Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հավասարակշռված ու խելամիտ որոշումներ կայացնելով

Մայիսի 18, 2021
Հանրապետություն
Հավասարակշռված ու խելամիտ որոշումներ կայացնելով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
56
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ երեկվա նիստում հայտարարել է. «Ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել»: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները եւ աշխատենք հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Խոսելով հետագա անելիքների մասին, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ բանակցությունները շարունակվելու են վաղը, միակ թեման՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների դուրս գալու հարցն է ՀՀ տարածքից:

Արդեն մեկ շաբաթ է ադրբեջանական զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում, եւ բանակցությունները դեռ ցանկալի արդյունք չեն տվել։ Ստացվող տեղեկությունները երբեմն հակասական են եւ իրարամերժ։

Իրանը հիանալի գիտակցում է այն վտանգները, որոնք բխում են Հայաստանի հարավային սահմանների նկատմամբ Ադրբեջանի հեռահար նպատակներից։  «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ եւ որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որեւէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում որեւէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, եւ մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարեւան, դա մեզ համար անընդունելի է: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, եւ պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- այս մասին հայտարարել է ԻԻՀ Ազգային ժողովի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլանուրին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցություն է առաջարկել սահմանազատման եւ սահմանների գծանշման հարցերում: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այս միջադեպից հետո հանդես եկավ հայտարարություններով՝ բացատրելով թյուրիմացությունը եւ, ամենակարեւորը, սահմանի բացակայությունը, որը կսահմանազատվի եւ կնկարագրվի: Այնտեղ ոչ ոք երբեք չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք սկսել նման աշխատանքներ: Մենք պատրաստ ենք նրանց օգնել այս հարցում` եւ՛ քարտեզագրական նյութեր, եւ՛ խորհրդատվական ծառայություններ տրամադրելու առումով»,– ասել է Լավրովը:

Նկատենք, որ սահմանների բացակայության մասին ակնարկել է նաեւ Նիկոլ Փաշինյանը ԱԽ երեկվա նիստի ժամանակ. «Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ ընդգծել, սահմանների ճշգրտման գործընթացն է եւ ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը եւ Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ եւ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, եւ այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաեւ, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի եւ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»։

Եթե մենք ունեցանք հայ-ադրբեջանական պետական սահման, ապա դրանով կընդունենք Արցախի երեք տասնամյակից ավելի պայքարի ձախողումը։ Այս պահին ժամանակը մեր օգտին չի աշխատում այնքանով, որ Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների հեռանալու հարցի ձգձգումը առաջին հերթին կոտրում է ազգի դիմադրողական ոգին, քանի որ անորոշ վիճակը զրկում է մեզ մեր գոյությանն ուղղված մարտահրավերների դեմ պայքարելու հնարավորությունից եւ կամքից։ Խնդիրը թերեւս ոչ այնքան շտապելու եւ հապճեպ գործելու, որքան հավասարակշռված եւ խելամիտ որոշումներ կայացնելու եւ գործողություններ կատարելու մեջ է։ Մինչ մենք փորձում ենք «քաղաքակիրթ» կամ այլ կերպ ասած՝ քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ գտնել լուծումը, փաստացի ադրբեջանական զինծառայողները շարունակում են մնալ մեր տարածքում, եւ ավելի ակնհայտ է դառնում, որ ռազմատենչ հարեւանին միջազգային իրավունքի նորմերին հետեւել պարտադրելու միակ միջոցը եղել է եւ մնում է զենքի լեզուն։ Մեր իրավունքն ու միաժամանակ պարտականությունն է դիմելու ինքնապաշտպանության եւ պարտադրելու թշնամուն հարգել մեր տարածքային ամբողջականությունը։

Թեգեր: ԱդրբեջանԳեղարքունիքի մարզԻրանՀՀ Անվտանգության խորհուրդՀՀ վարչապետՆիկոլ ՓաշինյանՌուսաստանսահմանՍերգեյ ԼավրովՍյունիք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հաղթանակի ու հայի վերապրելու խորհրդանիշ

Հաղթանակի ու հայի վերապրելու խորհրդանիշ

Գեղանկարներում Արցախ աշխարհն է

Գեղանկարներում Արցախ աշխարհն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist