Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երբ ճարտարապետը նաեւ նկարիչ է

Նա երազում էր եկեղեցի կառուցել հայոց բնօրրան Վանում

Ապրիլի 18, 2023
Մշակույթ
Երբ ճարտարապետը նաեւ նկարիչ է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
606
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Լավ ճարտարապետը պետք է նաեւ լավ նկարի, բայց չի նշանակում, որ լավ նկարիչը կարող է դառնալ լավ ճարտարապետ: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի ամենալավ ճարտարապետը պետք է Մարտիրոս Սարյանը լիներ: Ալեքսանդր Թամանյանը շատ լավ էր նկարում, դրա համար էլ նրա ստեղծագործություններում արիստոկրատիկ երանգ կա, նրբագեղություն եւ մեծ հումանիզմ:

…Իմ խորին համոզմամբ, եթե ճարտարապետությունը ձգտում է կատարել իր հասարակական առաքելությունը, ապա այն պետք է ստեղծվի որպես գեղարվեստական կերպար, որպես արվեստի գործ, քանի որ մնացած ամեն ինչ փոփոխական է, նույնիսկ գործառույթը: Շրջակա միջավայրը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, եւ միակ անփոփոխ չափանիշը մնում է գեղագիտական կատարելությունը: Իհարկե, ճարտարապետությունը՝ իր գործառութային նշանակությամբ, պետք է համապատասխանի որոշակի պահանջներին, բայց ամեն ինչից բարձրը գաղափարն է: Պանթեոնը կամ իտալական Վերածննդի պալացոն, կամ հայկական միջնադարյան եկեղեցին, այս բոլորը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներ են…»:

Ջիմ ԹՈՐՈՍՅԱՆ

Հանճարեղ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հայոց արեւային մայրաքաղաքի համապատկերում բարձրաճաշակ արվեստագետի անխամրելի իր ձեռագիրն է թողել արվեստում գեղագիտական կատարելությունը որպես բարձրագույն չափանիշ դավանած ու այդ սկզբունքով «քարը քարին դրած» Ջիմ Թորոսյանը՝ մեկը այն եզակիներից, որին նույնպես պարտական են Երեւանն ու երեւանցին, մենք՝ բոլորս, ում համար թանկ է հայոց հնօրյա ոստանը, հային հպարտություն ներշնչող նրա կառույց-կոթողներից շատերը: Բարեբախտություն էր, որ հենց նա էր Երեւանի գլխավոր ճարտարապետը 1971-1981 թթ., նա, որ կոչված էր վերակենդանացնելու թամանյանական մոռացված նախագիծը՝ քաղաքի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներն իրար շաղկապող «Կասկադը»՝ ծաղկանոցներով, աստիճաններով, շարժասանդուխքներով, ցուցասրահներով, ցուցադրաբակերով, շատրվաններով ու բացօթյա պարտեզների ցանցով: Այսօր հրաշք այս համալիրը մայրաքաղաքի ամենականչող ու հրապուրիչ վայրերից մեկն է՝ լի նաեւ օտարերկրյա այցելուներով:  «Կասկադի նախագծի վրա աշխատելիս ես ու գործընկերներս բազմաթիվ էսքիզներ ենք արել, փորձելով պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ համալիրը: Քանի որ բաց երկնքի տակ էր՝ անհրաժեշտ էր, որ ներդաշնակ լինի բնության հետ,- տասնամյակներ անց այսպես էր վերհիշելու շքեղ այդ կառույցի նախագծային աշխատանքները տաղանդավոր արվեստագետը:- Շատ էինք ցանկանում, որ համալիրը արվեստների սինթեզ լինի՝ իր մեջ պարունակելով եւ ճարտարապետություն, եւ գեղանկարչություն, եւ երաժշտություն: Երբ իմ լավ ընկեր, շվեյցարացի ճարտարապետ Յուստուս Դահինդենը ժամանել էր Երեւան, Կասկադը տեսնելուց հետո հարցրեց, թե ինչպես եմ ես այն անվանում: Ես պատասխանեցի այնպես, ինչպես նշված էր գլխավոր հատակագծում՝ «Հանգստի գոտի»: Նա էլ ինձ ասաց. «Այն այդպես մի անվանիր, պարզապես ասա, որ Կասկադը երկնքի, բնության, ջրի եւ ծաղիկների միասնություն է…»:

Տաղանդավոր ճարտարապետի նախագծով է ստեղծվել Օշականի Հայոց գրերի հուշարձանը, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանի եւ Արա Շիրազի համագործակցությամբ՝ Միքայել Նալբանդյանի, Պարույր Սեւակի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Եղիշե Չարենցի, Վիկտոր Համբարձումյանի արձանները: Նրա ձեռագրով են կերտվել Սեւակի, Մատիրոս Սարյանի տապանաքարերը, Վիլյամ Սարոյանի մահարձանը՝ Կոմիտասի անվան պանթեոնում: Ջիմ Թորոսյանն է հեղինակել Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» հոյակերտ կայարանը՝ վերգետնյա եւ ստորգետնյա կառույցների համալիրով: Աշխատանք, որն արժանանալու էր Հայաստանի պետական մրցանակի: Ժամանակակից արվեստի թանգարանը, Երեւանի քաղաքապետարանի նախկին եւ այժմյան շենքը՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանով, Սպիտակի կենտրոնական հրապարակը, աչքի ընկնող հասարակական ու առողջապահական հայտնի տարբեր կառույցներ:

Ճարտարապետի ստեղծագործությունների մեջ առանցքային տեղ ունեն նաեւ եկեղեցապատկան կառույցները: Նրա նախագծերով են կառուցվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող սուրբ Վարդան Մամիկոնյանի եւ սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող մատուռ-մկրտարանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հարեւանությամբ գործող սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, ճեմարանի նորակառույց հանդիսությունների սրահը, Մայր Աթոռի բացօթյա մուտք-խորանը:

Ջիմ Թորոսյանը վարպետ էր ոչ միայն ճարտարապետական նախագծային գործունեության մեջ, այլ նաեւ նկարչության ասպարեզում, ինչի մասին են վկայում նրա ձեռամբ կատարված ութ տասնյակից ավելի աշխատանքները: Ջրանկարների եւ գրաֆիկական գործերի հիմնական թեման Իտալիայի եւ Իսպանիայի քաղաքային ճարտարապետությունն է եղել: Տասնյակ նկարներ պատկերում են Հռոմը, Վենետիկը, Ֆլորենցիան, Ասսիզին… Փաստորեն, նկարչությունը նրա համար յուրահատուկ ճանապարհ էր դեպի ճարտարապետություն: Աստվածաշնորհ արվեստագետի նկարչական տաղանդի վկայություններից են նաեւ բեմական ձեւավորումները Երեւանի մայր եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոններում, մայրաքաղաքի 2750-ամյակին նվիրված տոնակատարությունների դրոշակները: Ուստի, հենց այնպես չէր երախտավորի այն խոսքը, թե՝ «ճարտարապետը նաեւ նկարիչ պետք է լինի…»:

Ջիմ Թորոսյանը հայտնի էր նաեւ մասնագետների միջազգային շրջանում. նրա ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բրյուսելում, Սոֆիայում, Վենետիկում, այլուր: Իսկ ինքը ունեցել է մի վերջին նվիրական ցանկություն, որի մասին միայն մի քանի մտերիմ մարդիկ են եղել տեղյակ՝ եկեղեցի կառուցել հայոց Վան քաղաքում: Գաղափար, որ ջերմորեն է ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսը եւ խրախուսել մտահղացումը… Դժբախտաբար, ճարտարապետի նվիրական այդ իղձը չէր կատարվելու…

Թեգեր: ճարտարապետՋիմ ԹՈՐՈՍՅԱՆ
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ազգերի լիգայից մինչեւ ՄԱԿ

Ազգերի լիգայից մինչեւ ՄԱԿ

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist