Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայրենի եզերքի տարեգիրը

Մայիսի 19, 2023
Մշակույթ
Հայրենի եզերքի տարեգիրը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
415
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բաց նամակ լրագրող-խմբագիր Վաչագան Սարգսյանին

Թանկագին բարեկամ,

Իմ գրասեղանին է քո հեղինակած «Մեր ժամանակը» գիրքը` ի նվիրում հայրենի ոստանին` ծննդավայր Վարդենուտին։ Սկզբում թերթեցի, հետո քո ուղեկցությամբ «հայտնվեցի» այդ հանրահայտ գյուղում, ապա` հետաքրքրությամբ ծանոթացա այն տեղեկատվական-պատմագիտական հարուստ նյութին, որ ներկայացրել ես երախտապարտ որդու սիրով ու խոնարհումով։

Ապարանի «Սուրբ Խաչ» եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մուշե քահանա Վահանյանի «Խոսք օրհնության» նախաբանով է բացվում գիրքը, որ համահունչ է քո ստեղծագործական արարման խորհրդին եւ էությանը, ընդգծելով, որ «մեր նախնիք հիմնադրվել, հաստատվել, ծաղկեցրել, բազմացել են եւ դարերի միջով մեզ են փոխանցել իրենց սերը առ հայրենի օրրանը, հայրական տունը եւ նպաստել են, որ մեր արմատները ավելի խորը գնան, եւ մեր տոհմածառերը ավելի փարթամ եւ սաղարթաշատ լինեն։ Եվ պատգամել են, որ մենք էլ առավել պատասխանատվությամբ փոխանցենք այն մեր գալիք սերունդներին»։

Այդ հայրենանվեր առաքելությունը քո տարեգրքով ահա դու ես իրականացրել եւ այն էլ` ինչպիսի՜ պատասխանատվությամբ, ինչպիսի՜ անձնվիրությամբ ու անսահման սիրով ու խնկարկումով` առ հայրենի եզերք, առ ծննդավայր ու վարդենուտցի սերունդներին անվանական-գերդաստանային ցուցակաշարքերով, երեւելի հայրենակիցներին նվիրված հուշապատումներով, կյանքի ու գործունեության դրվագներով` լուսանկարներով հանդերձ։ Եվ ի լրումն` բազում այլազան նյութեր, արխիվային փաստաթղթեր, քո իսկ լրագրական հրապարակումներ, նույնիսկ` զվարճախոսություններ, որ գույն են տալիս հյուսվածքին։ Իսկապես որ, տիտանական (բառը չխնայեմ) աշխատանք ես կատարել, եղբայր։

Ինձ համար անսպասելի չէր այս «ուշացած» գրքի ծնունդը, քանզի քո աշխատանքային եւ լրագրական ճանապարհը` շրջանային «Ծաղկունք» թերթից, «Ավանգարդ»¬ից, «Հայ գործարար»¬ից մինչեւ «Հայաստանի Հանրապետություն»` որպես մեկնաբան, բաժնի վարիչ, այսօր էլ` գլխավոր խմբագրի տեղակալ, նրանցում հրապարակված հարյուրավոր տարաժանր նյութերը վաղուց ենթադրում էին հեղինակային գրքերի ծնունդ, ինչի առաջնեկը «Մեր ժամանակն» է։ Բնաբան խոսքում էլ խոստովանում ես. «Հայրենիքն սկսվում է ծննդավայրից, մարդուս սկիզբը հայրենի եզերքն է, հայրական տունը…։ Սերը դեպի հայրենիք, հայրենի եզերք մարդու առաջին արժանիքն է։ Այս հրատարակությունն այդ նվիրական սիրո յուրօրինակ արտահայտություն եւ միաժամանակ համեստ փորձ է ծննդավայրի հանդեպ հավատարմության եւ երախտագիտության արժանահիշատակ դրսեւորումների վավերագրումներով…»։ Հիմա ես ի՞նչ հավելեմ քո այս խոստովանությանը, երբ գրքի ամենակարեւոր արժանիքը ինքդ ես ներկայացրել։ Բայց չէ՛, ասելիք շատ կա, եւ գնահատանքի իմ խոսքն էլ բխում է այս եզակի գրքի արարման խոսուն երեւույթից։ Իսկապես որ` երեւույթ, ծննդավայրին նվիրված այլ գրքերի շարքում` իր ընդգրկուն շրջանակներով, հայրենախոս ոգեղեն տարերքով եւ ամենաէականը` փորձառու լրագրող¬հրապարակախոսի սրտի եւ հոգու անկեղծ ու ազնիվ զգացումների հորդումով` ներհյուսված տարեգիր¬հետազոտողի փաստագրական դիտարկումներին։ Շուրջ քառասունամյա լրագրական-խմբագրական գործունեության ընթացքում, գիտեմ, հարյուրավոր տարաժանր հրապարակումներ ես լույս աշխարհ բերել, բայց զարմանալի է, որ այսքան ուշացումով ես մեզ նվիրել մի շքեղաշուք եւ թանկ ու նվիրական թեմայով գիրք, առաջինը քո ստեղծագործական կյանքում։ Այն էլ` ի՜նչ գիրք, ավելի ճիշտ` գեղարվեստավավերագրական մի եզակի աշխատություն, որի «հերոսը» (կարելի էր եւ առանց չակերտների) հայրենի գյուղն է` Վարդենուտ (նախկին` Շիրաղալա) ծաղկաբույր անունով, իր հրաշագեղ բնաշխարհով, ամենից առաջ` իր լուսավոր, բարի, արարող մարդկային սերունդներով։ Եվ ինչպիսի՜ սիրով ու նվիրումով ես գրել այդ ամենի մասին շուրջ 500 էջանոց տարեգրամատյանում (դժվարացա գրքիդ ժանրային ուղեգիծը որոշել)։ Գիրքը շարադրելիս` դու, այո՛, դրսեւորել ես ոչ միայն գրող-հրապարակախոսի տաղանդ, այլեւ պատմաբան-հետազոտողի ակնառու ունակություններ` ծովածավալ նախանյութը հայրենի գյուղի հարուստ պատմության, նրա անցյալի ու ներկայի, այդ պատմության լուսավոր էջերի, ցավերի ու տագնապների, նրա մարդկանց կյանքի դրվագները ներդաշնակ հյուսվածքով համադրելու եւ մեզ` ընթերցողներիս ներկայացնելու առումով։ Գրքի բաժինների խորագրերը նաեւ այդ ամենի խոսուն վկայագրեր են։ Հոգեւոր հովվի «Օրհնության խոսքին» հաջորդում են ահա այսպիսի ներհուն խորագրեր` «Արմատ», «Էություն», «Հոգեւոր», «Բնաշխարհ», «Հետագիծ», «Հիշողություն», «Պատգամ», «Ճակատագիր», «Հայրենի հողի կանչով»… Շա՜տ են։ Քայլենք այդ խորագրերի «ճամփաներով», բաց չթողնենք քո ուղեկցող ձեռքը եւ… վերջաբանին հասնելով` այլեւս մենք էլ դժվարանում ենք բաժանվել ՔՈ Վարդենուտի պատմաշխարհից, եւ այն դառնում է նաեւ մերը։ Քո ստեղծագործական¬հետազոտական տաղանդի շնորհիվ, իմ թանկագին բարեկամ։

Հայրենի շեներին ու նրանց պատմությանը նվիրված շատ գրքեր են գրվել, բայց ուրի՜շ է քո «Մեր ժամանակը»։ Այն հյուսված է, կրկին շեշտում եմ, բազմափորձ լրագրողի, ես կասեի` հմուտ տարեգրի լայնախոհ հայացքով, հուզող թեմայի խորքային, բազմափեղկ անդրադարձով։ Ի դեպ, իմ այս խոհերին համահունչ է քո գրքի խմբագիր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանի վերջաբան-խոսքը եւ շնորհավորանքը` «Արագածին թիկն տված Վարդենուտի բնակիչներին նման շքեղ մենագրության ծննդյան առթիվ»։ Ինչո՞ւ միայն նրանց։ Բազում ընթերցողների հետ ինքս էլ հպարտացա իմ հայրենի Արագածոտնի հանրահայտ ոստանի հարուստ պատմությամբ, նրա սերունդների արարումներով եւ կիսեցի քո տագնապները` մեր դժվար, ցավաբեր ժամանակների դաջած անհաճո երեւույթների հետագիծը նրանց կյանքի ճանապարհներին։ Այդ իմաստով եւ այդ ցավագին զգացումներով հիմնավոր անդրադարձել ես ինչպես Հայրենական պատերազմում, այնպես էլ Արցախյան ազատամարտում զոհված հայրենակիցների սխրանքներին։

Բարեկամս, այնուամենայնիվ, քո գրքից իմ հիացական տպավորությունը չնսեմացնող մի դիտարկում. որքան էլ գրքի շապիկի 4¬րդ էջում «մեր ժամանակի» մասին խոհափիլիսոփայական հակիրճ մտորումով փորձել ես «արդարացնել» տարեգրքի անվանագրի ընտրությունը, կարծում եմ, ըստ էության այն չի համապատասխանում Վարդենուտ հայրենաշխարհի, սիրելի ծննդավայր¬բնօրրանի` ներկայացված ամբողջական համապատկերի ճիշտ բնորոշմանը։ Ավելի ճիշտ կլիներ, եթե գիրքը հենց Վարդենուտ կոչվեր։

Քո այս մատենագիրքը ավելի խորքային անդրադարձ է պահանջում, բայց լրագրական հոդվածի պարագան սահմանափակում է այդ ցանկությունը։ Ուստի միայն պիտի կրկնեմ, որ դու, հարգելի Վաչագան Սարգսյան, արարել ես իրոք եզակի մի գիրք, որ մնայուն արժեք է հայրենի եզերքի ու նրա գալիք սերունդների կյանքում։

Սիրով` Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր

Հ. Գ. Գիտեմ, կարող ես տարակուսել, թե ինչու չեմ արձագանքել քո գրքին զուգադիր` արդեն քո խմբագրությամբ հրատարակված «Ես աշխարհին մի երգ թողի…» տարեգրքին` նվիրված ճանաչված հրապարակախոս, բանաստեղծ, «Հին գինու պես են իմ կարոտները…», «Քառյակների քառուղի» եւ բանաստեղծական այլ ժողովածուների հեղինակ, կյանքի եւ ստեղծագործական փառավոր ճանապարհ անցած Մարդուն` Գրիգոր Ծատուրյանին։ Չէ՞ որ ինքս էլ ժամանակին գնահատանքի խոսք եմ ասել նրա մասին, որ ներառել ես տարեգրքում` իմ լուսանկարով հանդերձ, նաեւ` ուրիշ անվանի գրողների ու գրականագետների կարծիքների համադրումով, ինչի համար շնորհակալ եմ։ Այդ կենսագիրքը, իր բազմազան ընդգրկումով, Գրիգոր Ծատուրյանի ստեղծագործության լավագույն նմուշների, գնահատանքի խոսքերի եւ այլ նյութերի ներառումով, քո խմբագրական-հրատարակչական վարպետության ապացույցն է։

Լ. Կ.

Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Խաղաղությունը չեն ստանում, նվաճում են

Խաղաղությունը չեն ստանում, նվաճում են

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերեն այբուբենը «սկզբից եւեթ կատարյալ էր»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist