռքով վերցրի ծաղկամանը, այն էլ սեղմեցի կրծքիս։ Եվ այդպես, ձեռքերս կրծքիս սեղմած, ուղղվեցի դեպի դուռը։ Եվ ձեռքս անգամ չկարողացա մեկնել հրաժեշտի համար։

-Շնորհակալ եմ շա՜տ։

-Բելլա ջան, հո ծանր չէ՞։

-Ոչ-ոչ, շնորհակալ եմ։

-Ավետիքին կասես՝ Բուդդան իրենից անբաժան պահի…

Տուն հասնելուն պես ուղղվեցի հայրիկի աշխատասենյակը… Ձեռքերս էլ կրծքիս պինդ սեղմած, ասես չէի ուզում բաժանվել Չարենցի տված մասունքներից։

-Ի՞նչ կա, աղջիկս։

-Հայրիկ, ես գալիս եմ Չարենցի մոտից։ Այս արձանիկը նա քեզ ուղարկեց, ասաց, որ քեզնից անբաժան պահես։ Իսկ այս ծաղկամանն էլ՝ ինձ։

Եվ ձեռքից ձեռք փոխանցեցի Բուդդայի արձանիկը հայրիկին։

Նա կարծես մի պահ հանկարծակիի եկավ.

-Այս Բուդդան Չարենցն ի՞նձ է ուղարկել, չէ՞ որ սա նրա ամենասիրած Բուդդան է։ Սարյանն էլ նրան նկարել է հենց այս Բուդդայի հարեւանությամբ (խոսքը Եղիշե Չարենցի 1933 թ. Մարտիրոս Սարյանի ստեղծած հայտնի գծանկարի մասին է, որը պահվում է Ե. Չարենցի երեւանյան տուն-թանգարանում: Ի դեպ, այդ դիմանկարը Սարյանը ստեղծել է Երեւանում՝ 1933 թ., 6 փետրվարի, իսկ մեկ ամիս անց այն նվիրել Չարենցին՝ նրա ծննդյան օրվա առթիվ։ Դիմանկարի վրա բանաստեղծի «Եղիշե Չարենց» ստորագրությունն է եւ ամսաթիվը՝ 1933, 22 մարտ.- հեղ.)։

Երկար նայեց, երկու ձեռքով բռնեց Բուդդան եւ զգուշությամբ դրեց գրասեղանին.

-Սա ի՞նչ կնշանակե…

Սրա պատասխանը գիտեր երեւի միայն Բուդդան, եւ որն էլ այդպես, քսան տարի անբաժան մնաց Իսահակյանից՝ իր տեղը գտնելով Վարպետի գրասեղանի դեմ-դիմացի պահարանում՝ միշտ նրա հայացքի առջեւ…

Մորս վախճանից հետո արեւելյան ծաղկամանը ես նվիրեցի Վարպետի երեւանյան տուն-թանգարանին, իսկ Բուդդան պահպանվում է մեր տանը։ Այն մի այլ իմաստ ունի՝ հայտնի միայն Չարենցին…

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Թեգեր: Ավիկ Իսահակյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist