Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Ռուսաստանը մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկն է»

Մայիսի 19, 2021
Հանրապետություն
«Ռուսաստանը մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկն է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի եւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ նախօրեին ՀԱԳՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը տեղեկացնում է, որ Աննա Դոնչենկոն հանգամանալի ներկայացրեց ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գրասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը, որդեգրած տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթային ոլորտները։ Խնդիր է դրված խթանել  Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։ Ներկայացուցչությունն այս առումով իր ուսումնասիրություններն է արել հայաստանյան շուկայում եւ առանձնացրել տնտեսական կապերի այն առաջնահերթություններն ու ուղղությունները, որոնք առավել հեռանկարային են ներկա փուլում։ ՌԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքիր ներդրումային բնագավառներ են։ Կառույցն անմասն չի մնում նաեւ մշակութային եւ հումանիտար համատեղ ծրագրերին աջակցությունից։

Բարձր գնահատելով հայ-ռուսական տնտեսական առկա կապերը՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարեւորեց  դրանց հետագա խորացումն ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Հատկապես վերջինում խորացող ինտեգրացիոն գործընթացների արդյունքում էապես մեծացել են փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները։ Նա ընդգծեց ուղղակի ներդրումների ընդլայնման անհրաժեշտությունը, համատեղ արդյունաբերական եւ վերամշակող  ձեռնարկությունների հիմնումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալու նաեւ երրորդ երկրների, մասնավորապես՝ եվրոպական եւ իրանական շուկաներ։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ համագործակցության լայն դաշտ կա գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ՏՏ, զբոսաշրջության, բազմաթիվ այլ ոլորտներում։ Նա կարեւորեց տարածաշրջանների, ինչպես նաեւ մասնավոր ձեռներեցների միջեւ անմիջական տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ «Ռուսաստանը եղել եւ մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը»,- նշեց ՀԱԳՄ նախագահը։

Աննա Դոնչենկոն Արսեն Ղազարյանին փոխանցեց ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հրավերը՝ հուլիսի 6-9-ը մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։  Կողմերը պայմանավորվեցին նման հանդիպումները դարձնել պարբերական։

Հանդիպմանը ներկա էին ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Թեգեր: Արսեն ՂազարյանգործարարՌուսաստանՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սահմանախախտման հարցը կարող է դիտարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Սահմանախախտման հարցը կարող է դիտարկվել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Պեկինը կարող է դառնալ բանակցությունների հարթակ

Պեկինը կարող է դառնալ բանակցությունների հարթակ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist