Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մեր մեծերի արժանի հետնորդը

Լեւոն Միրիջանյան-90

Հունվարի 25, 2023
Մշակույթ
Մեր մեծերի արժանի հետնորդը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
283
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Որքանո՞վ էր նա հետեւում ավանդույթներին, ի՞նչ է որոնածը, ո՞ւր է նա մեզ առաջնորդում, ո՞ր չափով են բացվում պատմության դռները նրա առջեւ: Առաջինը այս հարցադրումներն են ծանրանում ուղեղումս, երբ ուզում եմ արժեւորել որեւէ գրողի եւ գիտնականի ծառայությունները: Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ Լեւոն Միրիջանյանը այդ եւ բազում նմանատիպ հարցերի հստակ պատասխանել է իր խորաթափանց բանաստեղծություններով, ուղղորդող եւ տագնապալից, հոգեխույզ պատմագիտական վերլուծություններով, գրական գնահատականներով եւ հասարակական բեղուն գործունեությամբ: Վանեցի Վարդանի որդին, որ 1933 թ. հունվարի 22-ին նորոգ Հայաստանում (Երեւան) էր աչք բացել, պապերի օրրանի կարոտը մեղմել էր Վանին եւ Վանա ծովին նվիրված բանաստեղծական հզոր ներշնչանքով, ընթերցողի դատին հանձնելով «Այգեստաններ» (1958), «Ծովի կարոտ» (1965), «Դեպի ծով» (1971), «Ճանապարհ» (1975), «Առագաստ» (1983) քերթողագրքերը:

1950 թ. ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955-ին՝ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետը, 1962-ին՝ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ բնագրագիտության գծով։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Պիոներ կանչ» թերթի (1949-1953), «Գրական թերթի» (1953-1957), «Երեւան» թերթի (1957-1959) խմբագրություններում։ 1962-1967 թթ. եղել է գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը, 1967-1975 թթ.` «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը։ 1975-1989 թթ. Հայաստանի գրքասերների ընկերության առաջին փոխնախագահն էր, 1989-ից՝ «Հայ դպրություն» վերափոխված ընկերության նախագահը ու պաշտոնահանդես «Արեւագալ» ամսագրի գլխավոր խմբագիրը:

1991-1996 թթ. հասարակական կարգով եղել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահը։ 1996 թ. հիմնադրել է Ցեղասպանությունը վերապրածների միությունը։ «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահն էր եւ ակտիվ գործունեություն էր ծավալում հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ։ Նաեւ եղել է Հայրենակցական միությունների խորհրդի անդամ եւ նրա «Բնօրրան» պաշտոնահանդեսի գլխավոր խմբագիրը: Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 16-ին, Երեւանում։

Գրականության եւ արվեստի թանգարանի նմանվող նրա բնակարանի գրադարակի մի անկյունում, առանձին հարկաբաժնում Միրիջանյանի ձեռամբ գրված, վերահրատարակված ու թարգմանված 100-ի հասնող գրքերն են: Դրանց հետ է նաեւ նրա հիշատակին ընտանիքի եւ մերձավորների կողմից հրատարակված հայագիտական եւ հրապարակախոսական հոդվածների ժողովածուն («Սրբազան ավանդներ», «Հայաստան», 2006 թ.) եւ 2008 թ.՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ «Գիրք-օրացույցը», որ կազմել են եւ «Հայ դպրություն» ՀԿ-ի աջակցությամբ կազմել, տպագրել են Հովհաննես Պապիկյանը եւ Շուշանիկ Սահակյանը: Ի դեպ, «Հայ դպրություն» ՀԿ-ն հետագայում վերակազմավորվեց «Լեւոն Միրիջանյան» հիմնադրամի: Առանձնահատուկ գնահատականի են արժանի Լեւոն Միրիջանյանի հայագիտական եւ հայապահպանությանը, գրատպությանը նվիրված աշխատությունները, պատմության մութ էջերի բացահայտումները («Հայկական հնագույն մատյանը», 1981 թ., «Պատմության եւ առասպելի սահմանները», 1986 թ., «Հայկյաններ», 1988 թ., «Աստվածաշունչը եւ մենք», 1994 թ.): Նրա գրչին են պատկանում «Էն Լոռու ձորն է» եւ «Իմ կանաչ քաղաք» վավերագրական կինոնկարների սցենարները: Կազմել եւ խմբագրել է մի շարք հեղինակների գրքեր, թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով: Լեւոն Միրիջանյանը երբեք ձեռք չպարզեց կոչումներին, չհայցեց մեծարանքներ, բայց բարձր պարգեւների եւ գնահատականների պակաս չունեցավ: Նրան լիովին բավարարում էին ընթերցողների արձագանքները «Երգի հովիվը» պոեմին, այն կրկնելու ռադիոլսողների բազում խնդրանքները: Դա էր նրա տոնը, որը զարդարում էին Վահան Թեքեյանի անվան համազգային մրցանակը, անմահ Կոմիտասին նվիրված պոեմի թարգմանությունը արաբերեն, անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պորտուգալերեն, նաեւ Վիլյամ Սարոյանի գնահատականը՝ «Ի՜նչ աղվոր գործ է»: Միրիջանյանը հայերեն թարգմանել է Գ. Սկովորոդայի «Հատընտիր» (1972) գիրքը ու արժանացել նրա անվան մրցանակի (1993 թ.): 2002-ին էլ արժանացել է Ուկրաինայի «Վաստակի համար» շքանշանի:

…Երբ խորհում էի Լեւոն Միրիջանյանի 90-ամյակի շուրջ, զգացի, որ կյանքումս հիշարժան շատ փաստեր են կապված այդ մեծ այրի՝ մեր մեծերի արժանավոր ժառանգորդի հետ: Ժամանակին պատիվ եմ ունեցել լինել «Հայ դպրություն» ՀԿ-ում Լոռին  ներկայացնողներից մեկը: Երբեք չեմ մոռանա իմ բազմաթիվ հարցերից մեկին նրա տված խոհեմ պատասխանը՝ «Ճանապարհ չի կարելի գնալ եսասեր՝ էգոիստ, մեծամիտ, ամեն ինչում առաջինը երեւալու ցավով տառապող ինքնասիրահարված մարդու հետ»: Իսկ ինքը շատ էր ճանապարհորդել, միշտ հպարտորեն ներկայացրել հային ու Հայաստանը, 1991-ին հրատարակել «Մենք գնացինք երկիր» ուղեգրությունը: Նրա ազգանվեր կերպարը ինձ մոտ ամբողջանում է նաեւ հանրաճանաչ շատ այրերի՝ Հովհաննես Պապիկյանի, Սուրեն Մուրադյանի, Ալբերտ Փարսադանյանի, Վահագն Սարգսյանի եւ այլոց կարծիք-գնահատականներով: Կարծում եմ, դեռ գալու է շատ ընթերցողների սրտեր նվաճած գրողի ժամանակը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: գրողԼեւոն Միրիջանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

Որսորդ Բաբեն, կապույտ ջուրն ու վագրերը…

Որսորդ Բաբեն, կապույտ ջուրն ու վագրերը…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist