Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երբ քո ազգային գանձերով հմայում ես օտարին

Մայիսի 4, 2023
Մշակույթ
Երբ քո ազգային գանձերով հմայում ես օտարին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այս աղջիկը հաղթել է համաշխարհային մրցույթում 115 երկրի 3950 մասնակցի՝ արժանանալով Գլխավոր մրցանակի: Եվ նա հայ է՝ Մարիաննա Գեւորգյան անուն-ազգանունով, ով ապրում է Հայաստանում…»:

Այսպես էին ներկայացրել տաղանդավոր քանոնահարուհուն Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում ամիսներ առաջ կայացած «Աշխարհի կանայք» խորագրով մրցույթում Գլխավոր մրցանակը հանձնելիս: Մարիաննայի այդ նվաճմանը մենք անդրադարձանք, երբ նա արդեն Երեւանում էր եւ պատրաստվում էր մենահամերգի Կամերային երաժշտության տանը: Համերգը կայացավ, եւ կարճ ժամանակ անց, նա նորից էր մեկնել հեռավոր Հնդկաստան: Քանոնահարուհու հետ մեր հերթական հանդիպմանը նա նախ խոսեց երեւանյան համերգի մասին. «Ինձ համար շատ կարեւոր էր գեղեցիկ ու ինքնատիպ այդ համերգը, որովհետեւ այն համընկավ մեծահամբավ Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին: Երեւի նախախնամության կամքն էր, որ Արամ Իլյիչի երբեմնի տաջիկ սան, համերգին ներկա լինելու հատուկ նպատակով Հայաստան ժամանած կոմպոզիտոր Տոլիբխան Շախիդինի «Կոնցերտո կրասո» սքանչելի ստեղծագործության պրեմիերան վստահվել էր ինձ: Համերգն անցավ աննկարագրելի հաջողությամբ, ոգեւորված էր հանդիսատեսը, ինքը՝ տաջիկ կոմպոզիտորը, ով իր մեծ ուսուցչի մասին խոսելիս չէր թաքցնում հիացումն ու ակնածանքը: Ի դեպ, մեր զրույցների ժամանակ նա վերհիշում էր մոսկովյան իր ուսումնառությունը, փառահեղ իր ուսուցչի խորհուրդները. «Տոլիբխան, դու ազգությամբ տաջիկ ես, այնպես ստեղծագործիր, որ քո յուրաքանչյուր երաժշտության առաջին նոտայից զգացվի ազգային ձեռագիրդ», «Ժամանակը ոսկի է, խնայիր այն»:  Ուզում եմ, որ մենք նույնպես լինենք հետեւողական եւ դուրս գանք օտարամոլության կործանարար ճահճից, որ մեր բաժին ժամանակը նվիրենք ազգօգուտ գործերի»:

Այնուհետեւ քանոնահարուհին պատմեց «Էքսպո-23»-ի շրջանակներում Հնդկաստանի Կոտչի քաղաքում օրերս տված իր մենահամերգի մասին, որն ունկնդրելու էին եկել նաեւ կառավարության ներկայացուցիչներից շատերը. «Նախատեսված էր մեկժամյա համերգ, բայց այն շարունակվեց շատ ավելի երկար: Ներկայացել էի խիստ դասական ծրագրով՝ հագեցած մեր ազգային երաժշտական գանձերով ու գոհարներով: Նվագակցողները Հնդկաստանի լավագույն երաժիշտներից էին ընտրված: Հուրախություն ինձ, համերգի ավարտին, երբ մրցանակ հանձնեցին երաժշտիս, հնչեցրին  իմ երկրի՝ Հայաստան անունը: Հպարտ էի եւ ուրախ, որ կարողացա իմ արվեստով հանդիսականներին «տեղափոխել» Հայաստան, ներկայացնել մեր հոգեւոր մշակույթի շքեղ գույները, մեր ազգային նկարագիրն ու դիմագիծը»:

Ինչպես ընդգծեց Մարիաննան՝ իր մենահամերգով սքանչացած էին բոլորը, նաեւ՝ մեր բարեկամ երկրի կառավարության անդամները, ովքեր համերգից հետո կայացած զրույցի ժամանակ խոստացել են մինչեւ ընթացիկ ամսվա վերջ անպայման այցելել աստվածաշնչյան մեր հայրենիք, ավելի մոտիկից առնչվել հայաստանյան շքեղ գույներին, մեր երկրի հրաշք բնությանը, մեր ազգային մշակույթին: Երկիր ու մշակույթ հայրենի սահմաններից դուրս արժանապատվորեն ներկայացնող  տաղանդավոր քանոնահարուհու հավաստմամբ՝ նրանց այցի առիթով էլ թերեւս կլինեն հերթական համերգները, որոնք, սովորաբար, տեղի են ունենում ամսական մեկ կամ երկու անգամ:

Այսպիսին է ազգային բարձր արվեստի ուժը՝ հմայել օտարներին եւ այդ ուժի ներգործության շնորհիվ նրանց «հրավիրել» պատմական քո հայրենիքն էապես ճանաչելու…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ     

Թեգեր: Մարիաննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հանդիպում երգչի հետ

Հանդիպում երգչի հետ

Գիշատիչներ սանձահարող հայորդին

Գիշատիչներ սանձահարող հայորդին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist