Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ազնավուրյան երգերի թարգմանիչն ու երգիչը

Փետրվարի 7, 2023
Մշակույթ
Ազնավուրյան երգերի թարգմանիչն ու երգիչը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
555
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայրական արմատներս Արաբկիրից են, իսկ մայրականս՝ Ադանայից: Ծնողներս՝ Թորգոմն ու Փինան, հանդիպել են Կահիրեի Գալուստյան վարժարանում: Մայրական կողմից միայն Արուսյակ տատիս եմ տեսել ու հետն ընկերություն արել: Նրա շնորհիվ եմ սիրել իմ մենությունն ու առանձնության մեջ անրջելը: Սիրում էի, երբ տատիկիս հետ տանը մենակ էի մնում, եւ երկար զրուցում էինք: Թրքախոս էր, ասում էր, որ այն շրջանում, որտեղ բնակվել են, արգելված էր թուրքերենից զատ այլ լեզվով խոսել: Այդպես՝ թուրքերենն էլ եմ սովորել: Արվեստի եւ գրականության նկատմամբ սերն էլ ժառանգել եմ հայրական պապիցս՝ Սահակից: Հայրենասեր մի անձնավորություն, ով Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիրներից էր, եգիպտահայ գաղութի երեւելի դեմքերից, եթե ոչ՝ ամենաերեւելին, փայլուն հռետոր, խնջույքի սեղաններին՝ անմրցակից թամադա ու երգիչ, նվագում էր ջութակ, դաշնամուր, ուդ… Ամբողջ էությամբ հայապահպանման ջատագով ու նվիրյալ: Ի դեպ, նա Եգիպտոսում հայտնի էր նաեւ որպես հմուտ ոսկերիչ…»:

Պերճ ԹՅՈՒՐԱԲՅԱՆ

Այդ նրան՝ Եգիպտոսում ծնված բանասեր, թարգմանիչ, գրականագետ, երգիչ Թյուրաբյանին էր վերապահված մայրենիով հնչեցնելու աշխարհահռչակ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի երգերը, որոնք ազգովի հիացումով լսում էինք, բայց չէինք հասկանում, կամ թե հասկանում էին ֆրանսերենին տիրապետող շատ քչերը: 2010-ին նա էր Երեւանում թողարկելու «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը՝ իր կատարմամբ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակներով… Եվ ոչ միայն Շառլինը. Թյուրաբյանը հայացրել եւ հնչեցրել է նաեւ ֆրանսիացի հայտնի շանսոնյեներ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի երգերը, գիրք-ձայնապնակները՝ «Ինչ որ տեղ եւ մի օր»՝ իր խոսքերով եւ երաժշտությամբ, «Չարենցը երգերում», «Հայերեն»՝ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն տարբերակներով, «Անունդ»՝ Վահան Թեքեյանի տեքստերով, «Թռչնահոգի»՝ պոլսահայ բանաստեղծներ Զարեհ Խրախունու եւ Զահրատի խոսքերով…

Թեեւ Սահակ պապից էր ժառանգել երգելու ձիրքը, այնուամենայնիվ, դրան նպաստելու էին Պերճի՝ երգի սիրահար հորաքույրները՝ Ալիսն ու Շաքեն, եւ այն, որ ընտանեկան երեկոները մշտապես համեմվում էին հայկական ժողովրդական երգերով: «Նրանք անթիվ-անհամար երգեր գիտեին, ես էլ իմ երգերն ունեի, որոնցից հատկապես հիշում եմ Ռոմանոս Մելիքյանի «Վարդը», որը դեռ յոթ տարեկանից երգում էի,- այսպես է վերհիշում երգիչը եւ շարունակում,- այնուհետեւ եղբորիցս, որ դաշնամուրի դասեր էր առնում, սովորեցի նվագել եւ սկսեցի երգ գրելու փորձեր անել: Դրանք ֆրանսերեն էին եւ, իհարկե, թոթովանքներ: Նաեւ ունեինք ակումբային նվագախումբ, որտեղ մեներգիչ էի: Եվ այսպես՝ երգ երգի վրա ստեղծվեց մի մեծ երգացանկ, որին ավելացան նաեւ իմ հեղինակային երգերը: Ներկայում ունեմ օտարալեզու եւ հայկական ժողովրդական երգերի ու ռոմանսների անվերջանալի ու եզակի մի ցանկ, որոնք մատուցում եմ իմ ոճով…»:

Եգիպտոսում ծնված երգչի ընտանիքը Հայաստան էր տեղափոխվել 1965-ին, հանգրվանել Գյումրիում: Ինքն այդ ժամանակ պատանի էր, հասակ էր առնելու հայրենիքում, ամուսնանալու Խաչիկ Դաշտենցի դստեր՝ Անահիտի հետ, ստեղծելու ընկերական լայն շրջապատ: Կինը գրականագետ էր, ինքը՝ ֆրանսերենի դասախոս պետհամալսարանում: Ինչպես ինքն է վկայում, արդեն քիչ թե շատ հայտնի էր որպես երգիչ-երգահան. «Այդ ժամանակ հեղինակային երգի բնագավառում երեք-չորս հոգի էինք ընդամենը՝ Ռուբեն Հախվերդյանը, Արթուր Մեսչյանը, Վահրամ Թաթիկյանը, ես… Բայց իրադրությունն այնպիսին էր, որ պիտի արտագաղթեինք, իսկ հրաժարվելն ու մնալը պիտի խանգարեր բոլորին: Այդպես մեկնեցինք ու հաստատվեցինք Նյու Յորքում…»:

Ամերիկյան միջավայր, անխուսափելի դժվարություններ, բայց եթե եռանդուն ես ու նպատակամետ՝ Ամերիկան հնարավորությունների ու բարեպատեհությունների երկիր կդառնա նաեւ քեզ համար. համալսարանում գրականագիտության մագիստրոսի աստիճան ստանալով՝ երգիչը գտնում է նաեւ պատվաբեր աշխատանք: Աշխատանքին զուգահեռ՝ հայկական գողտրիկ «Արարատ» ռեստորան, որտեղ երգում եւ նվագում են երեք ընկերներով. «Դա հայ մնալու, ինքնություն պահելու յուրօրինակ հանձնառություն էր ինձ համար: «Արարատ» էր գալիս հայը, ով մեր երգերով վերստին հայանում էր, գալիս էր ֆրանսիացին, ում նույնպես մի քիչ հայացնում էինք: Դա մի վերնատուն էր, որտեղ կարող էիր հանդիպել աշխարհի ամենահայտնի հայերին: Այնտեղ եմ հանդիպել նաեւ Ազնավուրին, նրա հետ երկար, անուշ զրուցել…»: Հետո առիթներ էին լինելու կրկին ու կրկին հանդիպելու փառքի գագաթնակետին հասած շանսոնյեին, մինչ այդ՝ իր «Ազնավուր- 85» երգապնակն էր ուղարկելու նրան, իսկ 2017-ին, երբ Երեւանում կայացավ «Քեզ համար, Ազնավուր» համերգը, իրեն էլ էին հրավիրելու հենց Ազնավուրի հանձնարարությամբ, որի հետ զրույցը շարունակվելու էր երկար ու երկար… Այնուհետեւ, երբ երկրային կյանքին հրաժեշտ տվեց շանսոնյեի արքան, Պերճ Թյուրաբյանը հոգու պարտք համարեց ստեղծել եւս մեկ երգապնակ՝ այն նվիրելով սիրելի Շառլի 95-ամյա հոբելյանին…

Ասենք, որ տարիներ առաջ Թյուրաբյանը եղել էր հայրենի Արցախում, սքանչացել երկրամասի հերոսական ժողովրդով, նրա բնությամբ: Արցախն այսօր օձագալար շրջափակման մեջ է, մաքառումների ու զրկանքների մեջ: Հուսանք, որ երկար չի տեւի դիվային այս շրջափակումը, եւ ամերիկաբնակ երգիչը միլիոնավոր հայերի նման կրկին կայցելի հերոսական լեռնակղզի, եւ այնտեղ կհնչեն ազնավուրյան հոգեպարար ու իր հայահունչ երգերը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: երաժշտություներգիչՊերճ ԹՅՈՒՐԱԲՅԱՆ
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մաքսիմ Վասկով. «Պե՞տք է հավատալ Ռուսաստանին ու նրա խոսքին»

Մաքսիմ Վասկով. «Պե՞տք է հավատալ Ռուսաստանին ու նրա խոսքին»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist