Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

Մաեստրոյի տարեդարձը կնշանավորվի մեծ համերգով

Հունվարի 18, 2023
Մշակույթ
«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին, որը տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հնչելու է մաեստրոյի «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ  «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Մանսուրյանն ասաց, որ «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործության հիմքում մաշտոցյան օրհներգերն են. «Այն գրվել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով: Առաջին անգամ նախորդ տարի է հնչել կենսաբան Գրեգոր Յոհան Մենդելի 200-ամյակին նվիրված համերգների շրջանակներում: Մենդելը նաեւ հոգեւորական է եղել, եւ իմ ստեղծագործությունը հնչել է հենց այն եկեղեցում, որտեղ ծառայել է Մենդելը: Այս գործը դեռ մեկ անգամ է կատարվել եւ երկրորդ անգամ կներկայացվի Հայաստանում, իմ լավ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»:

Անդրադառնալով «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների» ստեղծագործությանը՝ նա խոստովանեց, որ տարիներ շարունակ երազել է հայրեններ գրել: Մանսուրյանը երիտասարդ է եղել, երբ գրել է իր առաջին չորս հայրենները, որոնք կատարել են սիրված երգչուհի Գոհար Գասպարյանն ու այլ հայտնի արտիստներ: Մանսուրյանն ուրախ է, որ Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցության արդյունքում կրկին անդրադարձել է հայրենների, ինչի մասին միշտ մտածել է:

Խոսելով հայ կոմպոզիտորական դպրոցի մասին՝ մաեստրոն նշեց, որ այն պատմական երկար ճանապարհ չի անցել. «Կոմիտասի հիմնադրած դպրոցն է եւ անուններ, որոնք մեծապես զարգացրել են կոմպոզիտորական արվեստը՝ հասցնելով այն միջազգային բարձր մակարդակի: Նրանք են Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը: Եթե հետեւեք այս հեղինակների գործերին, կտեսնեք, որ ժամանակի ընթացքում նոր ժանրեր են մուտք գործել հայ երաժշտություն՝ կոնցերտ, սիմֆոնիա, բալետ եւ այլն: Երգեցողական արվեստի լավ օրինակներից են Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, բայց դրանք քիչ են. հիմնականում Արամ Խաչատրյանի հզոր աստղը լուսավորեց մեր գործիքային երաժշտության ճանապարհը»:

Տ. Մանսուրյանը կարծում է, որ հայոց լեզուն, հայ բանաստեղծական արվեստն ու հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ կար: Կոմպոզիտորն այդ ուղղությամբ աշխատել է դեռ ուսանողական տարիներից: Հայրենների շարքը գրել է 1967 թ., հետո անդրադարձել է Համո Սահյանին, Իսահակյանին, Թումանյանին, Զարյանին՝ խմբերգերի ու մեներգերի միջոցով մեծանուն գրողների գործերը բերելով  երաժշտարվեստ: «Ես հայ գրականության երաժիշտ եմ ինձ համարում, ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում»,- ասաց նա ու ընդգծեց, որ այժմ երազում է, որ մեր գլխավերեւում խաղաղ երկինք լինի: «Կան առաջնային խնդիրներ մեր իրականությունում, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետո կարող ես քեզ երգելու իրավունք տալ, բաներ կան, որոնք պետք է արվեն մինչեւ երգելը: Մտածում եմ, որ այդ իրավունքը ձեռք բերելու պայմաններ է պետք ստեղծել: Իմ երազանքն այդ իրավունքը ձեռք բերելն է»,- եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ խոստովանեց, որ հունվարի 27-ին կայանալիք համերգին պատսախանատվության զգացումն ավելի մեծ է, քանի որ այդ ութ հրաշալի հայրենները, որոնք գրել է Մանսուրյանը, նվիրել է իրեն: «Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ ամենամեծ կտավներից ութն են: Մանսուրյանի պես կոմպոզիտորի երաժշտության դեպքում «դժվարություն» ասելը սխալ է, քանի որ  նման կոմպոզիտորների գրվածքը չի կարող դյուրին լինել»,- նշեց նա ու հավելեց՝ պետք է հմուտ լինել Մանսուրյանի գործերը կատարելու համար, իսկ ինքը երկար տարիների ստեղծագործական ճանապարհ է անցել մաեստրոյի հետ, ինչի արդյունքում իրար հեշտ են հասկանում, սիրով են համագործակցում:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձին նվիրված համերգն անցկացվելու է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում։ Համերգի իրականացմանն աջակցել են «Կողբ» հիմնադրամն ու «FastBank» ՓԲԸ-ն: «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի խոսքով՝ ցանկացել են եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային ու այդ ամենի միաձուլմանը, իսկ «FastBank» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ իրենք մշտապես աջակցել են մշակութային միջոցառումների կազմակերպմանը, ինչը դարձել է իրենց ռազմավարության մի մասը: Վստահ  է՝ որպեսզի հետագայում Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի նման կոմպոզիտորներ ծնվեն, պետք է համապատասխան հարթակներ ստեղծել:

Երեկոյին հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, մենակատարը բարիտոն Տիգրան Քախվեջյանն է, ասմունքով հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, համերգը կղեկավարի մաեստրո Ռոբերտ Մլքեյանը:

Թեգեր: Տիգրան Մանսուրյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ծիսապաշտամունքային աշտարակներում

Ծիսապաշտամունքային աշտարակներում

Հմայիչ դերասանուհին՝ Ժասմեն անունով

Հմայիչ դերասանուհին՝ Ժասմեն անունով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist