Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Դեկտեմբերի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Մայիսի 26, 2023
Մշակույթ
«Ես հավատում եմ երիտասարդներին»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
615
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, սակայն նրանցից վեցն է անցել եզրափակիչ փուլ: Մրցույթի հեղինակավոր ժյուրին ուսումնասիրում է կոմպոզիտորների ներկայացրած ստեղծագործությունները։ Հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 27-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Երեկ լրագրողները հնարավորություն ունեցան մասնակցել եզրափակիչ փուլի և գալա համերգի փորձին ու զրուցել Տիգրան Մանսուրյանի, «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանի հետ:

Տիգրան Մանսուրյանը դեռ չի լսել ստեղծագործությունները, սակայն հույս ունի, որ դրանք ունկնդրելու շատ առիթներ կունենա: Նա խոստովանում է՝ հավատում է երիտասարդներին: «Իմ ուսումը ստացել եմ խորհրդային տարիներին: Այդ ժամանակ կարող էիր լավ ջութակահար լինել, և քո լավագույն կոչումը լիներ ձեռքբերումը  միջազգային մրցույթում, սակայն կոմպոզիցիայի պարագայում այդպես չէր, որովհետև կոմպոզիցիան գաղափարախոսական բնագավառն է, ուրեմն դու արտասահմանյան որևէ մտածողության, համակարգի, գեղագիտության հետ որևէ առնչություն չէիր կարող ունենալ, ուր մնաց՝ սովորել, իսկ այսօր երիտասարդությունը սովորում է և ունի կողմնորոշվելու հնարավորություն, ուստի երաժշտական իրականությունում մի միավոր ևս գոյացել էե,-շեշտում է մաեստրոն:

Մանսուրյանը գիտի, թե երիտասարդի համար ինչ է մրցույթում որևէ տեղ զբաղեցնելու խանդավառությունը, և եթե լինում են հիասթափություններ, դժգոհություններ, որքան ծանր են նստում: «Լինելով ինչ-որ չափով մասնակից այս ամբողջի՝ մանրամասների մեջ փորձել եմ չմտնել և շատ բաներից տեղյակ չեմ: Կխնդրեմ, որ մրցույթի մասնակիցները դա նկատի ունենան: Փաստորեն, ես անուն-ազգանուն եմ այս պարագայում, մարդ, ով կարող է օրինակ ծառայել իր երաժշտությամբ: Իմ գործերում տեղ ունեն 5-րդ դարը, 19-րդ դարի մեր դասականները՝ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց՝ մինչև նորագույն պոեզիան, նաև միջնադարը, ժողովրդականը՝  աղոթքներ, հայրեններ և այլն»,-ընդգծում է կոմպոզիտորը, որն այժմ աշխատում է իր լավ բարեկամ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանին նվիրված ստեղծագործության վրա:

Զոհրաբյանը, որը նաև ընդգրկված է եղել մրցույթի ժյուրիի կազմում, ամիսներ առաջ է կյանքից հեռացել: Մանսուրյանի խոսքով՝ առաջիկայում նրան նվիրված համերգ կլինի, որում կհնչեն նրա հիշատակին գրված գործեր:

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն էլ նշում է՝ իրենք հաճախ են մշակութային նախաձեռնություններով հանդես գալիս, սակայն առաջին անգամ են մրցույթ իրականացնում: «Մի քանի տարի է՝ համագործակցում ենք մաեստրոյի հետ: Զրույցների ընթացքում առաջացավ մրցույթի գաղափարը: Որոշեցինք փորձել մրցույթի միջոցով համադրել հայ հեղինակների տեքստերը և կոմպոզիտորների ժամանակակից երաժշտությունն ու փորձել դրանով նաև դասական հեղինակներին ու հայերեն խոսքն ասպարեզ բերել: Ցանկանում էինք մրցույթի միջոցով նաև Հայաստանն աշխարհին ներկայացնել, և Մանսուրյանի անունը շատ օգտակար էր՝ հաշվի առնելով նրա միջազգային ճանաչումը»,-շեշտում է նա ու համոզմունք հայտնում, որ մրցույթը հաջողված է: Այդ են փաստում արդյունքները:

Փորձի ընթացքում «Ասոնանս անսամբլի կատարմամբ հնչեցին մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները։

Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Բաքվում ավելի շատ հայ է ապրել, քան ողջ Հայաստանում՝ ադրբեջանցի

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Ազնվություն եւ ճշմարտություն

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    334 Կիսվել են
    Կիսվել 134 Tweet 84
  • «Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist