Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Լուսանկարների աննախադեպ ցուցադրություն

Ապրիլի 19, 2023
Մշակույթ
Լուսանկարների աննախադեպ ցուցադրություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
291
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հուշարձաններն օգնում են, որ ազգն իր հիշողության տերը լինի: Ես՝ իբրեւ հայ մարդ, պարտականության զգացում ունեմ, որով էլ հենց առաջնորդվում եմ…»:

Սամվել Կարապետյան

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր։

Արցախի հայկական արմատների մասին կարելի է երկար չխոսել, ապացույցները բազում են պատմամշակութային կոթողների տեսքով։ Դրանցից բազում ամրոցներ գոյատեւել են 3-5 եւ ավելի հազար տարիներ առաջ, իսկ քրիստոնեական վանքերի պատմությունն սկսվում է դեռեւս 4-րդ դարից։ Ապրիլի 17-ին «Թեքեյան կենտրոնում» տեղի ունեցավ լուսանկարների աննախադեպ ցուցադրություն, որում Արցախի Հանրապետության 2020 թ. օկուպացված տարածքների մշակութային կոթողներն են` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր ու տապանաքարեր, կամուրջներ, ամրոցներ…  Սրանք Արցախի բոլոր շրջաններում են՝ Քաշաթաղում, Քարվաճառում, Հադրութում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում։ Լուսանկարների հեղինակը լրագրող, լուսանկարիչ, արցախյան պատերազմների մասնակից, Քաշաթաղի «Մերան» շրջանային թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն է՝ հայրս։ Ցուցադրության ընթացքում որոշեցինք հաշվել, թե լուսանկարված մոտ 80 հուշարձաններից քանիսն են այժմ մերը, եւ արդյունքում ստացանք 5 թիվը՝ Գանձասար, Ամարաս, Կաչաղակաբերդ, երկուհազարամյա Տնջրին եւ Ասկերանի Մայրաբերդը։

Ցուցահանդեսը սկսվեց «Թեքեյան կենտրոնի» տնօրեն Արմեն Ծուլիկյանի բացման խոսքով։ Նա շատ կարեւորեց այս ցուցադրությունը՝ նշելով, որ հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։ «Հեղինակը, երկար տարիներ բնակվելով Քաշաթաղի շրջանում, մեծ աշխատանք է կատարել՝ լուսանկարելով մեր մշակութային արժեքները»,-ասաց Ա. Ծուլիկյանը՝ հավելելով, որ Զ. Ըռքոյանը չի սահմանափակվել միայն Քաշաթաղի շրջանով, եւ այժմ մենք ականատեսն ենք Արցախի բոլոր շրջաններում առկա պատմական հուշարձանների լուսանկարների։ Պատմական հուշարձաններ, որոնք ունեն հազարամյակների պատմություն եւ կրում են միայն հայի հետքը։ Պետք է նշել՝ «Թեքեյան կենտրոնը» եւ «Թեքեյան մշակութային միությունը» տարիներ շարունակ աջակցել են Բերձորում գործող թիվ 1 միջնակարգ դպրոցին, որը կրում էր Վահան Թեքեյանի անունը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ արդեն գերության մեջ է Քաշաթաղի ողջ շրջանը, թեքեյանականները դարձյալ իրենց աջակցությունն են բերում քաշաթաղցիներին։ Այս անգամ «Թեքեյան կենտրոնի» տնօրեն Ա. Ծուլիկյանի  եւ լուսանկարների հեղինակի համատեղ նախաձեռնությամբ կայացավ ցուցահանդեսը։ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տնօրեն հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն օրհնանքի խոսքով դիմեց ներկաներին՝ հավատով նշելով, որ վերստին տեր ենք դառնալու մեր կորսված հայրենիքին, լուսանկարներում ցուցադրված մշակութային կոթողներին. «Մենք բոլորս այս ժառանգության կրողն ենք ու առաջամարտիկները։ Եվ մենք միասին՝ թե հոգեւորական, թե աշխարհական, պետք է փորձենք մեր ժողովրդին դուրս բերել այս իրավիճակից։ Ես հավատում եմ, որովհետեւ մեր Տերը՝ Հիսուսը, հաղթել է, եւ մենք նույնպես հաղթելու ենք։ Բոլորիս մաղթում եմ հաղթանակներ, մաղթում եմ ուժ ու կարողություն հանուն հայոց պետականության ամրապնդման եւ հանուն մեր հավատքի ամրապնդման։ Առանց հավատքի, առանց Աստվածային լույսի դժվար է ապրել։ Պիտի ապրենք ու պիտի ապրեցնենք ու խոսենք երջանկության ու կյանքի մասին»։

Լուսանկարների հեղինակը հուզմունքով ներկայացրեց աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով «Թեքեյան կենտրոնին»` աջակցության համար, եւ բոլոր ներկաներին։ Նշեց՝ 1990-ականներին Արցախն ու հայոց մնացած տարածքներն ազատագրած անմահ հերոսների եւ հետագա տարիներին նահատակվածների, առավելապես 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհվածների հոգիները մշտապես անհանգիստ են մնալու, քանի դեռ գերության մեջ է մնալու մեր հայրենիքը։ Այդ սուրբ հոգիները պահանջատեր են։ Ցուցահանդեսին ներկա էին «Թեքեյան մշակութային միության» գրասենյակի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, հնագետներ, պատմաբաններ, լրագրողներ, այլք։ Ներկաներից պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ով Քաշաթաղի շրջանի հիմնադիր ղեկավարն է եւ տարածքի լավ գիտակ, Զ. Ըռքոյանի հետ, սկսած 1996-ից, շատ պատմական հուշարձաններ է  ուսումնասիրել։ Շնորհավորեց հեղինակին՝ կարեւորելով կատարած աշխատանքը։ Հնագետ գիտնական Համլետ Պետրոսյանը նույնպես բարձր գնահատեց ցուցադրությունը։ Արեւելագետ Գուրգեն Մելիքյանը՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» տնօրենը, ով երկար տարիներ աջակցել է Արցախի նորաստեղծ Քաշաթաղի շրջանին, լավ ծանոթ է շատ հուշարձանների։ Հիշեց, թե Ծիծեռնավանքում քանի անգամ է մասնակից եղել հոգեւոր արարողությունների։ Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, ով նույնպես լավ ծանոթ է Արցախի պատմությանը, մշակութային շատ կոթողների, շնորհավորեց հեղինակին։ Գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ով տարիներ առաջ գրողների հետ այցելեց Քաշաթաղի շրջան եւ հորս ուղեկցությամբ շրջեց հնավայրերում, տպագրեց «Քաշաթաղ» ալմանախի առաջին եւ միակ հատորը, նույնպես ներկա էր ցուցադրությանը։ Հիշեցինք այդ օրերը. ես, դեռ աղջնակ, նրանց հետ էի։ Ա. Ափինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հնադարյան Արցախ»` ուսանողիս, այժմ ընկերոջս` Զոհրաբ Ըռքոյանի կյանքի գործը…»։

Ներկա էին նաեւ քաշաթաղցիներ, հադրութցիներ, որոնց համար հերթական առիթն էր հանդիպելու, հիշելու հին օրերը, մտովի ճանապարհորդելու հարազատ վայրերով։ Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Մաթեւոսյանն ասաց. «Շնորհավորում եմ, Զոհրաբ ջան, միտքդ ու ձեռքդ անսպառ ուժ ունենան, նորանոր հաջողություններ…»։ «Դիզակ ԱՐՏ» ՄԵԿ-ի անձնակազմը նույնպես այցելեց ցուցահանդես, եւ հեղինակի հետ լուսանկարվեցին Հադրութի հուշարձանները ներկայացնող կոմպոզիցիայի մոտ։ Հնագետ Արտակ Գնունին եւ կինը՝ Էջմիածնի քաղաքային թանգարանի տնօրեն Անժելա Թադեւոսյան-Գնունին, ովքեր նույնպես մեծ աշխատանք են իրականացրել Քաշաթաղի շրջանի հնավայրերն ուսումնասիրելու, պեղումների աշխատանքում, հիշում էին այդ երանելի օրերը։ Իր ֆեյսբուքյան էջում Անժելան գրել է. «Հրաշալի ցուցադրություն էր, Զորիկ ջան։ Կեցցես, դու հզոր գործ ես անում… Հպարտանում ենք քեզանով…»։ Միջոցառման ընթացքում, որպես յուրահատուկ նվեր, անակնկալ ելույթ ունեցավ «Բեկոր» ազգագրական պարի խումբը՝ Հարություն Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Խմբի ելույթի ընթացքում միացան նաեւ ներկաներից մի խումբ երիտասարդներ։ Իր հեղինակային ու ոգեւորիչ երգով ներկաներին ողջունեց երգիչ Արսեն Համբարյանը։ Արցախի հայկական ժառանգության մասին խոսելը, պատմելը, ցուցադրելը այժմ շատ կարեւոր են։ Ցավոք, վերոնշյալ հուշարձանները խիստ վտանգված են, որոշները՝ արդեն ավերված։ Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են եւս մեկ անգամ բարձրաձայնելու այս խնդրի մասին, իրազեկելու միջազգային կառույցներին, որոնք ունեն հնարավորություն՝ զսպելու մեր հարեւաններին, որ մոլեռանդորեն վերացնում է հայկական ամեն ինչը։ Քիչ կարեւոր չէ այս ամենը ներկայացնել նաեւ մեր հայրենակիցներին, որոնց, ցավոք, շատ քիչ հատվածն է պատկերացնում Արցախում հայկական ժառանգության ծավալների մասին։ Ի վերջո, ինչ-որ բան սիրելու համար պետք է առաջին հերթին ճանաչել այն։

Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: Զոհրաբ ԸռքոյանՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Վրձնարվեստի պատարագիչը

Վրձնարվեստի պատարագիչը

Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

Արցախի հարցն ընկալվում է որպես աքսիոմա, բայց դիտարկվում որպես թեորեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist