Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նոր ֆիլմ՝ նվիրված «Էրեբունի» թանգարանին

Փետրվարի 8, 2023
Մշակույթ
Նոր ֆիլմ՝ նվիրված «Էրեբունի» թանգարանին
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
767
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի՝ «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցավ «Էրեբունի» ֆիլմի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Ինչո՞ւ ստեղծվեց թանգարանը, ինչպե՞ս սկսվեցին «Էրեբունի» հնավայրի հետազոտությունները, ովքե՞ր էին հուշարձանի առաջին հետազոտողները: Այս եւ այլ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու համար շնորհանդեսին ներկա էին մշակույթի գործիչներ, հայ հնադարյան պատմությամբ հետաքրքրվողներ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք, ովքեր իրենց գործունեությամբ աջակցել են այս կարեւոր թանգարանի աշխատանքներին, ֆիլմի կայացմանը։

Ֆիլմը նկարահանվել է «Արտիս ֆուտուրա» հիմնադրամի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի (ՊՀԱԹ) համագործակցության արդյունքում: Մինչ շնորհանդեսի սկսվելը «Էրեբունի» ՊՀԱԹ տնօրեն Միքայել Բադալյանը հյուրերին ներկայացրեց անցած տարվա ընթացքում տարբեր հնավայրերում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերված որոշ նյութեր, որոնք այժմ ցուցադրվում են թանգարանի ցուցասրահներում։ Անդրադառնալով ֆիլմին՝ նա ասաց. «Այսօր մեզ համար մեծ պատիվ է բոլորիդ հյուրընկալել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարկի տակ։ Չափազանց ուրախ ենք, որ հրավերն այսպիսի լայն արձագանք գտավ։ Ուրախ եմ նաեւ, որ շնորհանդեսին ներկա են Երեւանի ավագանու անդամներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ների ղեկավարներ, տուրիզմի բնագավառի ներկայացուցիչներ եւ այլք»։ Այնուհետեւ տեղեկացրեց՝ այս տարվա ընթացքում թանգարանը շատ հաճելի անակնկալներ է ներկայացնելու մեր ժողովրդին, զբոսաշրջիկներին։ Նշեց նաեւ՝ մեծ ծրագիր են նախատեսել «Արտիս ֆուտուրա» հիմնադրամի հետ։ Խոսելով թանգարանի ստեղծած գիտահանրամատչելի ֆիլմերի մասին՝ մասնավորապես ասաց. «Ներկայացվող ֆիլմը «Էրեբունի» թանգարանի մասին է, եւ ներկայացված են փաստեր, որ շատերի համար առաջին անգամ են հայտնի դառնալու»։ Շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախագահ Արաքսյա Մուշեղյանին, ով նույնպես ներկա էր, Երեւանի քաղաքապետարանին, որի հատկացրած դրամաշնորհի շնորհիվ փոխվել է թանգարանի Ֆոնդը։ Արդեն ունեն նոր գրադարան, նոր խոհանոց, հագեցած լաբորատորիա,    վիրտուալ ակնոցներ, ապահովված է ամրոցի լուսավորությունը եւ այլն։

Հնագիտական մեծ ծավալի պեղումներ են կատարվել Կարմիր բլուրում, նախատեսում են Շենգավիթի հնավայրում ստեղծել վիրտուալ սրահ եւ բազում այլ աշխատանքներ։  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը կարեւորեց Երեւանում գտնվող ուրարտական հնավայրերի դերը զբոսաշրջության զարգացման գործում՝ նշելով, որ դեռեւս շատ բան բացահայտված չէ։ Իսկ ներկայացվող ֆիլմն այդ բացերը լրացնելու հրաշալի միտում ունի։ Կարեւորեց «Էրեբունի» թանգարանում կատարված եւ ապագա անելիքները, եւ այն, որ յուրաքանչյուր այցի ընթացքում նոր առաջընթաց է տեսել։ Ներկայացնելով Երեւան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանին՝ Մ. Բադալյանը նշեց, որ նա իրենց թանգարանի լավագույն բարեկամներից է եւ մշտապես աջակցում է։ Հ. Միրզոյանն իր խոսքում նշեց, որ «Էրեբունին» բարձր ազգային-մշակութային արժեք ներկայացնող կենտրոն է, եւ իրենց պարտքն է մեծ ուշադրություն դարձնել այս օջախին։ Առավել կարեւորեց, որ թանգարանն իր տնօրենի գլխավորությամբ, բացի Հայաստանի գործընկերներից, գիտական կառույցներից, անհատներից, համագործակցում է նաեւ արտերկրի հեղինակավոր կառույցների հետ, եւ բավական լուրջ ծրագրեր են իրականացվել, որոնք լինելու են շարունակական։ «Արտիս ֆուտուրա» հիմնադրամի նախագահ, հայտնի ճարտարապետ Գ. Մուշեղյանի դուստրը՝ Արաքսյա Մուշեղյանը, ասաց, որ սիրով է աջակցել թանգարանի ցանկացած ծրագրի, ինչպես նաեւ ներկա ֆիլմի ստեղծմանը։ Կարեւորեց «Էրեբունիի» դերը, որ թանգարանն առավել ներկայանալի եւ ճանաչված լինի այսուհետ եւ՛ մեր երկրում, եւ՛ Հայաստանից դուրս։

Ելույթներից հետո կայացավ ֆիլմի ցուցադրությունը։ Մոտ 15 րոպե տեւողությամբ գիտահանրամատչելի ֆիլմում թանգարանի տնօրեն Մ. Բադալյանը ներկայացնում է նախ Ուրարտու պետության կայացումը, նրա հզորացումն ու անկումը եւ 400 տարիների ընթացքում կատարած շինարարությունների, թողած մշակութային արժեքների մասին։ Այս հարցում շատ կարեւորեց Քերթողահայր Խորենացուն, ով մեր պատմագրության մեջ առաջինն է անդրադարձել հայկական այս պետության պատմությանը։ Անդրադարձավ դեռեւս 19-րդ դարում հայտնի ուրարտագետ ու սեպագիր արձանագրություններ ուսումնասիրող  գիտնականների գործունեությանը, նոր հայտնագործություններին։ Ֆիլմում ներկայացվում է նաեւ «Էրեբունի» թանգարանի ստեղծման պատմությունը, այն անձանց, ովքեր կատարել են պեղումներ, տարածքում հայտնաբերել սեպագիր արձանագրությունները, որոնց մեջ առավել կարեւորվում է Երեւանի ծննդյան վկայականի հայտնությունը, որ պեղումների արդյունքում գտել է մասնակից ուսանողներից մեկը։ 10 տողից բաղկացած արձանագրությունը վերծանվել է հետեւյալ տեքստով.

(1) Խալդիին՝ տիրոջը, այս տունը

(2) Արգիշթին Մինուայի որդին

(3) կառուցեց (նաեւ) բերդ հոյակապ.

(4) դրեցի Էր(ե)բունի անունը,

(5) Բիայնի երկրների փառքի համար,

(6) թշնամիներին ի սարսափ։

(7) Խալդյան մեծությամբ

(8)Արգիշթին Մինուայի որդին

(9) թագավոր (է) հզոր, թագավորը՝ Բիայնիլի երկրների

(10)տերը՝ Տուշպա քաղաքի

Ֆիլմում ներկայացված է նաեւ, թե ինչ մեծ շուքով է 1968 թ. նշվել Երեւանի 2750-ամյակը, եւ կայացել թանգարանի բացումը։ Գտնված սեպագիր արձանագրությունը նաեւ նշում է մեր մայրաքաղաքի անունը՝ Էրեբունի-Երեւան։ Ֆիլմի վերջում թանգարանի տնօրենն ընթերցում է մուտքի դիմաց գրված խոսքը. «Էրեբունի-Երեւանը 1968 թվին բոլորեց ի 2750 տարին։ Ի նշանավորումն այս հոբելյանի՝ մենք՝ նորօրյա երեւանցիներս, որ կոչվում ենք հայ, նորոգեցինք մեր նախնիների ձեռքով հրաշակերտած կառույցները եւ ի պահպանումն նվիրական մասունքների, հիմնարկեցինք սույն թանգարանը։ Հարգանք մեր վաղնջական նախնյաց եւ մեր հավատալիր ողջույնը գալիք սերունդներին»։   

Թեգեր: ԷրեբունիթանգարանՖիլմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist