Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Վրձնարվեստի պատարագիչը

Ապրիլի 19, 2023
Մշակույթ
Վրձնարվեստի պատարագիչը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
211
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Անցյալում ես մոնումենտալ գործեր չեմ ստեղծել, բայց չեմ թաքցնում՝ պաննոն, որմնանկարը, խճանկարը, գոբելենը միշտ հրապուրել են ինձ: Մեծ հարթությունները ոգեշնչում են, դրանց վրա կարելի է ծավալվել, ասելիքդ մինչեւ վերջ արտահայտել: Երբ ինձ առաջարկեցին ստեղծել երկու մեծ գոբելեն՝ նվիրված հայոց գրերին եւ Վարդանանց պատերազմին, ես ինձ երջանիկ զգացի: Ընդհանրապես, ինձ միշտ գրավել են պատմության խոշոր, գագաթնակետային անցքերը: Եվ ահա հայ ժողովրդի պատմության հինգերորդ դարի երկու վճռորոշ իրադարձությունները, որոնք լեգենդ են դարձել մեզ համար: Հայկական գրերի ստեղծումը եղավ մեր մշակույթի անկյունաքարը: Հայկական տառերի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք 1600-ամյա սեփական գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունն ու մշակույթը: Հայ գրերի ստեղծման արարչագործությունը աշխատանքի եւ մարդկային կամքի արտահայտություն է: Ահա այն գաղափարը, որ ես ջանացել եմ հաղորդել «Հայոց այբուբենը» գոբելենի համար արված ստվարաթղթում…»:

Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ

1981 թ. հունիսին Երեւանի նկարչի տանը բացված ցուցահանդեսը, հիրավի, անսովոր էր. ընդամենը երկու աշխատանք՝ «Հայոց այբուբենն» ու «Վարդանանքը»: Երկու, բայց ցնցող աշխատանք, որոնց հեղինակն արարչական շնորհով օժտված Գրիգոր Խանջյանն էր: Ցուցահանդեսից ընդամենը մի քանի տարի անց այդ ստեղծագործությունները՝ ճշգրիտ կրկնությամբ մետաքսաթել գոբելենների վերածված, հայրենիք վերադարձան Ֆրանսիայից, երկիր, որտեղ ձեռքով գործված գոբելենը՝ գորգ-նկարը, սկսել է արտադրվել 18-րդ դարից: Հետո երջանկահիշատակ Վեհափառ Վազգեն Ա-ի պատվերով ստեղծված այդ գանձը զարդարելու էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանը, որտեղ հյուրընկալվում են հայոց հոգեւոր առաջնորդների մեծապատիվ հյուրերը եւ նրանց հետ «անմահանում» «Վարդանանքի» համապատկերում:

Հանճարեղ է նկարչի այս արարումը, ասելիքը՝ խորն ու ընդգրկուն. Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի, Ղեւոնդ երեցի, սպառազեն հայ զինվորի կողքին մարտնչում են նաեւ բոլոր ժամանակների հայ մեծերը, քանի որ Ավարայրը ոչ միայն զենքի, այլեւ ոգու եւ մտքի հերոսամարտ էր, մեր ինքնության պահպանման ու գոյատեւումի հերոսամարտ: Ինչպես գեղանկարիչն է վերհիշել, նախապես երբ Վեհափառը ցույց է տվել վեհարանի հսկայական պատը եւ ասել, որ այդտեղ լինելու է «Վարդանանքի» գոբելենը՝ նման առաջարկն իրեն անակնկալի է բերել, «վախեցրել», բայցեւ երջանիկ է զգացել կաթողիկոսի այդ որոշման համար… Ի դեպ, Վազգեն Ա-ի պատվերով են ստեղծվել նաեւ թեմատիկ մյուս գորգանկարները՝ «Իջման տեսիլք», «Հայոց այբուբենը», «Վերածնված Հայաստան» մեծամասշտաբ եւ բազմաֆիգուր ստեղծագործությունները: Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը: Երկրորդում հայոց այբուբեն թեմայով պատկերում է  Սուրբ Մեսրոպ Մաշտոցին՝ հայոց տառերի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով: Իսկ «Վարդանանքը» բազմաֆիգուր առավել բարդ հորինվածք է, որը կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի խորհուրդը՝ «Մահ ո՛չ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն…»: Ընդլայնելով հայ կերպարվեստի կիրառման շրջանակները՝ նա մուտք է գործել արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են գորգանկարչության արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը: Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումներն առանձին տեղ են գրավում վրձնի վարպետի ստեղծագործության մեջ: Այդ շարքին են պատկանում Սուրբ Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի եւ Փիթսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի եւ նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործեր: Անվանի արվեստագետը գործուն մասնակցություն է ունեցել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկումներին ու դրանց իրականացման գործընթացներին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման եւ Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձեւավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր», «Արարատ», «Եկայք՝ շինեսցուք» եւ այլ գրքերի համար: Նրա վրձնով է արված Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր սքանչելի պատկերը: Նմանատիպ գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի եւ այլ եկեղեցիների համար:

Գրիգոր Խանջյանն առաջնակարգ նկարիչ է հայկական գրաֆիկայի ասպարեզում: Դեռեւս գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող՝ նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը, «Լոռեցի Սաքոն»: Հայ նկարիչներից նա է առաջինը պատկերազարդել եւ ձեւավորել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», ապա նաեւ Գեւորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին»-ը, «Սասունցիների պարը», Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, մեծարժեք այլ հրատարակություններ:

Ծանրակշիռ ու անկորնչելի է Գրիգոր Խանջյանի վաստակը հայ գեղանկարչական արվեստի խտաբնակ անդաստանում, նրա վրձնային ձեռագիրը՝ անհամեմատելի,  անշփոթելի: Եվ բնավ պատահական չեն նրա ստացած պետական բարձրագույն պարգեւներն ու մրցանակները, ժողովրդական նկարչի կոչումը: Նա այն եզակիներից է, ով գերազանցել է իր տաղանդաշատ ուսուցիչներին…

Թեգեր: Գրիգոր ԽԱՆՋՅԱՆնկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

Արցախի հարցն ընկալվում է որպես աքսիոմա, բայց դիտարկվում որպես թեորեմ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist