Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Կեցցես, դու կարգին գուսան ես…»

Ապրիլի 20, 2023
Մշակույթ
«Կեցցես, դու կարգին գուսան ես…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ասեմ, որ ես նոտա չգիտեմ, երաժշտական ոչ մի կրթություն չունեմ, երաժշտական ոչ մի գործիք նվագել չգիտեմ: Շինարար-ինժեներ եմ եղել, երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց այդպես էլ չդարձա շինարար: Աշխատել եմ մաքսային դաշտում, բայց մաքսավոր էլ չդարձա… Ես գտա իմ աշխարհը՝ երգի աշխարհը… Ինչպես եմ գրում իմ երգե՞րը՝ մտքո՛վ: Շատ եմ տանջվում, բայց ոչ մեկին չեմ խնդրում նոտաներով գրել. երգում եմ, ձայնագրում եւ կյանքի կոչում…»:

Գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆ

Զարմանալի իրողություն՝ աշուղները, գուսանները սովորաբար իրենց երգը «մարդամեջ են հանում» սեփական նվագարանից անբաժան ու այն միշտ ձեռքներին՝ կատարելապես տիրապետում են իրենց սազին, թառին, քամանչային կամ երաժշտական որեւէ այլ գործիքի: Իսկ ահա մեր ժամանակների հանրահայտ ու լավագույն գուսաններից մեկը ոչ նման գործիք ունի, ոչ էլ երաժշտական գոնե տարրական կրթություն, մինչդեռ նրա երգերը շուրթից շուրթ թեւածում են ոչ միայն հայրենիքում, այլեւ երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք, որտեղ դառը ճակատագրի բերումով հանգրվանել եւ սերունդներ են տվել հայրենաբաղձ մեր հայրենակիցները: Եվ երգում են բոլորը՝ մանուկ թե դպրոցական, երիտասարդ թե հասակն առած մարդիկ: Երգում են առանձին կամ խմբովի, պատեհ առիթներով, թե անառիթ: Իսկ ո՞րն է Գուսան Հայկազունի երգերի նման տարածվածության, հոգեհարազատության եւ սիրված լինելու գաղտնիքը: Ըստ իս՝ դա առաջնահերթորեն պայմանավորված է գուսանի երգարվեստում մշտապես տրոփուն ազգային անընկճելի, ոգեշնչող ու առողջ ոգով, պաշտամունքի հասնող հայրենասիրությամբ ու հայերգությամբ: Զորեղ մի ջիղ, որը չի թուլանում հարափոփոխ հասարակարգերի ու անողորմ ժամանակների հոլովույթում…

Արտաշատում է ծնվել սիրված գուսանը՝ Գագիկ Նազարյան ազգանունով: Արմատները Պարսկահայքի Խոյ գավառի Բայանդուզ գյուղից են: Հորը կորցրել է վաղ հասակում, որից որպես մասունք մնացած որսորդական հրացանն իրեն ուղեկցելու էր ողջ կյանքում: Հայկազուն անունն ընտրել է արյան կանչի թելադրանքով՝ Հայկ Նահապետի ժառանգն է ու Վահագնապաշտ: 1988-ին, երբ Հայաստանով մեկ պոռթկաց ու տարծվեց Արցախյան հուժկու շարժումը, գուսանն առաջիններից էր, որ անդամագրվեց ծննդավայրի երկրապահ ջոկատին՝ հրամանատարությամբ Լաերտ Սաղաթելյանի: «Այդ տարիներին թրծվեցինք հոգով ու կամքով: Շատերը մնացին տաքուկ անկյուններում, իրենց կանանց «փեշերի տակ», փափուկ աթոռներին նստած՝ հեռուստացույցով դիտեցին ու լսեցին լուրերը կռվի դաշտից, իսկ լավագույն տղաներն իրենց կյանքով պահեցին մեր սահմանները…»,- զրույցներից մեկում վերհիշում է գուսանը: Իսկ ինքը մասնակցեց Երասխավանի մարտական գործողություններին, ապա եղավ Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում: Հայ երգի համար բարեբախտություն էր, որ ջոկատի խելամիտ ու հեռատես հրամանատարը հերթական անգամ Գետաշեն մեկնելու պատրաստ ուղղաթիռից իջեցրեց Հայկազունին՝ հորդորելով մնալ եւ երգ գրել նաեւ Գետաշենի մասին: Իհարկե, գրվեց ու արագությամբ համաժողովրդական ընդունելության արժանացավ այդ երգը: Մարդիկ երգում էին՝ համոզված, որ «Գետաշենը» հին հայկական երգ է, որը երգել են իրենց պապերն ու նրանցից էլ առաջ: Իսկ մինչ հնչեղ այս ստեղծագործության հայտնությունը, շարժման օրերին ամենօրյա բազմահազարանոց խռովահույզ հանրահավաքների ժամանակ անընդմեջ հնչում էր եւս մի երգ՝ «Հայեր, միացեք»-ը՝ որպես համազգային բռունցքումի շեփորականչ, որպես պայքարի ելածներին գոտեպնդող շունչ ու ոգի: Եվ կրկին մարդիկ չգիտեին, թե ով է սիրտ ու հոգի փոթորկող-խանդավառող այդ հզոր երգի հեղինակը: Այդպես քիչ է պատահում՝ ազգահավաքի կանչող «դրոշակակիր» երգն ստեղծողի անունը տակավին անծանոթ էր իրեն ծնած ժողովրդին…

Անցնելու էին հաղթական պատերազմի տարիները: Հայկազունը, ով արդեն տասնյակ ու տասնյակ սքանչելի երգերի հեղինակ էր՝ «Հպարտ գնացեք», «Մուսա լեռ», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Մաղավուզի Կարոյի երգը», «Պարիր, արցախցի», «Մոնթե Մելքոնյան», «Շահեն Մեղրյան» հայրենաշունչ եւ այլ հոգեպարար ստեղծագործություններ, արտաշատյան «Հայեր, միացեք» խմբից հետո ստեղծում է «Հայկազուններ» երգի համույթը, ելույթներով հանդես գալիս հանրապետության տարբեր մարզերում, մայրաքաղաքային համերգասրահներում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում: Թե ինչպես էին ընդունում գուսանին ու նրա ղեկավարած երգչախումբը մանավանդ սփյուռքում՝ դրանցից մեկի մասին է Հայկազունի խոսքը. «Հալեպում էինք, երբ Սիրիայում արդեն ցնցումներ էին սկսվել, ճանապարհները վտանգավոր էին: Տասնհինգ օր համերգ էինք տվել, ծրագրված էր հանդես գալ նաեւ Կամիշլիում եւ Դամասկոսում, բայց վտանգ կար, եւ չգնացինք այդ քաղաքները: Պիտի հանգստանայինք, զբոսնեինք քաղաքում եւ վերադառնայինք Հայաստան: «Համազգայինի» ղեկավար ընկեր Արտոն ասաց. «Լավ կլինի, որ դահլիճում հավաքվեն բոլոր դպրոցներից, ու մի լավ համերգ եւս տանք» (մենք մինչեւ այդ հայկական բոլոր դպրոցներում եղել էինք): Այդպես էլ արեցինք. դա իսկապես արտառոց, հիշարժան դեպք էր, որովհետեւ երգում էին շուրջ 100 հոգի, եւ մեր խումբը բարձրախոսները զիջեց երեխաներին, որոնք խմբերով բեմ ելան… Բառերով դժվարանում եմ նկարագրել այդ ցնծությունը, հայկական այդ ոգին, որը պատել էր բոլորին…»:

Գուսան Հայկազունի երգացանկում հարյուրից ավելի երգեր են, որոնցից շատերը ծնվել են Արցախյան առաջին պատերազմի օրերին՝ խրամատներում ու մարտական դիրքերում: Այդ երգերով ոգեշնչված հայ քաջազունները նետվել են ի մարտ: Երգել են այդ երգերն ու մարտնչել: Դրանք «կռված» երգեր են, որ շարունակում են հնչել հայ զինվորի շուրթերից որպես քայլերգեր: Եվ դեռ երկար պիտի հնչեն, ինչպես «Հայեր, միացեք»-ը, որն այսօր նույնքան ժամանակահունչ է, որքան Արցախյան համազգային շարժման օրերին ու պատերազմական տարիներին:

Ի դեպ, այս երգին առնչվող գեղեցիկ մի հանդիպման մասին պատեհ առիթներով հաճախ է հիշում վաստակաշատ գուսանը. «Կարծեմ 1989-ին էր, երբ կամավորական ընկերներիս հետ Գորիսի զբոսայգիներից մեկում պատահաբար հանդիպեցինք գուսան Աշոտին: Նա ինձ չէր ճանաչում: Երբ ներկայացա՝ ասելով, որ ես եմ «Հայեր, միացեք»-ի հեղինակը՝ ժպիտը փայլեց դեմքին. «Կեցցես, դու կարգին գուսան ես», ասաց անթաքույց ուրախությամբ: Սյունյաց մեծանուն երգչի նման գնահատականը ոգեւորիչ էր ու պարտավորեցնող…»:

Այսօր Գուսան Հայկազունի ծննդյան օրն է, ծնունդ, որ օրհնյալ էր լինելու եւ ինքը՝ սիրված, ինչպես իր հոգեզավակ-երգերը՝ շուրթից շուրթ անցնող, հոգեմոտ ու հարազատ… Շնորհավորենք սիրված գուսանին՝ նոր երգերի սպասումով…

Թեգեր: Գուսան Հայկազուն
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Անորսալիներին» երկնած երախտավորը…

«Անորսալիներին» երկնած երախտավորը…

Ի՞նչ ինտեգրման մասին է բարբաջում Ադրբեջանը

Ի՞նչ ինտեգրման մասին է բարբաջում Ադրբեջանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist