Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հակարիի իմ սոսին

Հունվարի 17, 2023
Մշակույթ
Հակարիի իմ սոսին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազատագրված ու վերահայացած հայրենիքում մոտ 3 տասնամյակ բնակվելու, աշխատելու, արարելու տարիներին նաեւ բազում լուսանկարներ եմ արել։ Երբեմն պատահաբար արխիվումս լուսանկարներ եմ գտնում, որոնք ունեն պատմություն, բարի հիշողություններ են արթնացնում։

Արցախի Քաշաթաղի շրջանը, որն ազատագրվեց հազարավոր քաջորդիների հերոսացման, մաքառումի, հարյուրավոր անմահ հերոսների սուրբ արյան գնով, ուներ նաեւ վերահայացման կարիք։ Պետք է բնակեցնեինք մեր պապերի օրրանը, շենացնեինք։ Ու 1994 թ. առաջին օրերից սկսվեց Արցախի 7-րդ շրջանի վերահայացման գործընթացը։ Իսկ հայ մարդը, բնակություն հաստատելով մի տեղ, անպայման պետք է ունենար դպրոց, նաեւ՝ եկեղեցի։ Քաշաթաղի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում, հատկապես հյուսիսային թեւի՝ բուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ, Հաբանդ եւ Արցախ աշխարհի Բերդաձոր, Վայկունիք գավառների պատմական շեներում, պահպանվել էին հայոց եկեղեցիներ կամ դրանց հիմքերը, հանգստարաններ՝ տապանաքարերով ու խաչքարերով։ Այլ էր դպրոցի հարցը։ Նույն 1994 թ. սեպտեմբերից արդեն սկսել էին գործել հանրակրթական դպրոցները շրջկենտրոն Բերձորում, մոտակա Աղավնոյում, Ծաղկաբերդում, Տանձուտում եւ այլ բնակավայրերում։ Դպրոցներ ունենալու համար նաեւ մանկավարժներ էին պետք։ 1996-ի սեպտեմբերից աշխատանքի անցա Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության (ԿՄՍԵ) բաժնում, հետագայում՝ վարչությունում, սկզբում՝ որպես առաջատար մասնագետ, հետո՝ վարչության պետի տեղակալ եւ կրթատեսչական բաժնի վարիչ։ Հաճախ էինք հայտարարությամբ ուսուցիչներ հրավիրում շրջան եւ նրանց ուղեկցում համապատասխան բնակավայրի դպրոցում աշխատելու։ Ելնելով աշխատանքային բնույթից՝ հաճախ նորեկ ուսուցիչներին էի ուղեկցում, շատ անգամ դպրոցների աշխատանքը վերահսկելու նպատակով էի լինում շրջանի տարբեր բնակավայրերում, իհարկե՝ հիմնականում աշխատանքային խմբով։

Քաշաթաղի շրջանի մայր գետի՝ Հակարիի միջին հատվածի եւ վերին (հյուսիսային) հոսանքի 3 մեծ վտակների՝ Աղավնոյի, Հոչանցի ու Շալուայի ավազանների բնակավայրերում ավելի շուտ բացվեցին հանրակարթական դպրոցներ։ Յուրաքանչյուր ուղղությամբ որեւէ տեղ կար, որ կանգ էինք առնում, ինչպես ընդունված էր՝ հաց կիսում, երբեմն՝ մի բաժակ էլ օղի կամ գինի ըմպում։ Օրինակ՝ Աղավնոյի հովիտ գնալիս կանգ էինք առնում հսկա ընկուզենու մոտ, որի տակ քարե սեղան ու աթոռներ կային. Այդ ժամանակ հիմնանորոգվում էին Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եկեղեցին ու սեղանատունը, բարեկարգվում էր տարածքը՝ հնագիտական պեղումներից հետո։ Շինարարներն էին նշված սեղան-աթոռները տեղադրել։ Հոչանցի ավազան մեկնելիս կանգ էինք առնում Գիհուտ գյուղի հարեւանությամբ ձորակի աղբյուրի մոտ, որտեղ հետագայում խաչքար տեղադրվեց՝ ի հիշատակ նահատակ ազատամարտիկների, եւ կոչվեց «Ազատամարտիկների աղբյուր», ինչպես նաեւ կառուցվեց զրուցարան։ Այս հատվածում նաեւ գեղեցիկ ջրվեժ կար։ Շալուայի հովտում առաջին կանգառը Քարեգահից հյուսիս գտնվող աղբյուրն էր, որը «ծնվում» էր քարանձավից։ Նույն քարանձավում ձմռանը գեղեցիկ ու բավականին հաստ սառցասյուներ էին առաջանում։ Հարավային թեւ իջնում էինք Աղանուսով, որտեղ էր «Թթու ջուր» կոչվող աղբյուրը։ Այս վայրում շրջանում նոր բնակություն հաստատած եւ վարչակազմում աշխատողները, ովքեր առաջին անգամ հարավային թեւ էին իջնում, պետք է ջուր խմեին, ինչպես նաեւ՝ «մկրտվեին որպես քաշաթաղցի»։

Մյուս ճանապարհը, որ տանում էր Քաշաթաղի հարավային թեւ, անցնում էր Խնձորեսկով։ Այս ճանապարհով հիմնականում երթեւեկում էինք Կովսական, Որոտան, Միջնավան եւ այդ հատվածի բնակավայրեր գնալու համար։ Հակարի գետի միջին հոսանքում՝ Բերձորից մոտ 40 կմ հարավ, գետի ձախ ափին է Հակարի պատմական գյուղը, որի մոտ պահպանվել է Կառնակաշ-Զինգանակապ ամրոցը։ Հակարիի դիմաց՝ գետի աջակողմյան ժայռակերտ ձորակում է Քրոնքի վանքը-Քրօնից եկեղեցին՝ ժայռափոր սրբատունը։ Բերձոր-Կովսական-Միջնավան գլխավոր ճանապարհի՝ Հակարի գյուղի հատվածում կան մի քանի սոսի ծառեր, որ ունեն տասնյակ տարիների պատմություն։ Այս ծառերից մեկը ճանապարհի եզրին է՝ ոռոգման ջրատարի ափին։ Այս հսկան տարվա բոլոր եղանակներին ունի ուրույն գեղեցկություն, սակայն առավել գերող ու գեղեցիկ է աշնանը՝ նոյեմբերին, երբ տերեւները գրեթե ալ կարմիր են դառնում։ Ծառից մոտ 20 մ հեռավորության վրա միջին մեծության մի հարթ քար կա, որը մեզ համար սեղան էր ծառայում։ Առաջին անգամ այս ծառի մոտով անցա 1996-ի սեպտեմբերի վերջին. Միջնավան քաղաքի դպրոցը բացվել էր, եւ տարրական դասարանի ուսուցչուհուն էինք ուղեկցում Արաքսի ափամերձ այդ քաղաք։ Մեր ԿՄՍԵ բաժինն ուներ մի «Վիլիս» կիսաշեն մեքենա, որով եւ գնում էինք։ Վարորդը՝ Դավիթ Մարտիրոսյանը, նոր էր վերադարձել Հայոց բանակից՝ «Արիություն» մեդալով պարգեւատրված։ Մեզ հետ էր նաեւ բաժնի սպորտ գծով տեսուչ Ռոբերտ Մատինյանը։ Տեսանք ծառը, գեղեցիկ էր, լուսանկարեցի եւ ասացի. «Իմ ծառն է…»։ Այսուհետ ԿՄՍԵ բաժնի աշխատակիցների կողմից ծառն անվանակոչվեց «Զորիկի ծառ»։ Ու դրանից հետո, ինչքան անցնում էինք այս ճանապարհով, եթե չէինք շտապում, անպայման կանգ էինք առնում ծառի մոտ եւ վերը նշված հարթ քարն օգտագործում որպես սեղան։

Նույն ճանապարհով հատկապես շատ էի անցնում ԿՄՍԵ բաժնի ՆԶՊ գծով տեսուչ, պահեստի փոխգնդապետ, երջանկահիշատակ Նորայր Համբարձումյանի «ԳԱԶ-24» մեքենայով։ Փաղաքշաբար «Գեներալ» էինք կոչում Ն. Համբարձումյանին, ով ծնունդով Նախիջեւանի Բիստ գյուղից էր, ծառայել էր խորհրդային բանակում՝ տարբեր վայրերում։ 2020 թ. 44-օրյա կործանարար պատերազմը մեզանից խլեց նաեւ Հակարին ու իմ ծառը։ Մեզանից տարավ նաեւ քաշաթաղցի մոտ 80 հերոսների, որոնց մի մասը շրջան էին եկել շենացնելու ու հասել էին իրենց նպատակին, մի մասն այստեղ էր ծնվել, սովորել նոր հիմնված դպրոցներում, դարձել շենացնողների զինակիցները։ Ցավով եմ հիշում այդ հերոսներին։ Վրեժ Պողոսյանը, Հունան Խանամիրյանը վարչակազմում աշխատում էին որպես վարորդ, եւ երբեմն նրանց հետ էինք անցնուն նշված ճանապարհներով։ Ընկան նրանք մարտադաշտում, հերոսացան… Ցավով եմ հիշում մեր այն աշակերտներին, որոնց տարբեր առիթներով՝ մարզական ու մշակութային, դպրոցական քննություններ, օլիմպիադաներ, այլ միջոցառումներ, հանդիպել եմ… Ու հասակ առան տղերքը, մարտի ելան՝ արդեն զինվոր, պաշտպանեցին հող հայրենին, մարտիրոսվեցին։ Նույն Հակարի գյուղի դպրոցի տնօրեն Արսեն Հայրապետյանն առաջիններից էր, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնեց առաջնագիծ, ու մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա։ Անհայտ է նաեւ Հակ գյուղի դպրոցի տնօրեն Յուրա Պողոսյանի ճակատագիրը։ Մարտերում հերոսաբար մարտիրոսվեցին Փակահանի դպրոցի զինղեկ Սուրեն Հովհաննիսյանը, Հակարիի մոտակա Ուռեկանի դպրոցի զինղեկ Գեւորգ Սիմոնյանը, Վակունիսի Վուրգ Ոսկանյանի անվան միջնակարգի զինղեկ Հարութ Պետրոսյանը, ուսուցիչներ Աշոտ Կարապետյանը՝ Վուրգավանից, ով աշակերտական տարիներին աչքի էր ընկնում որպես ձյուդոյի լավ մարզիկ, Հայասեր Հովսեփյանը՝ Աղաձորից…

Թուրքին թողեցինք նաեւ Բերձորն ու Աղավնոն, որ պատերազմից հետո մոտ 2 տարի պահեցինք։ Ու այսօր փակ է Արցախ տանող միակ ուղին՝ «Կյանքի ճանապարհը», տղերքը մեզ… չեն ներելու։

Թեգեր: Հակարի
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Այնտեղ, որտեղ հայերն են, նրանց լեզուն ու մշակույթն են

Այնտեղ, որտեղ հայերն են, նրանց լեզուն ու մշակույթն են

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist