Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«…Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

Հունվարի 21, 2023
Մշակույթ
«…Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
280
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան շարժման օրերին, երբ թե՛ Ստեփանակերտում եւ թե՛ հայոց մայրաքաղաք Երեւանում աննախադեպ ցույցերից ու հանրահավաքներից թնդում էին հրապարակները, եւ ժողովրդի ընդվզումն ու արդարության վերականգնման` մայր Հայաստանին միավորվե-լու համար պայքարը վճռական փուլ էր թեւակոխել, տեղի ունեցող իրադարձություններին քաջատեղյակ լինելու եւ մարդկանց սատարելու, գոտեպնդելու նպատակով Հայաստանից հաճախ էին Արցախ ժամանում մտավորականության ճանաչված ներկայացուցիչներ. գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, պետական, քաղաքական գործիչներ: Եվ, բնականաբար, նման այցերն ավելի էին խանդավառում եւ ոգեւորում շարժման ակտի-վիստներին, ցույցերի մասնակիցներին:

Պատվիրակություններին սովորաբար ուղեկցում էր Զորի Բալայանի թիմը, ով լիարժեք տիրապետում էր գործընթացների մանրամասներին եւ անհրաժեշտ տեղեկություններ հա-ղորդում արձանագրվող նորությունների մասին: Այդ առումով արցախցիների համար անակնկալ էր հայ անվանի բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի այցը Ստեփանա-կերտ, ով հանդիպումներ ունեցավ նաեւ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրակազմի ու նրա ընթերցողների հետ, շրջեց բազմամարդ հրապարակում եւ ունկնդրեց ժողովրդի ձայնը, անկեղծորեն ուրախացավ մարդկանց լավատեսությամբ, մայրական հորդորով ու գուրգուրանքով խնդրեց նրանց չշեղվել պայքարից, լինել միասնական ու համախմբված: Իսկ Եղիշե Չարենցի անունը կրող թիվ 7 դպրոցում կազմակերպված հանդիսությանը, որին ներկա էին մի խումբ գրողներ, աշակերտներից մեկը երբ փայլուն կերպով արտասանեց իր «Հայոց լեզուն» հանրահայտ ստեղծագործությունը, ճերմակավարս բանաստեղծուհին հուզ-մունքից արցունքախառն համբուրեց պատանու ճակատը եւ ասաց, «Ես լիովին համոզվե-ցի, որ այստեղ մեծ ու փոքրով միասնական վճիռ են կայացրել եւ զորեղ կամք ունեն: Իսկ նման պարագայում Արցախը չի կարող պարտվել»:

Երբ թեւանցուկ դուրս եկանք դպրոցի շենքից, Սիլվա Կապուտիկյանը խորախորհուրդ հա-յացք ձգեց Եղիշե Չարենցի հարթաքանդակին եւ դարձավ ինձ. «Սիրտս ավելի փառավոր-վեց` իմանալով, որ կրթօջախը Չարենցի անունն է կրում»: Գրեթե միասին արտասանելով «Ես իմ անուշ Հայաստանին»՝ կենտրոնական հրապարակ բարձրացանք` միանալով ցույցի մասնակիցներին:

* * *

Մեկ ամիս չանցած՝ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի առաջարկությամբ գործուղվեցի Երեւան` իր հիմնադրելիք «Արցախ» գրական հանդեսի անդրանիկ համարի համար նյու-թեր հայթայթելու: Ծնունդ առնող հանդեսի առաջին համարում` մի խումբ երեւելիների շարքում, ծրագրված էր նաեւ Սիլվա Կապուտիկյանի ողջույնի խոսքը: Տեղ հասնելով՝ երե-կոյան զանգեցի, եւ պայմանավորվեցինք հանդիպման համար: Սիրով համաձայնեց եւ ու-րախացավ` տեղեկանալով Վարդանի հերթական ձեռնարկման մասին:

Հաջորդ օրը նախատեսված ժամին ծեծեցի Բաղրամյան փողոցի վրա գտնվող բարձրա-հարկ շենքում նրա բնակարանի դուռը: Բացեց եւ հարազատի պես դիմավորեց` խնամքով ծաղկամանի մեջ տեղավորելով իմ ընտրած ճերմակ վարդերը: Ապա ժպտալով ասաց. «Լսիր, այսպիսի վարդերը սովորաբար բույր չեն ունենում, ինչպե՞ս է, որ հաճելիորեն բու-րում են եւ շատ են քնքուշ: Չլինի՞ Արցախից ես բերել»: «Չէ, Սիլվա Բարունակովնա, Ավե-տիք Իսահակյանի հուշարձանի հարեւանությամբ գտնվող սրահի ծաղկավաճառներից եմ գնել: Երեւի վարպետի մատն է խառը»,- կատակով պատասխանեցի ես: Նա ծիծաղեց եւ պատասխանից գոհ՝ դարձավ ինձ. «Համաձայն եմ, էդ մեկը հնարավոր է»: Ստիպեց, որ վե-րարկուս հանեմ: Որքան փորձեցի համոզել, որ շտապում եմ, դրսում սպասող կա, չստաց-վեց: Եվ հորդորեց անպայման նստել: Ասաց` «դրսում շատ է ցուրտ, մրսած կլինես, մի բա-ժակ թեյը չի խանգարի»: Եվ մայրական հոգատարությամբ ու սիրալիրությամբ հրավիրեց սեղանի շուրջը: «Օգտվիր եւ քեզ զգա ինչպես քո տանը: Հյուրասիրվիր` խմորեղենը ես եմ իմ ձեռքով պատրաստել»,- գրեթե ստիպողաբար համոզեց մեծ մայրն ու բանաստեղծուհին եւ մի քանի կտոր դրեց ափսեիս մեջ: Փորձեցի` շատ անուշ էր տաք թեյի հետ, եւ վայելելու ժամանակ մորս պատրաստած երեւանյան քաղցրահամ գաթան հիշեցի…

Սիլվա Կապուտիկյանը նախապես պատրաստել էր «Արցախի» համար գրած իր ելույթը եւ այն փոխանցեց ինձ` օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքերով: Ապա հետաքրքրվեց ար-ցախյան իրադարձություններով, հարցրեց, թե ինչպե՞ս է ժողովրդի տրամադրությունը, մարդիկ հո հիասթափված եւ հուսալքված չե՞ն Մոսկվայի (Կրեմլի) կողմից ընդունված ադրբեջանանպաստ որոշումներից: Ու, քանի որ Ս. Կապուտիկյանը Զ. Բալայանի հետ ան-ձամբ էր հանդիպել Միքայել Գորբաչովի հետ եւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրա դիրքորոշմանը լավ քաջատեղյակ էր, ափսոսանքով նշեց, թե Մոսկվան մտադիր չէ փոփոխել ԽՍՀՄ-ի սահմանները, ու հայ ժողովուրդը հույսն իր վրա պիտի դնի եւ միասնա-բար, համախմբված ու հետեւողականորեն շարունակի արդարության համար պայքարը: «Ցավոք, հակամարտությունն անխուսափելի է, ու վախենամ` դաժան պատերազմ սկսեն թուրքերը, նորից տեղահանություն ու կոտորած լինի»,- այս խոսքերը նա ասաց մայրական հոգում ցավն ու արտասուքը խեղդելով:

Երբ հրաժեշտ պիտի տայինք իրար, եւ պատրաստվում էի դուրս գալ տնից, Ս. Կապուտիկ-յանն անսպասելիորեն այսպիսի հարց ուղղեց ինձ. «Իսկ դու հավատո՞ւմ ես Արցախի, հայ ժողովրդի հաղթանակին»: Նրա հարցին հարցով պատասխանեցի ես. «Բայց չէ՞ որ մենք` Հայաստանն ու Արցախը, արդեն միացել ենք իրար, եւ ընդամենը փաստաթղթերով ամ-րագրել է մնում այդ իրողությունը»: Ապա, որպես համոզիչ փաստ, վկայակոչեցի գրական երկու ընտանիքների միավորման օրինակը: Լսելով այդ մասին, նա պայծառացավ եւ, չնա-յած առողջական վիճակին, խոստացավ ամռանն անպայման Արցախ այցելել: Ու ջերմորեն հրաժեշտ տվինք իրար` կրկին Ստեփանակերտում հանդիպելու ակնկալությամբ:

Թեգեր: Սիլվա Կապուտիկյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist