Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մետաքսե գարուն»

Ապրիլի 8, 2023
Մշակույթ
«Մետաքսե գարուն»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թեքեյան» կենտրոնում հաճախ են կազմակերպվում լուսանկարների, գեղանկարների, ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսներ։ Օրերս այս կենտրոնի ցուցասրահում Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության նախաձեռնությամբ բացվեց «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցահանդես։ Ներկայացվեցին 60-ից ավելի բատիկ աշխատանքներ, որոնց հեղինակները կանայք են՝ Թանիա Մազեճեան, Գոհար Մաճկալյան եւ Արմենուհի Սաղդասարյան։ 

«Թեքեյան» մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ստեղծագործողներին եւ կարեւորեց ցուցադրության կազմակերպումը, ինչը թույլ կտա հայ արվեստասերներին ծանոթանալ բատիկի տեխնիկայով ստեղծագործող մերօրյա հեղինակներին։ Անդրադարձավ բատիկ արվեստի պատմությանը։ Ներկայացնելով ցուցադրությունը՝ Ռ. Միրզախանյանն ասաց. «Ի դեմս այս հեղինակների՝ տեսնում ենք այդ արվեստի արտահայտությունը Հայաստանում։ Օրինաչափ է, որ մետաքսանկարչությամբ զբաղվում են կանայք, քանի որ ամեն ինչ գեղեցիկ է իր բովանդակությամբ, էությամբ եւ արտահայտության ձեւերով։ Մաղթում եմ ստեղծագործական նոր ձեռքբերումներ, հաջողություններ։ Այս աշխատանքները ներկայացնում են հեղինակների ինքնատիպությունն ու թեմատիկ ուղղությունները՝ ազգային խորհրդանիշների գործածմամբ հայոց պատմություն եւ մշակույթ, հայկական տառարվեստ եւ մանրանկարչության առանձնահատկություններ՝ բատիկի նոր տեխնիկաների բացահայտմամբ եւ կիրառմամբ»։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարեւորեց «Թեքեյան» մշակութային միության կազմակերպած ցուցադրությունները, որոնք վառ են պահում արվեստը, մշակույթը։

Այնուհետեւ իր խոսքում հավելեց. «Աստվածային օրհնությամբ է օժտված կինը՝ մարդ արարելու, իր միջոցով բարություն ու գեղեցկություն արտադրելու եւ փոխանցելու բոլորին. այսօրվա ցուցահանդեսը ստեղծագործական շնորհի արտացոլանքն է տիկնոջ միջոցով։ Նորօրյա մեր պատմության մեջ մանրանկարչության արվեստում եւ գեղանկարչության ոլորտում կանայք գերազանցում են տղամարդկանց, ինչը շատ ուրախալի է։ Հավատում եմ, որ հեղինակներն արթուն կպահեն իրենց ստեղծագործական շնորհը եւ արվեստի միջոցով կառաջնորդեն գեղեցկության եւ բարության ճանապարհներով»։

Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Իվեթ Թաջարյանն ասաց, որ ներկայացված աշխատանքներում հետաքրքիր պատգամներ կան։ Հաջողություններ ու նոր եռանդ մաղթելով նկարիչ-ստեղծագործողներին՝ նշեց. «Եթե Արմենուհի Սաղդասարյանի աշխատանքները կարծես լույսից դուրս եկած խորհրդանշական կոմպոզիցիաներ  են, երազանքների արտացոլանք, ապա Գոհար Մաճկալյանի մոտ՝ առարկայական, շոշափելի եւ իրականությունը ներկայացնող ստեղծագործություններն են, որոնցում  նա ներդաշնակորեն համադրել է իր եւ հայրենիքի ամուր կապը։ Թանիա Մազեճեանի աշխատանքներում հեղինակի ապրումներն են՝ փնտրտուքներ, մտորումներ եւ ազատություն»։ Զրույցի ընթացքում նկարչուհի Թաինա Մազեճեանը, ով 2014 թ. Բեյրութից տեղափոխվել է Երեւան եւ աշխատում է որպես մենեջեր, ասաց, որ մետաքսի վրա նկարելը մարտահրավեր է։ Ցույց տալով «Անսասան» եւ «Առեղծվածային» նկարները, որոնցում արծիվ ու հովազ էին պատկերված, ասաց, որ դրանք ուժ ու էներգիա են խորհրդանշում։ Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ Գոհար Մաճկալյանը, ով նաեւ ավարտել է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը, հեղինակների անունից շնորհակալություն հայտնեց ցուցադրության կազմակերպման համար եւ վստահեցրեց, որ շարունակելու են ստեղծագործել ու արվեստասեր հանրությանը ներկայացնել մեզանում նոր, բայց արդեն սիրված դեկորատիվ արվեստի այս ուղղությունը՝ մետաքսանկարչությունը։ Նրա գործերը հիմնականում հայ մանրանկարչության շարունակություն են։ Ներկայացված են հայոց նշանավոր վանական համալիրների՝ Աղթամար, Երերույք, Անի, Զվարթնոց եւ այլն, արձանագրություններ, նախշարվեստ։ Ասաց նաեւ, որ արդեն 20 տարի է, ինչ ստեղծագործում է, ունեցել է անհատական ցուցահանդեսներ եւս եւ հիմնականում աշխատում է մետաքսի վրա։ Ցուցադրված նկարների մի մասի տակ ստորագրված էր «Սաղարթ»։ Իսկ «Սաղարթը» գործվածքի վրա բատիկ նկարչության արվեստ է։ Օգտագործվում են ոչ ջրային լուծույթ եւ մետաքսե ներկեր։

Ցուցադրությունը կայացավ երաժշտության ներքո։ Ներկա էին ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը,  արվեստասերներ, նկարիչներ, երաժիշտներ։ 

 Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: Թեքեյան մշակութային կենտրոն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ես եմ ճամբան»

«Ես եմ ճամբան»

Բեմական արվեստի մշակը

Բեմական արվեստի մշակը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist