Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 16, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Էտյուդ

Ապրիլի 19, 2023
Մշակույթ
Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…
37
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ գարնան ուրախ օրը զրնգա,

Երկնքից բողբոջ ու ծաղիկ ցողվի,

Մի տեղ խենթ գինու վայելք կցնծա,

Մի տեղ աղքատն իր հացը կգտնի…

Գարունն իրավամբ կյանքի զարթոնքն է ավետում եւ բնության վերածննդի խորհրդանիշ է: Տարվա այս հրաշալի եղանակը մի նոր ու լուսե կյանք է՝ իր բազմախորհուրդ իմաստնությամբ ու խորհրդավոր գեղեցկությամբ: Կանաչով ու ծաղկունքով, մեզ շրջապատող աշխարհի կենդանությամբ, իր ցողաթաթախ առավոտներով ու մթնշաղի բազմերանգ գունառատությամբ:

Եվ այս ամենով հանդերձ՝ գարունն առաջին հերթին հույսի ու լույսի ավետաբեր է, իր գալով նոր հույսեր ու սերեր է արթնացնում մեր մեջ: Անկախ առօրյա եւ այլ դժվարություններից՝ նոր կյանքով ու կենսատու ավիշով ենք լցվում, նոր ուժ ու եռանդ ստանում: Իսկ ամենակարեւորը՝ արարման տենչով ու բերկրությամբ հաստատուն քայլ անում առաջ…Այս ամեն հուսավառությունն ու լավատեսությունն այսօր առավել եւս, ինչ խոսք, շատ կարեւոր են մեր ժողովրդի, մեր հայրենի երկրի համար: Ի վերջո, ամեն դժվարություն, ցանկացած մեծ ու փոքր փորձություն կարելի է հաղթահարել ամուր կամքով ու վճռականությամբ, նվիրյալ սիրով ու անսասան հավատով:

Գարունը, ի վերջո, մեր սերն է աշխարհի ու կյանքի հանդեպ, մեր քնքուշ սիրահարությունը՝ շրջապատող աշխարհի աննման գեղեցկությանը, մեր զգացմունքների լիառատ պոռթկման բարեպատեհ պահն ու հնարավորությունը: Ապրենք գարնան թարմության լուսավոր շողերով ու նրա սիրառատ խենթությամբ…

Գարնան խենթություն

Լուսե ցողը ծաղկին թիկնել,

Շիկնել է վառ, տաք գույներից,

Ցողն է ծաղկի բույրով շենշում,

Ծաղիկն էլ ջերմ` նազով պարում:

Քամին ծառին հույսով փարվում,

Շշնջալով սեր խոստանում,

Կարոտս իր լալկան դողով

Գարնան նազով լուռ խենթանում:

Աստղերից ցող է կաթում,

Իջնում շոյանքով ծաղկին,

Տերեւի սիրտն է դողում,

Սիրով փարված աշխարհին:

Գարուն է,

Գարուն,

Գարուն…

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակագիր

Թեգեր: Գրիգոր Ծատուրյան
Կիսվել15Tweet9Կիսվել2
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Լուսանկարների աննախադեպ ցուցադրություն

Լուսանկարների աննախադեպ ցուցադրություն

Վրձնարվեստի պատարագիչը

Վրձնարվեստի պատարագիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist