Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բեմական արվեստի մշակը

Երեք հարյուր դերեր եւ հարյուր ներկայացում

Ապրիլի 8, 2023
Մշակույթ
Բեմական արվեստի մշակը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակների փորձությունների միջով անցած մշակութային յուրաքանչյուր կառույց, հաստատություն կամ օջախ, որ շարունակում է իր առաքելությունը նաեւ մեր օրերում, խոսում է այն նվիրյալների մասին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել դրանց կայացման, կենսունակության, զարգացման ու հետագա ընթացքի համար: Ասել է թե՝ երախտագիտության արժանի դեմքեր են նրանք՝ լուսարար ու լույսի, գեղեցկի ծարավ այդ մարդիկ, որոնցից մեկն էլ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան, ժողովրդական արտիստ Ամո Խարազյանն է, որի անունով կոչվում է հայոց երբեմնի հնօրյա մայրաքաղաք Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը: Պատեհ է առիթը հիշատակելու նրանց՝ թատրոնի ակունքներում եղածների անունները՝ Դանիել Միլիտոնյան, Կոստյա Դարբինյան, Ցոլակ Սողոմոնյան, Լյուսի Թառայան, Ասյա Աքուլյան, Սոս Մարտիրոսյան, այլք, ովքեր ներկայացումներ են տվել թատերասերների համար, «Պատվի համար»-ում Էլիզբարովի դերը մարմնավորելու համար հրավիրել մեծանուն դերասան Հովհաննես Աբելյանին՝ քաղաքի մուտքի մոտ նրան դիմավորելով ժողովրդական ցնծությամբ:

Անուրանալի է վերոնշյալ նվիրյալների ու նրանց հաջորդածների դերն Արտաշատի թատրոնի պահպանման, զարգացման գործում, բայց դրա գոյատեւումն առավելապես պայմանավորված է Ամո Խարազյան թատերական գործչի անձնվեր գործունեությամբ: Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել նշյալ թատրոնն իր անվամբ անվանակոչելու արժանացած արվեստագետը. ծնվել է վրաց մայրաքաղաքում, ավարտել ժամանակին կրթական դարբնոց հանրահայտ Ներսիսյան դպրոցը, վաղ հասակից հրապուրվել թատրոնով: Դեռ անմորուս՝ տասնվեց տարեկանում մեկնել է Մոսկվա եւ հայրական կամքին հակառակ՝ ընդունվել Նեմերովիչ-Դանչենկոյի ֆիլհարմոնիան: Երկու տարվա ուսումնառություն, ծանոթություն գեղարվեստական թատրոնի ապագա ռեժիսոր Գեւորգ Բուրջալյանի հետ, ով ժողովրդական թատրոնի ստեղծման նպատակ ուներ:

1899 թվական. տասնիննամյա Ամո Խարազյանը վերադառնում է Թիֆլիս եւ սկսում ներկայացումներ բեմադրել Ավճալայի բանվորական լսարաններում՝ այս կերպ, փաստորեն, դնելով հայ ժողովրդական թատրոնի հիմքը: Այնուհետեւ թատերախաղեր է ներկայացնում Հավլաբարի լսարանում՝ քաղաքի այն թաղամասում, որտեղ առավելապես հայեր էին ապրում: Հետագայում Ստեփան Շահումյանի խորհրդով ներկայացումներ է բեմադրում նաեւ հայահոծ ու հայակեր Բաքվում: Բայց միայն ներկայացումներ տալը չէր երիտասարդ ու եռանդաշատ գործչի առաքելությունը՝ ստեղծում է բազմաթիվ թատրոններ ու թատերախմբեր. 1909-ին հիմնադրում է «Նոր դրամա» թատրոնը՝ սեւեռվելով ներկայացումների գեղարվեստական կատարելության, նկարչական ու երաժշտական ձեւավորումների խնդիրների վրա: «Նոր դրամա»-ին, սակայն, երկարատեւ գործունեություն չէր վիճակված. 1914-ին անդառնալիորեն իջնում է թատրոնի վարագույրը, դռները՝ փակվում: Խարազյանը տեղափոխվում է Զուբալովի ժողովրդական տան թատերական սեկցիա, ներկայացումներ բեմադրում աշխատավոր թատերասերների համար: Ապա աշխատում է պրոլետկուլտի թատերախմբում:

Հայաստանում քաղաքացիական կռվի տարիներին բեմարվեստին նվիրված թիֆլիսահայ ռեժիսորը ղեկավարում է հայաստանյան հեղափոխական թատրոնը, 1921-ին կազմակերպում Երեւանի Գավգործկոմի, 1922-ին՝ ՀԽՍՀ Քաղլուսվարի, 1925-ին՝ «Ազատ կոլեկտիվ» շրջիկ թատերախմբերը Ղարաքիլիսայում՝ այժմյան Վանաձորում, ելույթներով շրջագայում հանրապետության ողջ տարածքով մեկ: Այս թատերախումբը 1926-ին կոչվելու էր Գյուղշրջիկ թատրոն, 1928-ին վերանվանվելու Պետական շրջիկ թատրոն, 1933-ից՝ Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն:

1949-ից իր կոչմանը հավատարիմ արվեստագետը գործունեությունը շարունակել է հայոց սուրբ քաղաքի՝ Էջմիածնի թատրոնում, որը գործել է ընդամենը երեք տարի: Իր ղեկավարած տարբեր թատրոններում Ամո Խարազյանը բեմադրել է ավելի քան 100 ներկայացում՝ «Հացի խնդիր», «Թշնամիներ», «Գայլեր եւ ոչխարներ», «Ավազակներ», «Խաթաբալա», «Էսթեր՝ դուստր Իսրայելի», «Ուրիել Ակուստա», «Սամվել», «Ոճրագործի ընտանիքը», «Երվանդ Բ»: Այս ցանկը կարելի է երկար ու երկար շարունակել… Դերասան Խարազյանը մարմնավորել է շուրջ 300 դեր՝ Սամվել, Էլիզբարով, Լաերտ, Զամբախով, Կորրադո, Արշակ, Բանաստեղծ, Յազոն՝ հանրահայտ պիեսների գլխավոր հերոսների կերպարներ, որոնց մարմնավորելը սակավաթիվ ընտրյալների է բախտ վիճակվում…

Անուրանալի, անկորնչելի է Ամո Խարազյանի ծանրակշիռ վաստակը հայ թատերական արվեստում: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ 1955-ից նրա անունով է կոչվում վաղնջական ժամանակներում «Բաքոսուհիներ» ներկայացրած քաղաքի թատրոնը, մշակութային օջախ, որը ջերմանում է նաեւ մեծերի շնչառությամբ…

Թեգեր: Ամո Խարազյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Բլեզ Պասկալ. Բնական անգիտությունից՝ ուսյալ անգիտություն

Բլեզ Պասկալ. Բնական անգիտությունից՝ ուսյալ անգիտություն

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist