Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 16, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Թումանյանի ընտանիքը, զավակները

Փետրվարի 23, 2023
Մշակույթ
Թումանյանի ընտանիքը, զավակները
65
ԿԻՍՎԵԼ ԵՆ
6.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հովհաննես Թումանյանն այն գրողներից է, ում ստեղծագործություններին ծանոթանում ենք մանկուց։ Նա օգնում է հասկանալ կյանքն ու աշխարհը իր լավ, վատ կողմերով, ճանաչել մարդուն, նրա մտածելակերպը, բնավորությունը։ Նրա հեքիաթները նաեւ օգնում են պատկերացում կազմել հայ մարդու կյանքի, ապրելակերպի, ժամանակին բնորոշ բնավորության գծերի մասին։ Ավելի հասուն տարիքում, ընթերցելով Թումանյանի տարբեր հոդվածներ, սկսում ենք ճանաչել Թումանյան մտավորականին, գործչին, ով լավագույնս ճանաչել է հայի տեսակը, սիրել նրան, գործել հանուն հայի ու Հայաստանի։ Գրողի չափածո ստեղծագործություններն ընթերցելիս զգացողություններն այնպիսին են, որ ասես նա ճանաչել է քեզ, քո բոլոր մտքերը, ապրումները եւ դրանք հնարավորինս հարազատ ձեւով հանձնել թղթին։   

Թումանյանների ընտանիքն անցել է շատ դժվարությունների միջով, սակայն դարձել է ընտանիքի մոդելի լավագույն օրինակներից մեկը։ Բանաստեղծն ունեցել է 10 երեխա՝ 4 որդի, 6 դուստր։ Մեծանալով  գրականությամբ եւ արվեստով լի միջավայրում՝ բոլորն էլ առանձնացել են իրենց հոգեկերտվածքով, ձգտումներով, պատկերացումներով եւ դարձել հայրենիքի նվիրյալ արվեստագետներ ու պետական գործիչներ։ 

2008-ից Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանը ստացավ իր հարկի տակ պահվող բանաստեղծի ժառանգների անչափ հետաքրքիր ու ծավալուն արխիվը տնօրինելու իրավունք: Նկատի ունենալով, որ այն կարող է մեծ նշանակություն ունենալ թումանյանագիտության հետագա զարգացման եւ անհայտ էջերի բացահայտման առումով, 2011-ից սկսած թանգարանը, «Մուղնի» հրատարակչության հետ համագործակցությամբ եւ նվիրյալ հայորդիների աջակցությամբ, մեկը մյուսի ետեւից սկսեց հրատարակել արխիվային հետազոտությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված գրքեր «Արեւելք-Արեւմուտք» մատենաշարի «Թումանյանի զավակները» ենթամատենաշարով։

«Զանգակ» գրատան Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հովհ. Թումանյանի թանգարանի «Արեւելք-Արեւմուտք» մատենաշարի «Թումանյանի զավակները» ենթամատենաշարի շնորհանդեսը, որը վարում էր գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նա իր խոսքում նշեց, որ  «Նվարդ Թումանյան. Նամականի. գիրք Ա» հատորը շարքի հինգերորդ հրատարակությունն է, եւ ներկայացրեց «Արեւելք-Արեւմուտք» մատենաշարի առաջին չորս գրքերը՝ «Աշխեն. Հուշեր եւ ընտանեկան պատմություններ», «Արտավազդ Թումանյան. Նամականի. գիրք Ա», «Արտավազդ Թումանյան. Ստեղծագործություններ. գիրք Բ» եւ «Մուշեղ Թումանյանը եւ իր ընտանիքը»։ Հրատարակությունների մասին ամփոփ տեղեկատվություն տվեց թանգարանի կողմից ստեղծված վավերագրական ֆիլմը։

Առաջինն ուսումնասիրվեց բանաստեղծի ավագ դստեր՝ Աշխենի արխիվը՝ «Աշխեն. Հուշեր եւ ընտանեկան պատմություններ»։ Թումանյանի ավագ դուստր Աշխենի եւ հայրիկի ճակատագրերը շատ դրվագներով իրար են միահյուսված: Պետերբուրգում  Թումանյանի  դատավարության առիթով Աշխենը, ոչ մի րոպե ժամանակ չկորցնելով, հայտնի փաստաբան ամուսնու՝ Գեւորգ Խատիսյանի հետ մեկնեց այնտեղ, եղբոր՝ Մուշեղի հետ հայրիկին  իրենց ներկայությամբ ոգեշնչելու: Հետագայում Աշխենը հիմնեց Երեւանի  Թումանյանի թանգարանը, որի գործունեության 70-ամյակը լրանում է այս տարի:

Հաջորդը լույս տեսան «Արտավազդ  Թումանյան. Նամականի, գիրք Ա»-ն  եւ «Արտավազդ  Թումանյան. Ստեղծագործություններ, գիրք Բ»-ն: Արտավազդը կամավոր ծառայում էր Արեւմտյան Հայաստանում՝ փրկելով ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայ որբ երեխաների: Բազում տաղանդներով օժտված երիտասարդը զոհ դարձավ եղեռնագործությանը։ 24-ամյա Արտավազդը հայրիկի չիրականացած երազանքների կրողն էր, որ քրդերի կողմից դաժանաբար գլխատվեց 1918 թ. գարնանը, Վանի վերջին նահանջի ժամանակ: 

«Մուշեղ Թումանյանը եւ իր ընտանիքը». Թումանյանի առաջնեկը՝ Մուշեղը, կիսելով հայրիկի քաղաքական հայացքները, դեռեւս  դպրոցական տարիքում՝  1908 թ.,  նրա հետ հայտնվում է  Մետեխի բանտում։ Թումանյանը երազում էր, որ Մուշեղը դառնա երկրաբան, եւ իր պաշտելի Լոռու հանքերը, որ այդ ժամանակ ագահորեն ու անգթաբար շահագործում էին ֆրանսիացիները, վերջապես կունենան հայրենասեր ու հոգածու  տեր՝ օգուտ բերելով հայրենիքին: Մուշեղը երազում էր գիտությամբ զբաղվել, բնագիտության դասագրքեր գրել դպրոցականների եւ Հայաստանի նորաբաց համալսարանի ուսանողների համար։ Բայց  1937 թ. նրան ձերբակալեցին եւ որպես հայրենիքի դավաճան աքսորեցին Տայշետ՝ Արեւելյան Սիբիր։ Կես տարի անց այնտեղ էլ մահացավ՝ սրտի հիվանդությունից։

Ինչպես նշվեց, վերջինը հրատարակվել է «Նվարդ Թումանյան. Նամականի. գիրք Ա»-ն։ Բոլորից շատ Նվարդն է եղել հոր կողքին, ճամփորդել նրա հետ, հետեւել առողջությանը, կիսել հոգսերն ու մտահոգությունները: 1915 թ. ամռանը Թումանյանը Էջմիածնում  էր  դստեր հետ: Վանքի պատերի տակ գաղթական հայությունն էր: «Հայրիկը մի գիշերում ծերացավ»,- գրում է հետագայում Նվարդը իր «Հուշեր ու զրույցներ» գրքում: Հինգ ինքնատիպ այս ժողովածուներն ունեն կարեւոր նպատակ՝ հանրությանը ներկայացնել Թումանյան ընտանիքի բացառիկ տեսակն ու մշակութային մի ամբողջ արժեհամակարգ տարածել հենց նրանց օրինակով:

Շնորհանդեսին ներկա էին «Մուղնի» հրատարակչության աշխատակիցներ, ովքեր կիսվեցին աշխատանքն իրականացնելիս առաջացած զգացողություններով, ապրումներով։ Ա. Նիկողոսյանը կարեւորեց եւ շնորհակալություն հայտնեց նվիրվածության եւ մաքուր վերծանած աշխատանքի համար։ Նա նաեւ կարեւորեց թանգարանի դերը նախաձեռնությունն իրականացնելու գործում, որը սկսել է թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին: Այդ շնորհակալ գործը շարունակող՝ ներկայիս տնօրեն Անի Եղիազարյանը խոսեց իրենց համագործակցության մասին եւ շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար։

Շնորհանդեսին ներկա էին նաեւ գրականագետ, բ. գ. դոկտոր Ավիկ  Իսահակյանը, գրականագետ, բ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, բազմաթիվ այլ թումանյանասերներ: Ավիկ Իսահակյանը ներկաներից միակն էր, ով անմիջական շփում է ունեցել Թումանյանների ընտանիքի հետ եւ ներկայացրեց իր հուշերը, տպավորություններն այդ օրերից։ Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ թանգարանում ավանդույթ դարձած արարողակարգը՝ գիրքը օծվեց գինու կաթիլներով, եւ բոլոր ներկաները թողեցին իրենց ստորագրություններն այդ էջում։ Միջոցառումն ամփոփվեց հյուրասիրությամբ եւ մտքերի փոխանակմամբ։  

Գայանե ԸՌՔՈՅԱՆ

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Թեգեր: Հովհաննես Թումանյան
Կիսվել26Tweet16Կիսվել3
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայոց «ոգեղեն զավակը»՝ Գիրք անունով

«Գնահատել ու պաշտպանել»

«Նա եկավ, աստղի նման իր պտույտն արեց եւ հեռացավ…»

«Նա եկավ, աստղի նման իր պտույտն արեց եւ հեռացավ…»

Ամենաընթերցվածը

  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist