Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայերենագիտության անձնվեր մշակը

Հայերենագիտության անձնվեր մշակը

Ապրիլի 4, 2023
Մշակույթ
Հայերենագիտության անձնվեր մշակը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայերենագիտության մեծանուն մշակների անուններն հիշատակելիս անհնարին է նրանցից  առանձնացնել լեզվաբան, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյան մեծավաստակ երախտավորին: Անվանի գիտնականն այն բացառիկ հետազոտողներից էր, որոնց հետաքրքրությունների շրջանակն արտակարգ լայն էր ու բազմազան: Հայերենագիտության մեջ գրեթե չկա մի բնագավառ, որտեղ նա ասած չլինի իր ծանրակշիռ ու վճռական խոսքը:

Լոռվա մարզի Մեծավան գյուղում է ծնվել Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի արժանավոր հոգեզավակն ու հետեւորդը: Ավարտել է մայր բուհի բանասիրական ֆակուլտետը, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, պատերազմի ավարտից անմիջապես հետո դասախոսել հարազատ կրթօջախում, եղել է օտար լեզուների, այնուհետեւ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչը: 1962 թ. նշանակվել է ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրեն:

Գեւորգ Ջահուկյանի աշխատությունները վերաբերում են ընդհանուր եւ համեմատական լեզվաբանությանը, հայերենի պատմությանը, ժամանակակից հայերենին, հայ բարբառագիտությանը: Նրա հիմնարար հետազոտություններից են «Լեզվաբանության պատմություն» երկհատորյակը, «Հայ բարբառագիտության ներածություն», «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները», «Ընդհանուր եւ հայ լեզվաբանություն», «Հայերենի համեմատական քերականություն», «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» (աշխատություն, որն արժանացել է ՀՀ պետական մրցանակի) գրքերը: Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առնչությունները հնդեվրոպական եւ այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին եւ հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական եւ խուրի-ուրարտական շերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին եւ այլ լեզուների անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ: Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել հայերենի նախագրային, հին, միջին եւ նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի, բառապաշարի պատմական զարգացումը: Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն: Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերականության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած: Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում Ջահուկյանը կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերականական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը: Նա է ստեղծել լեզվաբանության համընդհանուր տեսություն եւ կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական եւ լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական եւ արտալեզվական օբյեկտների նկարագրությունը:  Գեւորգ Ջահուկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես՝ հայ քերականության պատմության հարցերին:

Վաստակաբեռն հայերենագետ-ակադեմիկոսը եղել է Եվրոպայի եւ ԱՄՆ լեզվաբանական ընկերությունների անդամ, ծանրակշիռ վաստակի համար արժանացել Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, ՀՀ գիտության ազգային մրցանակների, պարգեւատրվել «Աշխատանքային արիության», «Հոկտեմբերյան հեղափոխության», «Պատվո նշան», ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, «Մովսես Խորենացի», ԵՊՀ ոսկե մեդալներով: Վաստակի ճշմարիտ գնահատական, որ նժարում է նրա անկշռելի ներդրումը հայերենագիտության մեջ:

Իսկ քանի-քանի սերունդներ է կրթել հայերենագիտությանն անձնվիրորեն ծառայած մայրենիի մշակը: Քանի-քանի մասնագետներ են կայացել ու առաջնորդվել մայրենիին նվիրվելու նրա նախանշած ճանապարհով…

ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հիշի՛ր պատգամս, ո՜վ անպարտ Շուշի՛…

Հիշի՛ր պատգամս, ո՜վ անպարտ Շուշի՛…

Հիշատակ, որ չի մամռոտելու

Հիշատակ, որ չի մամռոտելու

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist