Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բեմում դիզակցիներն էին

Փետրվարի 22, 2023
Մշակույթ
Բեմում դիզակցիներն էին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
248
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

35 տարի առաջ հանուն Արցախի ոտքի ելավ ողջ հայ ժողովուրդը: 1988-ի փետրվարի 20-21-ը Երեւանում՝ Օպերայի հարակից հրապարակում, որը հետո կոչեցինք Ազատության հրապարակ, հարյուր հազարավոր մարդ էր «Արցախ», «Ղարաբաղ», «Միացում» կանչում: Կար հավատ, որ խորհրդային ղեկավարությունը՝ Գորբաչովի գլխավորությամբ, Արցախը կմիավորի մայր Հայաստանին: Հավատում էին մեր պապերն ու հայրերը, տատիկ-մայրիկները… Բայց եղավ Սումգայիթ, այլ չարիքներ։ Ու հասկացանք՝ աշխարհում ոչինչ չի փոխվել. չկա արդարություն, չկա պատմական անցյալ, կա ընդամենը երկրի ու անձնական շահ: Եղավ պատերազմ, հաղթեցինք, ԼՂԻՄ-ի հետ ազատագրեցինք նաեւ մեր պատմական երկրի այլ հատվածներ եւս՝ Մեծ Հայքի Արցախ ու Սյունիք աշխարհներից: 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամին արդեն շատ մեծ ուժերով սկսեց հարձակում Արցախի սահմանի ողջ երկանքով: Ու նորից գերության մեջ հայտնվեց մեր երկրի մի հատվածը: Գերության մեջ է նաեւ հերոսական Հադրութը՝ Դիզակ աշխարհը: Պատերազմից հետո հադրութցիների մեծ մասը տեղափոխվեց Երեւան:

2021 թ. մարտի 1-ից Երեւանում հադրութցիներ Երազիկ Հայրիյանի, Գայանե Բուդաղյանի եւ Լիաննա Պետրոսյանի համատեղ նախաձեռնությամբ սկսեց գործել «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնը, որը դարձել է հադրութցիներին, ինչու չէ, նաեւ այլ արցախցիների միավորող կենտրոն։ Կենտրոնում մշակութային կրթություն են ստանում շատ արցախցի երեխաներ, նաեւ՝ երեւանցիներ։ Հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայրենի երկրին։ Մի քանի անգամ այստեղ ներկա եմ եղել նման միջոցառումների՝ նկարների ու լուսանկարների ցուցադրություն, նորատիպ գրքերի շնորհանդես եւ այլն։ Նախօրեին Երեւանում՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, «Դիզակ ԱՐՏ»-ի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 35- ամյակին։ Հայրենի Արցախի երգուպարով, բառուբանով հանդես եկան Հադրութից տեղահանված երեխաները՝ «Դիզակ ԱՐՏ»-ի սաները։ Կենտրոնի համահիմնադիր, Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լիաննա Պետրոսյանը ողջունեց ներկաներին՝ ասելով. «Արցախյան շարժումն առաջին հերթին ազգային զարթոնքի ու ազատագրական պայքարի շարժում է»: Անդրադարձավ շարժման պատմությանը, որ Արցախում առաջին ցույցերն սկսվել են Հադրութի շրջանում։ Այնուհետեւ սկսվեց տոնական համերգը, որին ներկա էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ, տեղահանված արցախցիներ՝ Հադրութից, Քաշաթաղից, Շուշիից, այլ հյուրեր։

Հադրութցի երիտասարդ երգչուհի Անուշ Ստեփանյանի կատարմամբ, արցախցի Այայի աշխատանքային երգով սկսվեց համերգը։ Ընթացքում Արցախի աշխատանքային, ծիսական երգ ու պարերով, Արցախի բանահյուսությամբ հանդես եկան կենտրոնի սաները։ Համերգը եզրափակվեց դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթի բեմականացմամբ։ Հեքիաթ, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Պետք է արժանին ասել եւ կազմակերպիչներին, եւ մեր մանուկ երգիչ-պարող-դերասան երեխաներին, որ ողջ համերգի ընթացքում ստիպեցին հանդիսատեսին ծափահարել ու գովեստի խոսքեր ուղղել իրենց հասցեին։

Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայ բեմի «մետաքսե դուստրը»

Հայ բեմի «մետաքսե դուստրը»

«Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով

«Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist