Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բացելով պատմության մութ էջերը

Իսկ անակնկալները բացառված չեն

Մայիսի 13, 2023
Մշակույթ
Բացելով պատմության մութ էջերը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
217
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոնդոնում կայացած Կրթության համաշխարհային համաժողովին: Նա այցելել է նաեւ Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն եւ ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսին, որը բացվել է մայիսի 4-ին եւ որի ընթացքում ցուցանմուշներ են ներկայացվել նաեւ Հայաստանի պատմության թանգարանից եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը եւ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Վերջինս, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը, բացումից առաջ առանձին հանդիպում է ունեցել Բրիտանական թանգարանի եւ Մերձավոր Արեւելքի դեպարտամենտի տնօրենների հետ: Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները, եւ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակութային գործակցության ուղղությամբ։

«Ճիշտ է՝ նաեւ հայկական ցուցանմուշներ են ցուցադրվել, բայց ցուցադրությունը Հայաստանին նվիրված չէ, այն ի սկզբանե մտահղացում էր հին աշխարհի որոշակի ժամանակահատվածի` Աքեմենյան դարաշրջանից մինչեւ հելլենիստական շրջանի համար,- ասաց Դավիթ Պողոսյանը։- Այդ շքեղության եւ իշխանության խորհրդանիշների մասին է եղել ցուցադրության կաղապարը»։

Դավիթ Պողոսյանը շեշտել է, որ ցուցահանդեսում ցուցանմուշներ են ներկայացվել՝ կապված այն բոլոր ժողովուրդների հետ, որոնք առնչվել են տվյալ կայսրությունների հետ: «Ցուցահանդեսում նյութեր են ներկայացված Աֆղանստանից մինչեւ Բուլղարիա։ Այդ պատճառով է անվանվել «Պարսկաստանից Հունաստան»: Ժամանակակից Իրանն ու Հունաստանը շատ են տարբերվում այդ շրջանում գոյություն ունեցած կայսրություններից: Կոնկրետ այդ ժամանակահատվածում Երվանդունիների Հայաստանն Աքեմենյան հսկայածավալ կայսրության մաս էր կազմում։ Այն հետո նվաճեց Ալեքսանդր Մակեդոնացին՝ հասնելով մինչեւ Հնդկաստան։ Նկատի ունենալով դա՝ որոշում է կայացվել ներկայացնել նաեւ տվյալ ժամանակաշրջանի Հայաստանին վերաբերող որոշ ցուցանմուշներ»,-ասաց նա։

Այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ: «Այն եզակի նմուշ է, միավորում է ժամանակի նմանատիպ ծիսանոթների ավանդույթը, բայց նաեւ տեղական առանձնահատկություններ է կրում»,- փաստեց Դավիթ Պողոսյանը՝ ավելացնելով, որ այն ներկայացված է եղել որպես Աքեմենյան շրջանից անտիկ շրջանի անցման ցուցանմուշ։

Դավիթ Պողոսյանը չմանրամասնեց, թե Բրիտանական թանգարանի եւ Մերձավոր Արեւելքի դեպարտամենտի տնօրենների հետ կոնկրետ ինչ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց վստահեցնում է, որ լոնդոնյան ցուցահանդեսը վկայում է հետագա համագործակցության հնարավորության մասին:

Ընդհանրապես՝ Հայաստանում հնագիտության ոլորտն ակտիվ աշխատանքային փուլում է: Կատարված պեղումները բացահայտում են հնագիտական նոր իրեր, որոնք բացում են մեր պատմության մութ էջերը, «պատմում» մեր նախնիների կենցաղի ու սովորությունների մասին, վկայում մեր՝ բնիկ ժողովուրդ լինելու փաստը: Այլ երկրների թանգարանների հետ ցանկացած համագործակցություն պետք է հիմնված լինի հայկական արժեհամակարգի պահպանության անհրաժեշտության վրա՝ առանց անհիմն կերպով կասկածի տակ դնելու դրանց ճշգրիտ նշանակությունը:

Լոնդոնում իր հրաշալի հարստության օրինակներով ներկայացած «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, օրինակ, շարունակում է լուրջ աշխատանքներ իրականացնել հատկապես «Կարմիր բլուրի» պեղումների ուղղությամբ: Մեր թղթակցի հետ զրույցներից մեկում թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը նշեց, որ անցած տարվա աշնանը՝ սեպտեմբերի երկրորդ կեսից մինչեւ նոյեմբերի առաջին կեսը կատարված պեղումների ընթացքում պատի հետք է հայտնաբերվել: «Մեր տնօրեն Միքայել Բադալյանի գլխավորությամբ տեղում հետախուզաորոնողական աշխատանքներ կատարեցինք՝ համոզվելու համար, որ հնագիտական շերտի հետ գործ ունենք, եւ մեր վարկածը հաստատվեց: Պարզվեց՝ Հայաստանի Հանրապետությունում ու, ընդհանրապես, Հայկական լեռնաշխարհում եզակի կառույց է բացվել: Այն Ք. ծ. ա. 7-րդ դարում Ուրարտուի արքա Ռուսա 2-րդի կառուցած քաղաքների շինությունների թվին է դասվում: Եռամաս կառույց է, որի աջ ու ձախ մասերը նախատեսված են եղել որոշակի նպատակի համար, իսկ կենտրոնական հատվածը մարդու շարժման ուղին է: Հատակն ամբողջովին պատված է սալաքարերով, պահպանված պատերի բարձրությունը մետրից ավելի է, ինչը խիստ եզակի է, եթե հաշվի առնենք, որ գտնվում է մեր մայրաքաղաքի տարածքում: Որքան տեղյակ եմ, վերջին մի քանի տասնամյակում նման մոնումենտալ կառույց չի բացվել»,- շեշտեց Վահե Սարգսյանը:

Այս բացահայտումն այնքան հետաքրքիր է, որ, չնայած կատարված պեղումների վաղեմությանը, պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրենին խնդրեցի բացատրել, թե այն ինչ նպատակի է ծառայել, երբ կանգուն է եղել:

«Ընդունված տեսակետների համաձայն՝ այն կարող էր ծառայել մի քանի նպատակի: Նման կառույցներ կան ժամանակակից Իսրայելում, Թուրքիայի այժմյան տարածքում, իսկ ավելի ճիշտ՝ հայկական Կորճայք նահանգի Սարիսա բնակավայրում: Տեսակետներից մեկի համաձայն՝ այն կարող էր շուկա լինել, ըստ մեկ այլ տեսակետի՝ ախոռ-քարավանատուն: Եվս մեկ դիտարկում. ուրարտական ժամանակաշրջանում ամեն մահկանացուի վիճակված չէր միջնաբերդ մտնել, որը ռազմավարական առումով անչափ կարեւոր կառույց է: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ հայտնաբերված կառույցը կարող էր լինել մի վայր, որտեղ հանգրվանում էին անցորդներն ու արքայի շքախմբի անդամները»:

Վահե Սարգսյանը վստահ է, որ կառույցը դեռ կարող է անակնկալներ մատուցել: Այն նոր էջ է բացելու մայրաքաղաքի պատմության մեջ, ուստի այդ ուղղությամբ աշխատանքները չեն կարող շարունակական չլինել…

Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 

Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Եկատերինբուրգում կայացել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի գալա համերգը

Եկատերինբուրգում կայացել է «Սվերդլովսկի մարզում Հայաստանի օրեր» նախագծի գալա համերգը

Բոլորի դեմ դուրս գալու անխոհեմ քայլի հետեւանքներին սպասելիս

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist