Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հմայիչ դերասանուհին՝ Ժասմեն անունով

Հունվարի 18, 2023
Մշակույթ
Հմայիչ դերասանուհին՝ Ժասմեն անունով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ բեմարվեստի պատմության մեջ բազմաթիվ դերասանուհիներ են նշանավորվել, իրենցից հետո բեմ բարձրացողների համար դարձել կատարելության չափանիշ՝ Սիրանույշ, Ազնիվ Հրաչյա, Արուսյակ Փափազյան, Օլգա Գուլազյան, Արուս Ոսկանյան, Հասմիկ, Արուս Ասրյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Վերջալույս Միրիջանյան, Գալյա Նովենց, Ժենյա Ավետիսյան անխամրելի այլ անուններ, որոնցից մեկն էլ Մարիամ Գրիգորյանն է՝ Ժասմեն արտիստական անունով:

Բազմաթիվ մեծանուն հայերի ծննդավայր Թիֆլիսում հաստատված բանվորի ընտանիքում է լույս աշխարհ եկել ապագա դերասանուհին: Սոցիալական ծանր պայմաններ, դժվարին մանկություն, ասել է թե՝ տարրական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակելու անելանելի վիճակ: Եվ ստիպված ընդունվում է Հայոց բարեգործական ընկերության կարուձեւի դպրոց՝ արհեստ սովորելու, օգտակար լինելու ընտանիքին: Այս նույն դպրոցի սան եղել էր նաեւ Օլգա Գուլազյանը: Բայց բնությունը բարեհաճ էր գտնվել արհեստ սովորող աղջնակի նկատմամբ՝ Ժասմենին օժտել էր սքանչելի ձայնով, շնորհիվ որի երգելու էր նախ Ռոմանոս Մելիքյանի, ապա նաեւ Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախմբում: Իսկ թատրոնի հետ կապվելու էր սիրողական խմբերի միջոցով, խաղալու էր «Էդիպ արքա» ներկայացման մեջ, որի գլխավոր դերակատարը վաստակաշատ Ամո Խարազյանն էր: Հենց նա էլ նկատում է Ժասմենի դերասանական շնորհքը եւ ընդունում իր ղեկավարած խումբ, որը ներկայացումներ էր տալիս Թիֆլիսի Հավլաբար աշխատավորական ընկերության շրջանակներում:

1909-1910 թթ. թատերաշրջանում տասնհինգ-տասնվեց տարեկան պարմանահասակ դերասանուհուն բախտ է վիճակվում հանդես գալ Թիֆլիսի Արտիստական թատրոնում՝ ժամանակի հայ բեմի վարպետների հետ: Այստեղ էլ նորահայտ դերասանուհու տաղանդը չի վրիպում Հովհաննես Աբելյանի հայացքից. նա լրջորեն հետեւում է նորեկի՝ դերից դեր զարգացման ընթացքին: Արդյունքում՝ 1912-ին Ժասմենը դառնում է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ստուդիայի ազատ ունկնդիր: Մեկ տարի անց Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը կրկին ընդունում է Մոսկվայից վերադարձած Ժասմենին՝ արդեն նրան վստահելով ոչ թե երկրորդական, այլ բարդ ու դժվարին առաջնակարգ դերեր. Մարգարիտ՝ «Պատվի համար», Սոնա՝ «Չար ոգի», Սուսան՝ «Նամուս», Տրիլբին՝ «Տրիլբի», Ռուքայա՝ «Դավաճանություն», Դեզդեմոնա՝ «Օթելլո» ներկայացումներում: Այս դերերից, ինչպես վկայում են թատերարվեստի խորագիտակները, ամենանշանավորը, որով փայլել է դերասանուհին, Մարգարիտն է: Հերոսուհու կերպավորումը պատրաստվել է Հովհաննես Աբելյանի շահախնդիր ցուցումներով ու խորհուրդներով: Ժասմենն այն մարմնավորել է երեք տասնամյակ անընդմեջ՝ խորացնելով ու կատարելագործելով դրամատիկ այս կերպարը:

Ժասմենին բախտ էր վիճակվելու դառնալ նաեւ հայահոծ Բաքվի նորաստեղծ Հայ դրամայի առաջին դերասանուհին, միայն մեկ թատերաշրջան՝ 1924-1925 թթ., անցկացնել Երեւանում՝ այնքան ժամանակ, որքան գոյություն էր ունենալու հայոց մայրաքաղաքի հեղափոխական կոչված նշյալ թատրոնը: Այս թատրոնի փակումով էլ պայմանավորված էր նրա վերադարձը կրկին Բաքու՝ տասնամյակներ շարունակ մնալով Հայ դրամայի առաջատար ու առաջնակարգ դերասանուհին: Սակայն իր դռներն էր փակելու նաեւ դրամայի թատրոնը: Այդուհետ դերասանուհին տեւական ժամանակ հեռանալու էր բեմից եւ տասը տարվա ընդմիջումից հետո կրկին բեմ բարձրանալու Սունդուկյանի անվան թատրոնում՝ մարմնավորելով Կրուչինայի դերը «Անմեղ մեղավորներ»-ում: Որպես հասուն, գունեղ դերակատարումներ՝  հիշատակվելու էին նրա Կատըրինան՝ «Ամպրոպ», Ռուզանը՝ «Ռուզան», Լաուրենսիան՝ «Ոչխարի աղբյուրը» բեմականացումներում:

Ժասմենն իր հետքն էր թողնելու նաեւ հայ կինոյի վաղ շրջանի էկրանավորումներում՝ «Սեւիլ», «Կիմը՝ հերթապահ», «Մեքսիկական դիպլոմատներ»: Արվեստագետի լուսավոր հետագիծ, որ ձգվում է հեռու ժամանակներից՝ անմոռանալի պահելով այս հմայիչ դերասանուհուն՝ Ժասմեն անունով…

Թեգեր: ԺասմենՄարիամ Գրիգորյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեր մայրենին՝ իսպանական հողի վրա

Մեր մայրենին՝ իսպանական հողի վրա

Նա եւս ծնվել էր սիրված լինելու համար

Նա եւս ծնվել էր սիրված լինելու համար

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist