Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Անորսալիներին» երկնած երախտավորը…

Ապրիլի 20, 2023
Մշակույթ
«Անորսալիներին» երկնած երախտավորը…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Անորսալի վրիժառուները». կա՞ մեզանում արդյոք որեւէ մեկը, որին ծանոթ ու հարազատ չլինի խորհրդային ժամանակներից առ այսօր անձանձրույթ դիտվող արկածային այս կինոնկարը: Կա՞ «Տղամարդիկ»-ից «երես թեքող» որեւէ հայ մարդ, կամ թե «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից: Կլինեն, անշուշտ, քանզի այսօր հեռուստաէկրաններից հեղեղի նման թափվում են էժանագին սերիալներ՝ զուրկ ազգային նրբերանգներից, ռեժիսորական  ճաշակից, դերասանական առինքնող խաղից, սյուժեից ու էլի շատ բաներից, որոնցով արժեւորվում է բարձրարվեստ կինոն: Իսկ հայկական կինոարվեստն ունեցել է իր դասականներին՝ սկսած Համո Բեկնազարյանից, Ներսես Հովհաննիսյանից, Հենրիկ Մալյանից, Ֆրունզե Դովլաթյանից: Շատ են նրանք, որոնցից մեկն է վերոնշյալ ֆիլմերը նկարահանած Էդմոնդ Քեոսայանը՝ նախկին միությունում արկածային ֆիլմերի նախակարապետներից մեկը…

1937 թ. Լենինականում ձերբակալում են Գարեգին Քեոսայանին՝ դատապարտելով մահվան: Ստալինյան մարդակերության դարաշրջանի «արդարադատությունը» «մարդասիրություն» ցուցաբերելով՝ ցարական նախկին սպային, որին հենց այդ մեղադրանքով էին «վերցրել», հնարավորություն է տալիս վերջին անգամ տեսակցել հարազատների հետ: Կինը հրաժեշտի է գալիս երեք երեխաների, այդ թվում՝ նաեւ վեց ամսական Էդմոնդի հետ: Հայրը, գրկելով ամենափոքրին, ասում է. «Այս երեխան հեռու կգնա, մեր ազգանունը կհռչակվի, եւ դա կլինի կենդանի պատասխանը այն սրիկաներին, ովքեր մեզ բաժանեցին…»: Սպայի գնդակահարությունից հետո նրա ընտանիքն աքսորվում է Ալթայի Վոզնեսենկա գյուղ: Հայաստան նրանք վերադառնալու էին երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:

Լենինականում է ծնվել Էդմոնդ Քեոսայանը, սովորել է Մոսկվայի տնտեսագիտական, ապա՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտներում, միաժամանակ աշխատել Կոնստանդին Օրբելյանի ղեկավարած պետական էստրադային նվագախմբում՝ որպես համերգավար: Սակայն կինոարվեստի հանդեպ սերը նրան կրկին տանում է Մոսկվա, որտեղ ավարտում է մայրաքաղաքի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Եվ ուսումնառության տարիներին էլ նկարահանում է իր առաջին՝ «Սանդուղք» հեռուստաֆիլմը, որն արժանանում է Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Նրա հերթական՝ «Երեք ժամ ճանապարհին» կարճամետրաժը՝ ստեղծված 1963-ին, եւս արժանանում է մրցանակի՝ այս անգամ Կաննի միջազգային կինոփառատոնում: Այնուհետեւ «Մոսֆիլմում» նկարահանելու էր եւս երեք ուշագրավ ֆիլմ՝ «Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ», «Խոհարարուհին» եւ մեզ այնքան հարազատ ու հայաշունչ «Երբ գալիս է սեպտեմբերը»՝ մեծն Արմեն Ջիգարխանյանի «թալիսմանությամբ»: Այո, մեծանուն դերասանը շահեկանորեն այս բառով էր բնութագրվելու՝ ելնելով իր գլխավոր դերակատարումներով Քեոսայանի «Հուսո աստղ» եւ «Տղամարդիկ» ֆիլմերին բերած մեծ հաջողություններից:

Անվանի կինոռեժիսորին, սակայն, մեծ ճանաչման ու համբավի էր արժանացնելու Պավել Բլյախինի «Կարմիր սատանի ճտեր» վիպակի հիման վրա էկրանավորած «Անորսալի վրիժառուներ» արկածային ֆիլմը: Այն դառնալու էր 1960-ականների ռուսական կինոյի ամենանշանավոր իրադարձություններից, որով սկզբնավորվել էր «Անորսալիների նոր արկածները» (երկուսն էլ՝ ՀամԼԿԵՄ մրցանակ, 1968 թ.), «Ռուսական կայսրության թագը կամ Նորից անորսալիները» ֆիլմաշարը: Ցնցող երեւույթ՝ 54.5 միլիոն տոմսի վաճառք, երիտասարդ դերասանների՝ կայծակնային արագությամբ ճանաչվածություն ու հայազգի կինոգործչի աննախադեպ համբավ: Ֆիլմ, որը զերծ էր լենինյան ձանձրալի գաղափարախոսության փառաբանումներից, գաղափարական պարտադրանքից ու կարմիր զսպաշապիկից: Հայտնի շատ ռեժիսորներ նախանձելու էին «Անորսալիներն» ստեղծողին…

Քեոսայանի «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» կինոնկարը նվիրված է հակաֆաշիստական դիմադրության հերոսներին, «Համբարձումը»՝ ստալինյան բռնությունների զոհերին: Բայց միայն այս ֆիլմերով չէ, որ ամբողջանալու էր տաղանդավոր արվեստագետի ստեղծագործական դիմանկարը. «Հայֆիլմի» պատմության  էջերում եւս «դաջվելու» էր նրա ինքնատիպ ձեռագիրը՝ «Տղամարդիկ», «Մոռացված հեքիաթների կիրճը», «Հուսո աստղ», «Լեգենդ ծաղրածուի մասին»  կինոէկրանավորումներով: Նշենք, որ խորհրդային կինոյի նորարարը նաեւ դերասան էր ու սցենարիստ. իր նկարահանած լավագույն ֆիլմերը՝ «Անորսալիներ…», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», նաեւ մյուս  կինոնկարները կյանք են առել հենց իր գրած սցենարներով:

Հիշենք նաեւ, Գյումրիում ծնված Էդմոնդ Քեոսայանը, ապրելով ռուսաց մայրաքաղաքում, անքակտելի թելերով էր կապված հայրենիքին ու հայրենի հողին: Թերեւս, քչերը կարողանային թողնել մոսկովյան շքեղ միջավայրը, գալ ու հաստատվել «խուլ» ու «կորած» մի գյուղում՝ Ուշի անունով: Ու հետո տնտեսություն ստեղծել, այգի դնել ու ծառեր մշակել, համբուրել այդ ծառերը՝ զավակի նման…

Թեգեր: Էդմոնդ Քեոսայան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ի՞նչ ինտեգրման մասին է բարբաջում Ադրբեջանը

Ի՞նչ ինտեգրման մասին է բարբաջում Ադրբեջանը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist