Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Համերգ «Թեքեյան կենտրոնում»

Մայիսի 3, 2023
Մշակույթ
Համերգ «Թեքեյան կենտրոնում»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
232
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն 133 տարի է, ինչ մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օր։ Տոնի առթիվ Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում», համերգով հանդես եկան Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Ներկա էին մշակութային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, նաեւ՝ քաշաթաղցիներ։

Ներկաներին ողջունեց, օրվա առթիվ շնորհավորեց «Թեքեյան կենտրոնի» տնօրեն Արմեն Ծուլիկյանը՝ կարեւորելով օրվա խորհուրդը։ Նշեց նաեւ՝ մեր մշակույթում իր ուրույն տեղն ունի համերգով հանդես եկող արվեստի դպրոցը, որը կրում է հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Հայկանուշ Դանիելյանի անունը։ Հայկանուշ Դանիելյանը հայ երգիչներից առաջինն է, որ 1939 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Ծնվել է 1893 թ. դեկտեմբերի 3-ին Թիֆլիսում, մահացել` 1958 թ. ապրիլի 19-ին Երեւանում։ Արդեն 11 տարի է՝ դպրոցը տնօրինում է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նաիրա Դիվանյանը։ Մինչ համերգի սկսվելը՝ զրուցեցի նրա հետ, ով 1981 թ. ավարտել է նույն դպրոցի դաշնամուրի եւ կոմպոզիցիայի բաժինները, իսկ 1990-94 թթ.՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի, վոկալ-տեսական  բաժինները եւ ասպիրանտուրան։ Ասաց. «Երեւանի Նոր Նորքի վարչական շրջանում գործող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը հիմնադրվել է 1968 թ.։ Մոտ 1000 սան ունեցող դպրոցն ունի դաշնամուրային, լարային, ազգային, փողային նվագարանների, վոկալի (դասական, ժողովրդական, էստրադային), կիթառի (դասական, ակուստիկ, բաս) բաժիններ, հարվածային գործիքների դասարան, գեղարվեստի (կերպարվեստ, դիզայն, խեցեգործություն, քանդակագործություն), պարարվեստի (լատինաամերիկյան, ժողովրդական, ազգերի, ժամանակակից) բաժիններ, ստեղծագործական դասարաններ։ Համերգն սկսվեց դպրոցի փողային բաժնի սաների ելույթով՝ Նարինե Ղուկասյանի ղեկավարությամբ։ Այնուհետեւ Մանուշակ Նիկողոսյանի ղեկավարությամբ հանդես եկան դպրոցի թատերական բաժնի սաները՝ ներկայացնելով տարբեր մասնագիտության տեր մարդկանց։ Հումորով լեցուն էր ելույթը ու բավականություն պարգեւեց հանդիսատեսին։ Եղան նաեւ անհատ կատարողների ելույթներ։ Համերգը եզրափակեց դպրոցի «Դանիելյան ֆոլկ բենդ DanielyaN FolK BanD» խումբը, որում ընգրկված են դպրոցի եւ՛ ուսուցիչներ, եւ՛ աշակերտներ։  2020-ից գործող խումբն այս տարվա մարտ ամսին, մասնակցելով Միացյալ Թագավորությունում անցկացվող «Goldentimetalent» երաժշտական միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը, արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։

«Թեքեյան կենտրոնում» «Դանիելյան ֆոլկ բենդը» ներկայացավ հայ ժողովրդական ու ազգագրական երգերի երաժշտական կատարումների նոր մեկնաբանություններով։ Խմբի անդամներ՝ դպրոցի ուսուցիչներ Մարինե Մաղաքյանը, Լիլիթ Պերիխանյանը, Աննա Հովհաննիսյանը եւ աշակերտներ Տաթեւ Մայիլյանն ու Նարեկ Հայրապետյանը իրենց ելույթներն ավարտեցին՝ կատարելով ժողովրդական «Գինի լի՛ց» երգը (մեներգիչ՝ Մ. Մաղաքյան)։ Իր ձայնային կատարումով ներկաներին ոգեւորեց նաեւ աշակերտուհի Տաթեւ Մայիլյանը։ Համերգի վերջում դպրոցի տնօրենը շնորհավորեց տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին։ Շնորհակալություն հայտնեց նաեւ իր սաներին ու ուսուցիչներին լավ ելույթների համար։ Անդրադարձավ նաեւ «Դանիելյան ֆոլկ բենդ» խմբի ստեղծման եւ բազում ելույթների պատմությանը։ «Թեքեյան կենտրոնի» տնօրենը համերգից հետո բարի երթ մաղթեց արդեն 55-ամյա դպրոցին։ Հավելեց նաեւ՝ իր ղեկավարած կենտրոնը համագործակցում է տարբեր երաժշտական դպրոցների, համույթների, մշակութային այլ կառույցների հետ։ Համերգից հետո ներկաներն այցելեցին «Թեքեյան կենտրոնի» ցուցասրահ, որտեղ ներկայացված է տողերիս հեղինակի «Հնադարյան Արցախ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։

Թեգեր: Թեքեյան մշակութային կենտրոնհամերգ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ազգային գաղափարներով, հայի արժեհամակարգով

Ազգային գաղափարներով, հայի արժեհամակարգով

Lրացնելով հայրենաճանաչության բացը

Lրացնելով հայրենաճանաչության բացը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist