Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Զորավարի նորահայտ դիմանկարը

Փետրվարի 25, 2023
Մշակույթ
Զորավարի նորահայտ դիմանկարը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս  Մշակույթի հայկական ֆոնդում պատեհություն ունեցա մասնակցելու «Ծիր-կաթին» գիտամշակութային կենտրոնի ցերեկույթին։ Ուշադրությունս գրավեց գրասեղանին դրված մեր պանծալի Զորավար Անդրանիկի շրջանակված նկարը։ Փոքրիշատե ծանոթ լինելով Անդրանիկ Օզանյանի լուսանկարներին եւ գեղանկարիչների ստեղծագործական պատկերումներին՝ սույն նկարը, գոնե ինձ համար, պարզապես նորություն էր: Եվ երբ նկարի դարձերեսին փակցված նամակն ընթերցեցի, պարզվեց, որ այն Բուլղարիայից ֆոնդին է ընծայել մեր հայրենակից Թորգոմ Տյուլկերյանը։

Ահավասիկ նամակի բովանդակությունը՝ մասնակի խմբագրական միջամտությամբ.

«Մշակույթի հայկական ֆոնդի ղեկավար, բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանին

Զորավար Անդրանիկի այս նկարը 1919 թվականին պատկերագրել է բուլղարացի գեղանկարիչ Դմիտր Ռադոյկովը (1879-1940 թթ.)։ Ձեզ եմ նվիրում յուղաներկ դիմանկարի գունավոր վերատպությունը՝ ի նշան Հայրենիքի եւ Մշակույթի հայկական ֆոնդի հանդեպ իմ մեծ սիրո։ Դիմանկարի բնօրինակը (օրիգինալը) ժամանակին ձեռք է բերել Ռուսեի մեր հայրենակից Մկրտիչ Հարությունյանը, որը Անդրանիկ Օզանյանի ձիավոր հարյուրյակի հրամանատար Արամ Թությանի թոռն է։ Իմ՝ Թորգոմ Տյուլկերյանի նախաձեռնությամբ եւ  աջակցությամբ, նկարի սեփականատերը այն նվիրեց  Զորավար Անդրանիկի տուն-թանգարանին (Գալաթա, Վառնա)։

Զորավար Անդրանիկի այս նկարը նունպես թող հավերժ հիշատակեցնե ու վառ պահե մեր քաջ հերոսի անմահ հիշատակը եւ ներշնչանքի աղբյուր դառնա ապագա սերունդներու համար։

Սիրով՝ Թորգոմ Տյուլկերյան

25. 02 . 2019 թ., Վառնա, Բուլղարիա»։

Փոքրիկ դիտարկում. ինձ ուրախացնում ու միաժամանակ զարմացնում է այն իրողությունը, որ բուլղար գեղանկարչին հաջողվել է ըմբոստ, անհանգիստ բնավորություն ունեցող Զորավարին համոզել՝ նկարվելու համար ժամերով կեցվածք ընդունել… Հարգանք ու պատիվ թե՛ գեղանկարչին, թե՛ երախտավորներ Մկրտիչ Հարությունյանին եւ Թորգոմ Տյուլկերյանին, քանզի նրանց շնորհիվ մենք հարստացանք հայ ժողովրդի սիրված զավակի եւս մեկ նկարով։ Իսկ նկարից արծվենի հայացքով մեզ է նայում ժողովրդական հերոսը, հայրենյաց ու ազգի պաշտպան մեր վաստակաբեռ, քաջահմուտ զորական այրը՝ գեներալ Անդրանիկը։

 Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեգեր: Անդրանիկ ՕզանյանԶորավար Անդրանիկ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հունգարիան «թույլ օղա՞կ», թե՞ «միջին ուժ»

Հունգարիան «թույլ օղա՞կ», թե՞ «միջին ուժ»

Կարգազանց զինծառայողները կենթարկվեն պատասխանատվության

Կարգազանց զինծառայողները կենթարկվեն պատասխանատվության

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist