Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ուղերձներ են հղել

Մայիսի 27, 2021
Հանրապետություն
Ուղերձներ են հղել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
206
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետեւողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ ձգտումը՝ կառուցելով եւ զարգացնելով Վրաստան պետությունը։

Հարգելի պարոն վարչապետ, Հայաստանը եւ Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել եւ ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների միջեւ հարաբերությունները լավագույնս պահպանել եւ զարգացնել:

Այսօր էլ առաջնորդող է այն տեսակետը, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում: Այս համատեքստում աներկբա է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը խորացնելու եւ այն նորանոր ձեռքբերումներով հարստացնելու մեր հանձնառությունը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ բարգավաճում եւ առաջընթաց»,-նշված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուղերձում։

Իր հերթին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Նա ընդգծել է, որ հայ եւ վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու եւ ամրապնդելու սկզբունքներով: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետեւողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջեւ ձեւավորված բազմաշերտ հարաբերություններին:

Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Որպես տարածաշրջանի երկու հարեւան եւ բարեկամ պետությունների նախագահներ՝ հանձնառու ենք նվիրումով եւ պատվով ծառայել մեր ժողովուրդներին եւ շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու մեր նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Թեգեր: Իրակլի ՂարիբաշվիլիՀՀ վարչապետՆիկոլ ՓաշինյանՍալոմե ԶուրաբիշվիլիՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀՀ ԶՈՒ-ն Ադրբեջանի ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակել

ՀՀ ԶՈՒ-ն Ադրբեջանի ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակել

Թուրքիայում բացվել է «գարշահոտ ջրատարի» կափարիչը

Թուրքիայում բացվել է «գարշահոտ ջրատարի» կափարիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist