Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Յոթերորդը՝ Եղեգնաձորում

Մայիսի 23, 2023
Մշակույթ
Յոթերորդը՝ Եղեգնաձորում
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
840
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական օրը յուրահատուկ մշակութային իրադարձություն է, որն անցկացվում է ամեն տարի՝ մայիս ամսվա 3-րդ շաբաթ օրը։ Արդեն 55 տարվա պատմություն ունի Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որը եւս մասնակցում էր «Թանգարանային գիշերվան»։ Հնագիտության ցուցասրահում կազմակերպվել էր «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների ցուցահանդեսը։ Ներկայացված էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Արցախի կամուրջները» շարքը, Զոհրաբ Ըռքոյանի՝ 20 եւ ավելի տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանում գոյություն ունեցող հայոց պատմական հուշարձանների մի մասի եւ Կերեն գյուղի դամբարանադաշտում Արտակ Գնունու կատարած պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութերի լուսանկարները։

Թանգարանի կրտսեր գիտաշխատող Ալինա Մկրտչյանը սիրով ծանոթացրեց ցուցադրվող նմուշներին։ Թանգարանն ունի ցուցանմուշների մեծ ու հարուստ հավաքածու՝ սկսած Ք. ա. 1-ին հազարամյակից։ Թանգարանում պահվում են Վայոց ձորի մարզից, հատկապես Եղեգնաձորի տարածաշրջանից հայտնաբերված եզակի նմուշներ։ Գիտաշխատող Կարինե Ստեփանյանը տեղեկություններ տվեց հետագա աշխատանքների մասին։ Թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց օրակարգը, եւ սկսվեց միջոցառումը։ Այնուհետեւ հանդես եկավ «Ատգեն Արմենյան» հիմնադրամի երգչախումբը` ղեկավար Մարո Սիմոնյանի ղեկավարությամբ։ Երգչախմբի սաները կատարեցին մի շարք՝ Կոմիտասի մշակմամբ մեզ հասած ժողովրդական երգեր։ Բուն միջոցառման առաջին թեման հայկական խաչքարերն էին։ Թանգարանի էքսկուրսավար, նկարիչ-ձեւավորող Արտավազդ Խաչատրյանը «Խաչքարը որպես հայ մշակույթի եւ ինքնության ինքնատիպ խորհրդանիշ» սեմինարով ներկայացրեց խաչքարերի տեսակների, նշանակության եւ ծագման մասին։ Պատմեց, թե ինչ զարգացման ընթացք է ունեցել հայկական խաչքարագործությունը, խաչքարերի օրհնության ծիսակարգի մասին։ Թանգարանի միջանցքում՝ անմիջապես մուտքի դիմաց, ցուցադրվում է հայ միջնադարյան վարպետ Մոմիկի գլուխգործոց-խաչքարերից մեկը, որը, լինելով եզակի նմուշ, վերջերս ցուցադրվել է նաեւ Լուվրում։ Ա. Խաչատրյանը պատմեց ասեղնագործ խաչքարի կերտման տեխնոլոգիաների, Մոմիկի ստեղծած խաչքարերի առանձնահատուկ գծերի մասին։ Համեմատություններ ու ընդհանրություններ ներկայացրեց 13-րդ դարի հայ մյուս նշանավոր խաչքարակերտ վարպետ Պողոսի գործերի հետ, որոնք Գոշավանքում են։ Հատկանշական է, որ հայ հոգեւոր հայրերը հեթանոսությունից նոր քրիստոնեական դավանանք ընդունած հասարակ մարդկանց Աստծուն մոտեցնելու համար ընտրել են հենց խաչի սիմվոլը, եւ նաեւ խաչքարերի միջոցով են կարողացել ոչ տառաճանաչ մարդկանց ներկայացնել Աստվածաշունչը։ Այս եզակի խաչքարը քանդակված է երեք հարթությամբ, ուղղանկյունաձեւ, կենտրոնում օվալաձեւ խորշի մեջ թվում է ասեղով քանդակված զարդանախշ խաչ կա, նրանից ներքեւ տիեզերքը կամ հավերժությունը խորհրդանշող գմբեթաձեւ զարդանախշեր են։ Կենտրոնական խաչի երկու կողմերում վեցական շեղանկյունների մեջ պատկերված են առաքյալների դիմապատկերները՝ մինչեւ գոտկատեղը, միեւնույն հագուստով, բոլորի ձեռքին գիրք, որոնց վրա հնարավոր է՝ նույն առաքյալների անուններն են եղել, սակայն դարերի ընթացքում գրերը ջնջվել են՝ բացառությամբ ձախ կողմի՝ առաջին եւ երկրորդ առաքյալների, որոնց գրքերի վրա կարդացվում է. «Պետրոս», «Անդրեաս»։ Խաչքարի վերեւի մասում «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակով հնգաթեւ կամարակապ խորշն է։ Գահին բազմած Քրիստոսն աջ ձեռքով օրհնում է, իսկ ձախ ձեռքին գիրք կա, որի երեսին գրված է. «Ես եմ լույսն աշխարհի»։ Քրիստոսի երկու կողմերում ավետարանիչների խոհրդանշաններն են՝ մարդը՝ Մատթեոսի, արծիվը՝ Հովհաննեսի, առյուծը՝ Մարկոսի, եւ ցուլը՝ Ղուկասի պատկերներով։ Խաչքարի քիվին կա մեկ տող արձանագրություն. «Օգնեա Քրիստոս Աստված պայծառագեղ իշխանացն Բուրթելին եւ Բուղտային»։ Կոթողի ներքեւում քառակուսի փոս է, միջին անցք, որի երկու կողմերում՝ Թամթա խաթունի պատվիրած հնգատող արձանագրությունը. «Այս նշան է մարդկության փրկության համար խաչված տեր Աստծո որդի Քրիստոսի՝ հույսով կանգնեցված քրիստոսասեր իշխանուհի Թամթա խաթունի կողմից ի հիշատակ մեծափառ իշխան Էլիկումի եւ իր որդիների՝ Բուրթելի եւ Բուղտայի արեւշատության համար»։

Միջոցառման 2-րդ մասը նվիրված էր Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձաններին։ Ցուցադրությունը կազմակերպվել էր մարզային կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, թանգարանի տնօրինության եւ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վարդուշիկ Մովսիսյանի նախաձեռնությամբ։ Մինչ ցուցադրության սրահ անցնելը՝ «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների հեղինակ, Արցախի Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն ամփոփ ներկայացրեց Արցախի Քաշաթաղի շրջանի պատմությունը՝ հղումներ անելով մի խումբ պատմիչների, մերօրյա պատմաբանների, հնագետների, ներկայացրեց սեփական ուսումնասիրություններից։ Ամփոփ ներկայացրեց նաեւ իր հեղինակած ու վերջերս Մայր Աթոռի հրատարակչության կողմից լույս տեսած «Հայոց Քաշաթաղ» գիրքը, որում կարելի է ծանոթանալ Քաշաթաղի տարածքում հայտնաբերված հայկական հարյուրավոր հուշարձանների՝ վանքեր, եկեղեցիներ, վանական համալիրներ, ամրոցներ, խաչքարեր եւ այլն։ Այնուհետեւ հեղինակը անցկացրեց տուր ներկաների համար, որոնց մեջ էին Վայոց ձորի մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը, փոխմարզպետի օգնական Հրաչյա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, թանգարանի տնօրինությունն ու աշխատակազմը, դասախոսներ եւ ուսանողներ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջից, Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցից, դպրոցականներ Եղեգնաձորի ավագ դպրոցից, այլ կրթօջախներից, այժմ Վայոց ձորի մարզում բնակվող քաշաթաղցիներ, հյուրեր։ Մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր հուշարձանը, պատասխանեց ներկաների հարցերին։ Տեղեկացրեց՝ սա տվյալ լուսանկարների 7-րդ ցուցադրությունն է։

Առաջին անգամ «Հայոց Քաշաթաղը» ցուցադրությունը կայացել է Երեւանում՝ Հովհաննես Թումանյան թանգարանում՝ տնօրեն Անի Եղիազարյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, 2021 թ. մայիսի 18-ին՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի ազատագրման 29-ամյա տարեդարձին նվիրված։ Զ. Ըռքոյանը կարեւորեց նման ցուցադրությունների իրականացումը, քանի որ մեր հայրենակիցները, որոնք տարբեր պատճառներով չեն ճանաչում իրենց հայրենիքը, պետք է տեսնեն եւ իմանան մեր պատմամշակութային ժառանգության մասին, հատկապես Արցախի հայկական հետքի մասին, որն այսօր ջանասիրաբար խեղաթյուրում են թշնամիները։ Իր ելույթում Վարդուշիկ Մովսիսյանը նույնպես անդրադարձավ նշված լուսանկարների ցուցադրությանը, կարեւորեց Զ. Ըռքոյանի տարիների աշխատանքը, շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետին՝ համագործակցության, եւ թանգարանի տնօրինությանը՝ ցուցադրությունը կազմակերպելու համար։ 

Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Հրափայլ աչքերով դերասանուհին

Հրափայլ աչքերով դերասանուհին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հայերեն այբուբենը «սկզբից եւեթ կատարյալ էր»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Իրանի առանցքային դերը Կովկասում

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թամրազյանական հայացք՝ ուղղված հանճարին

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist