Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Լոռվա գույները»՝ Երեւանում

Մայիսի 5, 2023
Մշակույթ
«Լոռվա գույները»՝  Երեւանում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, բացվեց վանաձորցի երջանկահիշատակ գեղանկարիչ Գեորգի Թովմասյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Լոռվա գույներ» խորագրով։

Գ. Թովմասյանը 12 տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Գեղանկարչի հիշատակի օրը նշանավորվեց հետաքրքիր եւ գունառատ ցուցահանդեսով։ Այն կազմակերպեց Գ. Թովմասյանի թոռը՝ Մենուա Մկրտչյանը  տիկնոջ՝ Վերոնիկայի հետ։ Մինչ այդ Գ. Թովմասյանի աշխատանքների ցուցահանդեսներ նրանք կազմակերպել էին նաեւ Մոսկվայում, Կալուգայում։ Բացմանը ներկա էին Գ. Թովմասյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, գրողներ, մշակութասեր վանաձորցիներ եւ երեւանցիներ։

Ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրված. ներկայացված գործերի մեծ մասը թումանյանական աշխարհի բնապատկերներ են, եկեղեցիներ՝ հարուստ, ճոխ գույներով եւ ջերմ զգացմունքներով։

Գ. Թովմասյանի կերպարվեստը բարձր գնահատեցին Վերոնիկա Մկրտչյանը, թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Նաիրա Ղազարյանը։ Իր երկար տարիների գործընկերոջ մասին գնահատանքի ջերմ խոսք ասաց Վանաձորի պետհամալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Թերեզա Շահվերդյանը. «Ես կներկայացնեմ դասախոս Թովմասյանին: 1969 թ. բացվեց Կիրովականի պետական մանկավարժական  ինստիտուտը (այժմ՝ համալսարան), երիտասարդ դասախոսների շարքը համալրեց Գեորգի Միսակիչը՝ դասավանդելով «Կերպարվեստ եւ նրա դասավանդման մեթոդիկա» առարկան: Սակայն նրա առաքելությունը դրանով չավարտվեց. 1996 թ. հիմնադրեց «Կերպարվեստ» մասնագիտությունը եւ դարձավ արվեստի ամբիոնի առաջին վարիչը: Մեկուկես տասնամյակ ղեկավարեց ամբիոնը, որը դարձավ կադրերի յուրօրինակ դարբնոց ե՛ւ դասախոսների, ե՛ւ ուսանողների համար: Նրա օրոք դոցենտի գիտական կոչում ստացան մի խումբ դասախոսներ, նրա ուսանողներից շատերն են այժմ հանրածանոթ մեր հասարակությանը»:

Արմինե Թովմասյան (գեղանկարչի դուստրը).- Հայրս բարության ու հոգատարության մարմնացում էր։ Շատ էր սիրում իր ընտանիքը, զավակներին, թոռներին, ընկերներին ու բարեկամներին։ Երբ հայրական տանն էի անցկացնում օրերս, դրանք վերածվում էին հոգեւոր տոնի։ Ժամերով չէի կարողանում դուրս գալ վերնահարկի նրա արվեստանոցից, լսում ու լսում էի նրա իմաստուն խոսքերը, աչքերս չէի հեռացնում նրա վրձնած կտավներից: Երբ նա հեռացավ կյանքից, երկինքն ու հողը հարստացան, բայց մենք աղքատացանք։ Հորս պայծառ կերպարը միշտ ինձ հետ է, ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում իմ ապրած օրերում։

Նշենք նաեւ՝ Գեորգի Թովմասյանը կենդանության օրոք բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում` տարբեր հանրապետություններում եւ արտասահմանյան երկրներում՝ արժանանալով բարձր գնահատականների:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist