Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ նահանջելու տեղ չկա, ձիերը թամբած են պահում…

Մայիսի 27, 2021
Հանրապետություն
Երբ նահանջելու տեղ չկա, ձիերը թամբած են պահում…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
161
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Տաճիկ փաշաները` մի կողմից, բոլշեւիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները` մյուս կողմից, նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը»,- մեկը մյուսի ետեւից փոխվող Առաջին հանրապետության վարչապետերից` 1920 թ. մայիսի 5-ին վարչապետի պաշտոնը ստանձնած Համո Օհանջանյանի կառավարությունը, ի վերջո, դիմում է ժողովրդին վերոհիշյալ խոսքերով` ներկայացնելով այն ծանր վիճակը, որում հայտնվել էր Առաջին հանրապետությունը եւ նրան սպառնացող վտանգները։

Ժամանակին նույնն էր ասում եւ Հովհաննես Քաջազնունին` Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետը. «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը… Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»: Թեեւ Քաջազնունին առաջինն էր, չեղավ վերջինը` դառնալով իր յոթ հետնորդների նախորդը. ցավոք, մեկը մյուսին հաջորդող կառավարությունները չկարողացան ամրապնդել հանրապետության դիրքերը` բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, անգամ վարչապետերի ինքնակամ հրաժարականները չդարձան փրկօղակ թշնամական այն իրադրությունում, որի մեջ հայտնվել էր Հայաստանը։ 1920 թ. սեպտեմբերի 22-ին  քեմալական թուրքերի բանակը հարձակվեց Հայաստանի վրա` մեկը մյուսի ետեւից գրավելով Արդվինը, Իգդիրը, Սարիղամիշն ու Կաղզվանը… Հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը, կնքվեց հայ-թուրքական պատերազմի զինադադար, որով էլ վարկաբեկվեց Օհանջանյանի կառավարությունը։ Օհանջանյանին այլ բան չէր մնում, քան, դիմելով խորհրդարանին, ներկայացնել կառավարության հրաժարականը. «Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա… իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը»։ Նոյեմբերի 25-ին դադարեցին նրա լիազորությունները։

Ու թեեւ Հայաստանը պարտված դուրս եկավ հայ-թուրքական պատերազմից` կրելով զգալի կորուստներ, 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց հանրահայտ իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանում էր Արեւմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը՝ մոտ քառասուն հազար քառակուսի մղոն` հարյուր երեք հազար քառակուսի կիլոմետրից ավելի մակերեսով, ինչն այդպես էլ մնաց թղթի վրա` որպես ստորագրություն։

Մինչդեռ հայկական առաջին հանրապետության ստեղծումն ամենեւին էլ չէր սահմանափակվում զուտ ցանկությունների կամ երազանքների շրջանակներում, եւ ամենեւին էլ մեկ բաժակ ջուր խմել չէր, որ «հաճույքով» ձեռք բերվեր. այն կայացավ պետություն ունենալու նպատակի, այդ նպատակին հասնելու համառ կամքի ու պատրաստականության, արյան գնով պայքարի ու զոհաբերությունների արդյունքում` կյանքի ու մահվան կռիվ մղելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, երբ, ինչպես Սեւակն է ասում, բանը հասնում է «խենթերին», քանզի առասպելական էին հերոսամարտերը եւ թվում էին բանականությունից դուրս.

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ։

100 տարի է անցել այդ ժամանակներից. հայ ժողովուրդը կանգնած է նույն արհավիրքի առջեւ, եւ պատմությունը կրկնվում է, ասես, նույն ճշգրտությամբ, անգամ տարվա նույն ժամանակաշրջանն է ընդգրկում հայ-թուրքական նորօրյա պատերազմը. մենք նույն օրհներգն ենք երգում, ինչ 100 տարի առաջ, որ ընդունեց առաջին հայկական հանրապետությունը, պարզում նույն դրոշը, նույն զինանշանը… Թուրքը նույն թուրքն է, հայը` նույն հայը. նույնն են ցանկություններն ու նկրտումները` մեկն ուզում է զավթել, մյուսը` պահպանել եղածը… Ընդունելով 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության արժեքային համակարգը, նորանկախ Հայաստանի Հանրապետության համար մայիսի 28-ը դառնում է նվիրական օր եւ ամեն տարի նշվում տոնականորեն, քանզի իր գոյության կարճ ընթացքում Հայաստանի առաջին Հանրապետությունը` չնայած ձախողումներին ու կորուստներին, հասցնում է կայանալ որպես պետական համակարգ, ձեւավորել կառավարություն, խորհրդարան, ստեղծել բանակ, ազգային դրամ, բացվում են Հայաստանի համալսարանը, երդվյալ ատենակալների դատարանը, հաստատվում` ՀՀ զինանշանը, օրհներգը, դրոշը, հիմք է դրվում պարբերական` պաշտոնական, կուսակցական, անկախ մամուլին…

Թե՛ Հայաստանի առաջին Հանրապետությունը, թե՛ Հայաստանի խորհրդային շրջանը, թե՛ նորանկախ Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը վկայում են պետություն ունենալու հայ ժողովրդի հաստատակամության ու ներուժի մասին, եւ թեեւ այսօր թշնամական խավարի թագավորությունը կրկին սպառնում է մեր լուսավոր կերտվածքին, մենք նահանջելու տեղ չունենք, քանզի պետությունը պաշտպանելու պատրաստակամությունը` թեկուզ զոհաբերության գնով, առավել պատվաբեր է, քան կուրորեն հանձնվելն ու տեղի տալը թշնամական նկրտումներին…

Թեգեր: ԱՄՆառաջին հանրապետությունԹուրքիաԽՍՀՄՀովհաննես ՔաջազնունիՍարդարապատ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ

Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ

Բանակ եւ միասնական ժողովուրդ

Բանակ եւ միասնական ժողովուրդ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist