Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«ՆՈՒԱԳ» ալբոմի շնորհանդեսը

Փետրվարի 14, 2023
Մշակույթ
«ՆՈՒԱԳ» ալբոմի շնորհանդեսը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
198
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կայթ» նվագախմբի «ՆՈՒԱԳ» ալբոմի շնորհանդեսին ներկա էին հայ ժողովրդական, ազգագրական պարերի սիրահարներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց եւ ալբոմի ստեղծման ընթացքն ու պատմությունը ներկայացրեց «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն Կորյուն Դավթյանը։

Ալբոմում տեղ են գտել 9 պարեղանակներ՝ «Թամզարա», «Գովնդ վերվերի», «Ետ ու առաջ», «Շավալի», «Համշենի հոպա», «Ջուրջնա», «Տալ տալա», «Խամխամա» եւ «Ռոստամ բազի»։ «Մենք» ավանդական պարի խումբը, Ստեփան Թորոյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ալբոմում տեղ գտած պարերի իրենց բեմականացումները։ Ընթացքում պարերը կայացան «Կայթ» նվագախմբի երաժշտության ներքո։ «Մենք»-ի պարախմբին միացան նաեւ դահլիճի հանդիսատեսները, եւ կայացավ տոնական մեծ համերգ։

«Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն Կորյուն Դավթյանի հետ զրույցից տեղեկացանք, որ իր ղեկավարած կառույցը գործում է 2014-ից։ Հանգույցը հիմնադրման օրվանից իրագործել է կրթամշակութային տարբեր ծրագրեր։ Նրա կազմում գործող «Կայթ» նվագախումբը, գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանի եւ երաժշտական ղեկավար Գրիգոր Դավթյանի հետ, հանդես է գալիս հայկական ավանդական երաժշտությունը մատուցելով։ «Թագպար» նվագախումբը ներկայացնում է հայկական ավանդական երաժշտությունը հիմնականում տոնածիսակարգերին: Այն հանդես է գալիս նաեւ համայնքային եւ ընտանեկան տոնախմբություններում, տարատեսակ միջոցառումների, հանդիպումների, արարողությունների ժամանակ։ «Ճարտար» ակումբը հիմնականում ուսումնական ծրագրեր է իրականացնում։ «Արեւ է ելել» համայնքային մշակութային ուսումնական ծրագրով հանդես է գալիս հանրապետության տարբեր համայնքներում։ Այժմ նման ծրագիր է իրականացվում Վայոց ձորի Խաչիկ գյուղում։ Ասեղնագործության փոքրերի խումբն արդեն տիրապետում է ցողունակար ասեղնագործությանը, իսկ մեծերը քայլ առ քայլ յուրացնում են Մարաշի հյուսված կարը։

Կ. Դավթյանն ասաց նաեւ. «Ալբոմի ստեղծման նպատակը ազգային պարերի երաժշտական ֆոնդի թարմացումն ու չձայնագրված պարեղանակների առաջխաղացումն է։ «ՆՈՒԱԳ»-ն առաջին հերթին կծառայի պարախմբերին եւ ազգային պարերով հետաքրքրվողներին, բացի այդ, շարքն ազգային երաժշտության նմուշների յուրօրինակ հավաքածու է»։ Հատկապես կարեւորեց համշենահայության պարերի ու երգերի պահպանումը, մոռացումից փրկումը։ Եվ ներկա ալբոմում ընդգրկվել է «Համշենի հոպա» պարը։ Սակայն այս մեկ ալբոմով չի բավարարվելու «Կայթ»-ը, եւ նման ծրագրերը լինելու են շարունակական։ Համագործակցում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հետ, որի տնօրեն Վահագն Պողոսյանը նույնպես ներկա էր շնորհանդեսին, ելույթ ունեցավ եւ կարեւորեց «Կայթ»-ի ձեռնարկը։ Ասաց նաեւ, որ պատրաստ են բոլոր ծրագրերին աջակցել, հույս հայտնեց՝ շուտով կստեղծվի հաջորդ ալբոմը, եւ 9-ի փոխարեն բազմապատիկ պարեղանակներ կներկայացվեն։

Բացելով շնորհանդեսը՝ Կ. Դավթյանն օրն իրենց համար հատկանշական համարեց եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ ընդառաջել են իրենց հրավերին, ինչը ոգեւորող ու գոտեպնդող է, եւ հաջորդ նախագծերն ավելի ամուր քայլերով առաջ կընթանան ու կիրագործվեն։ Նշեց, որ ալբոմը պետք է ավելի շուտ՝ 2020 թ. սկզբին հրապարակվեր։ Այդ ժամանակ արդեն ձայնագրել էին «Շավալի» պարեղանակը, հրապարակել եւ պետք է 4 ամիս անց հանրությանը ներկայացնեին ալբոմը։ Սակայն եղավ համաճարակ, պատերազմ եւ այլ արհավիրքներ մեր ժողովրդի կյանքում։ Նա կարեւորեց համագործակցությունը «Մենք» պարախմբի հետ՝ նշելով, որ ներկա ալբոմի պարեղանակներն ընտրվել են «Մենք»-ի կողմից։ Հավելեց նաեւ՝ հաջորդ ալբոմի հրապարակման համար կդիմեն այլ պարախմբերի եւս։ Նաեւ պատրաստ են նվագախմբերին անհատույց տրամադրել պարեղանակներ։ Անդրադարձավ նաեւ պարերի ձայնագրմանը, որ բավականին աշխատարար գործողություն է եւ ժամանակ է պահանջում։

Կ. Դավթյանը կարեւորեց նաեւ այն, որ հայկական ավանդական պարերը ոչ թե հանրակրթական դպրոցներում դասավանդվեն, այլ փոխանցվեն սերնդեսերունդ։ Անդրադարձավ իրենց ու «Իրական դպրոց»-ի համագործակցության կարեւորությանը, շնորհակալություն հայտնեց տնօրեն Վ. Պողոսյանին։ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ. Երեւանում։ 2018 թ. սեպտեմբերին մասնաճյուղեր է բացել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, իսկ 2019-ին՝ Գորիսում, 2021-ին՝ Իջեւանում, իսկ 6-րդը՝ 2022 թ. հուլիսին՝ Ստեփանակերտում։ Հիմնադրամն իրականացնում է Համակարգերի տեսություն մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։ Դպրոցը կոչվում է «Իրական դպրոց»՝ ի հիշատակ Շուշիի Ռեալական ուսումնարանի, ինչպես նաեւ այն բանի համար, որ նախագծային կրթությունը հենված է բացառապես իրական կյանքից վերցված եւ իրական մարդկանց համար ստեղծվող նախագծերի վրա։ «Մենք» պարախմբի ղեկավար Ստեփան Թորոյանը նույնպես կարեւորեց ալբոմի ստեղծումը։ Ալբոմի պարեղանակների կիրառությունը բաց եւ անհատույց է, սակայն ձայնագրված պարեղանակները չի կարելի խմբագրել։ Կ. Դավթյանն ասաց՝ դեմ են նաեւ, որ օգտագործվեն առեւտրային նպատակներով։

Թեգեր: մշակույթպար
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր»

«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր»

Ազգային հերոսներն օրինակներ են

Ազգային հերոսներն օրինակներ են

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist